Լրահոս

Հանձնաժողովը կանխեց շուկայում հայտնված ՙԲարի Սամարացի՚, ՙՔրաուն Քեմիքալ՚ և ՙՊռոշյանի կոնյակի գործարան՚ ընկերությունների կեղծ արտադրանքների իրացումը

Ռուսաստանցի փորձագետ. Իրանա-ադրբեջանական հարաբերությունների հետագա վատթարացմանը զուգընթաց կշարունակի ամրապնդվել Թեհրանի և Երևանի միջև համագործակցությունը

Ընդդիմադիր գործիչ. Եթե դու 10 անգամ բղավում ես, որ թալանում են, նշանակում է` հարկավոր է, առաջին հերթին, քեզանով զբաղվել

ՀՅԴ- Եթե չարաշահումների և բացթողումների համար պատասխանատուները չենթնարկվեն պատասխանատվության, ապա խորհրդարանական քննարկումները կդառնան սովորական շոու

Հայաստանի հիվանդանոցները շահույթ են ստանում հիվանդների հաշվին

Բեռնար Ֆասյեն նոնսենս է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը Եվրամիության մանդատով փոխարինելու վերաբերյալ խոսակցությունները

Փորձագետ. Իրանի նոր նախագահը տրամադրված է Արևմուտքի հետ երկխոսության, բայց նաև մտադիր չէ հրաժարվել միջուկային ծրագրից

Ստեփան Սուխորենկո: 20 տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում մեր համագործակցությունն ավելի արդյունավետ է եղել, քան ԽՍՀՄ կազմում

ՙՀայՌուսգազարդի՚ ստորաբաժանումներից մեկի տարածքում ՙՖ-1՚ տիպի նռնակ է հայտնաբերվել

ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և Ադրբեջան անորոշ ժամանակով հետաձգվում է

ՙԲարև Երևան՚ խմբակցությունը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից

Ռոստելեկոմ. Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը և սպառման ծավալները հինգ տարում 50-60 անգամ ավելացել են

ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստան և Ադրբեջան այցի ժամկետները հետաձգվում են

ՙՈսկե ծիրան՚ 10-րդ միջազգային կինոփառատոնում կներկայացվի 200 ֆիլմ

ԼՂՀ արտգործնախարար. Ադրբեջանը պետք է փոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան գործընթացում

Էդուարդ Շարմազանով. ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի

ԵԺԿ գագաթնաժողովին Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության հարցը ԵԺԿ և ՙԺառանգություն՚ կուսակցության միջև սկանդալի առարկա է դարձել

Պատգամավոր. Օֆշորային սկանդալը հանուն իշխանական բուրգի պահպանման Տիգրան Սարգսյանին զոհաբերելու սցենարի մի մասն է

Ինքնասպան է եղել դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը

Ջոն Հեֆերն. Հայաստանը դեռ չի համապատասխանում ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի սկզբունքներին

Ռուբեն Վարդանյան. Հայաստանը կառավարման կլանային կոշտ սկզբունքով միաազգ պետություն է

Ընդդիմադիր պատգամավորը չի հավատում Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ փոխհրաձգության փաստին առնչվող գործի լիակատար հետաքննության հնարավորությանը

ՙԳիշերային արագացում՚ ՙՌոստելեկոմ՚ ընկերությունից

ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավարը ներկայիս Հայաստանը համեմատել է Բրեժնևի ժամանակաշրջանի ԽՍՀՄ-ի հետ

Տիգրան Սարգսյան. Բացասական տեղեկատվությունը հայկական լրատվամիջոցներում խոչընդոտում է կառավարության աշխատանքին

Հանրապետական կուսակցութոյւնը Բրայզային կոչ է անում այսուհետ ձեռնպահ մնալ ղարաբաղայան պրոբլեմի վերաբերյալ իրեն վարկաբեկող հայտարարություններից

Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը

Հարցազրույցներ

Ստեփան Սուխորենկո: 20 տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում մեր համագործակցությունն ավելի արդյունավետ է եղել, քան ԽՍՀՄ կազմում

Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը

Վլադիմիր Եվսեև: Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ առանձին կորպորացիաների շահերը երբեմն դասվում են պետական շահերից բարձր

Սամվել Ֆարմանյան: Բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ է ռազմական գործողությունների չվերսկսման վերաբերյալ պայմանագիր ստորագրել

Ալեքսանդր Ցինկեր. Ուժեղացնելով ռազմակայանները Հարավային Կովկասում`Ռուսաստանը տեսանելի ապագայում շարունակելու է Վրաստանի և Ադրբեջանի արևմտամետ քաղաքականության վերափոխման փորձերը

Արմեն Մարտիրոսյան: Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան շուրջ իրավիճակի կրկնումը կարող է կայծի դեր խաղալ Հայաստանում հեղափոխություն իրականացնելու համար

ԲՏԱ Բանկ. նոր հնարավորություններ, նոր մեկնարկ

Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին

Մարատ Տերտերով: Հայաստանի տևական անվտանգությունն ավելի լավ կապահովվի տնտեսական անվտանգության ամրապնդմամբ, այլ ոչ թե դրա սահմանմամբ ցարական Ռուսաստանի ՙԲանակ և Նավատորմ՚ կարգախոսի հիման վրա

Ավիգդոր Էսկին: Ավիգդոր Էսկին. Հայաստանը կարող է հատուկ դեր խաղալ Իսրայելի և Իրանի միջև երկխոսություն սկսելու գործում

Վահան Շիրխանյան. Հայաստանին Եվրամիության հետ կարող է կապել տնտեսական զարգացման և ինտեգրման հեռանկարները`միայն վիրտուալ

Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում

Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի

Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից

Լասլո Կեմեն. Մեծ տերությունները տեղական հակամարտությունների լուծման հարցում ձգտում են գործել`իրենց շահերին համապատասխան

ԱրմԻնֆո-ի թղթակցի զրույցը հունգարացի գիտնական, քաղաքագիտության պրոֆեսոր Լասլո Կեմենի հետ:

  • Դավիթ Ստեփանյան

  • Հինգշաբթի, 14 հունիսի, 23:09

Ձեր հոդվածներից մեկում Դուք նշում եք, որ Ռուսաստանի հարևան երկրները ենթակա չեն բռնի վերամիավորման, սակայն պատմական խորը արմատներով փոխկապակցված են և օբյեկտիվորեն շահագրգռված են Ռուսաստանի հետ ինտեգրմամբ: Այդ համատեքստում գնահատեք Վլադիմիր Պուտինի հնչեցրած ՙԵվրասիական միության՚ ստեղծման գաղափարի հեռանկարները: Արդյո՞ք Հայաստանը հետխորհրդային տարածությունում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցության հեռանկարներ ունի` հաշվի առնելով ՌԴ հետ ընդհանուր սահմանների բացակայությունը:


Ռուսաստանի շուրջ ինտեգրացիայի ստեղծումը թելադրվում է այն փոփոխություններով, որոնք տեղի ունեցան սառը պատերազմի ավարտից, աշխարհի գրեթե բոլոր երկրների ուժերի, հարաբերությունների և ռազմավարությունների վերջին համընդգրկուն վերաբաշխումից հետո: Անցած քսանամյակում աշխարհն արմատապես փոխվեց, ի հայտ եկան քաղաքակիրթ զարգացումն արագացնող նոր հնարավարություններ, ինչպես նաև կրկին առաջացան անհաշտ հակասություններ, մեծացել է տարածաշրջանային և համընդհանուր լարվածությունը: Ժամանակն է կրկին մտորել այն բանի շուրջ, թե ինչպես կազմակերպել ընդհանուր առմամբ աշխարհի, առանձին երկրի, ազգի և յուրաքանչյուր մարդու կյանքը:


Շատ առումներով այդ գործընթացի կատալիզատոր ծառայեց Խորհրդային Միության փլուզումը: Ձևավորվեց արդեն իր կյանքով ապրող, ինքնուրույն և ինքնիշխան 15 նոր պետություն: Այդ նոր պետությունների կայացմանը զուգահեռ տեղի է ունենում գլոբալ աշխարհում նրանց դերի, ազդեցության վերաբաշխում, հին և նոր երկրների փոխգործակցության, փոխհարաբերությունների ձևերի, մեթոդների, բովանդակության որոնում:


Ամեն ինչի գլոբալացման պայմաններում անհրաժեշտ է դառնում գտնել երկրների նոր փոխգործակցության ձևեր, այսինքն` ինտեգրման տարբերակներ և փոխհարաբերությունների մոդելներ: Առաջացել է աշխարհակարգի նոր կառուցման երկընտրանք: Սառը պատերազմի ավարտից հետո շատերը կարծում էին, թե Ամերիկան հաղթել է, իսկ նախկին սոցճամբարի երկրները` պարտվել: Սակայն  2001թ. սեպտեմբերի 11- ի Նյու Յորքի ահաբեկչությունից հետո պարզ դարձավ, որ դա ճիշտ մոտեցում չէ: Սառը պատերազմի փոխարեն ահաբեկչության և այլ նոր սպառնալիքների դեմ բոլոր երկրների փոխգործակցությանանհրաժեշտություն է առաջանում: Գլոբալ աշխարհի հիմք կարող է միայն հանդիսանալ այլ որակ` գործընկերությունը: Այդ պատճառով չկան հաղթողներ և պարտվողներ, այլ միայն` գործընկերներ: Միաժամանակ սառը պատերազմին բնորոշ երկբևեռ աշխարհի փոխարեն եկավ ոչ միակ համաշխարհային ՙկառավարիչ՚` ի դեմս Ամերիկայի: Երկարաժամկետ գործընթացները վկայում են, որ առկա է բազմաբևեռ աշխարհի և ինտեգրացիոն համակարգերի ցանցի ձևավորման միտում, որտեղ համահարթվում է դրանց մասնակցից երկրների զարգացվածության աստիճանը: Համակարգաստեղծ բևեռներ են, Ռուսաստանից և ԱՄՆ-ից բացի, նաև G8 մյուս երկրները, ինչպես նաև Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, ՀԱՀ-ն:  Առաջին հերթին նրանք կարող են մնացած բոլոր երկրների ՙինտեգրատորներ՚ լինել: Բայց չեն կարող առողջ լինել գործընթացները, որտեղ պայքար է ընթանում ինտեգրատորի համար: Ինտեգրացիոն համակարգերի ստեղծման հարցում պետք է հաշվի առնվեն տվյալ ազգի ժողովրդավարական ինքնորոշումը և շահերը, պատմական գործոնները, ինչպես նաև բոլոր երկրների աշխարհաքաղաքական, տնտեսական շահերը, անվտանգությունը: Ինտեգրացիոն համակարգերի փոխգործակցությունը խաղաղ համագոյակցության գրավականն է:


Այդ համատեքստում պետք է դիտարկել և գնահատել ՙԵվրասիական միության՚ ստեղծման գաղափարը: Ռուսաստանը պատասխանատու է մնացել սառը պատերազմի դադարեցման վերաբերյալ պայմանագրի մարմնավորման համար` որպես Խորհրդային Միության գլխավոր ժառանգորդ: Հաշտության պայմանագրի պայմաններից մեկը կարելի է համարել համաշխարհային գլոբալ գործընթացների կառավարմանը վերջինիս անհրաժեշտ ինտեգրումը: Այդ պատճառով Ռուսաստանը, ըստ էության,ՙհետսառըպատերազմյան՚ աշարհակարգի բևեռներից մեկն է դարձել:


90-ական թթ. անցնելով լիբերալ-շոկային բարեփոխման ընթացքում ռուսական պետության կազմալուծման փուլ` այնուամենայնիվ, երկրում մնացել են տնտեսությն և հասարակական կյանքի հնարավոր վերածնման գլխավոր լծակները: Նոր հազարամյակից սկսած` Ռուսաստանի ուժեղացման միտումը հաստատեց Խորհրդային Միության փլուզման հետևանքով իրենց ինքնուրույնությունը ձեռքբերած երկրները միավորող նոր ինտեգրման բևեռ հանդիսանալու վերջինիս մտադրությունը:
Ներկայումս Ռուսաստանը` որպես ինտեգրացիոն-ձևավորող բևեռ, առաջատար զարգացած երկրներին հավասար, արդիականացնում է իր տնտեսությունը, հասարակական կարգը, պետականությունը:


Միաժամանակ ՙԵվրասիական միություն՚ ստեղծելիս անհրաժեշտ է ի գիտություն ընդունել սկզբունքներ, որոնք կարող են ներհատուկ լինել նաև նոր հարևանների`նախկին ԽՍՀՄ երկրների, ինչպես նաև նախկին հարևանների`Եվրամիության ներկայիս անդամների հետ Ռուսաստանի փոխհարաբերություններին: Բոլոր երկրները` թե Ռուսաստանը, թե’ նրա հարևեանները, համաշխարհային նոր տարածությունում իրենց տեղին ու դերին վերաբերող ինքնուրույն ռազմավարություններն են մշակել:Նրանց ձգտումը և հնարավորությունները կարող են և չհամընկնել:Հարկավոր է հաշվի առնել նաև համաշխարհային այլ տերությունների ռազմավարությունը` կապված գլոբալ աշխարհում Ռուսաստանի և նրա բոլոր հարևանների տեղի և դերի հետ: Հաշվի առնելով բոլոր փոխկապակցված շահերն ու հնարավորությունները` կարելի է եզրակացություն անել. Ռուսաստանի հարևան պետություններն արդեն ինքնուրույն են, ինքնիշխան, ենթակա չեն բռնի վերամիավորման, սակայն պատմական խորը արմատներով փոխկապակցված են և օբյեկտիվորեն շահագրգռված Ռուսաստանի հետ ինտեգրմամբ: Դա ՙռուսկան կայսրության՚ վերականգնում, ՙխորհրդային միության՚ վերստեղծում չէ, այլ նոր որակ. ինքնիշխան պետությունների ազատ ինտեգրում: Ինտեգրվող բոլոր երկրները պետք է իրենց որոշումը կայացնեն ինքնակամ`ելնելով բազմակողմ հաշվարկներից և իրենց շահագրգռվածությունից:


Հարկավոր է հաշվի առնել, որ նոր երկրներն իրենց սկզբնավորման պահից ինքնըստինքյան խնդրահարույց են դարձել, և դեռ պետք է պարզեին նախկին Միության և Ռուսաստանի հանդեպ իրենց վերաբերմունքը: ԽՍՀՄ-ից նրանք հրաժարվում են և օտարանում, կարծեք դա վերաբերում է միայն Ռուսաստանին: Իսկ Ռուսաստանը նրանց համար թե’ ընդօրինակման ՙնորմա՚ է, թե’ համար առաջին ՙթշնամին՚, որից բխում է ողջ չարիքը, թե’ մեծ հարևան տանը, որտեղ առաջ բոլորը ՙտեր ու տիրակալ՚ էին: Առայժմ ՙհարևանի՚ դերը ոչ բոլորին է հասկանալի:


Այդ պատճառով, կարծում եմ, որ կայսերական Ռուսաստանի նախկին գաղութային տարածաշրջանների, ԽՍՀՄ հանրապետությունների, ներկայիս ինքնավար պետությունների հետ Ռուսաստանի փոխհարաբերությունների էությունը հետևյալն է`ՙինտեգրատորը՚ չի կարող ՙիմպերատոր՚ լինել: Ինտեգրացիա նշանակում է փոխգործակցություն`երկկողմ ցանկությամբ: Նման ինտեգրումն անհրաժեշտ է այդ երկրներին, քանի որ պատմական, աշխահագրական և այլ պայմանների պատճառով վերջիններս կարող են զարգանալ`միմիայն միմյանց աջակցելով: Բայց նման եզրահանգման նրանք կարող ենք գալ ինքնուրույն: Ինտեգրացիոն գիտակցությունը ենթադրում է փոխհամբերատարություն, հանդուրժողականություն և էմպատիա բոլոր գործերում: Բոլոր երկրների ու ժողովուրդների շահերի հետ հաշվի նստելու անհրաժեշտության գիտակցություն ուժեղացնում է Ռուսաստանի և նրա հարևանների բազմազգությունը, բազմակրոնությունը:


Նման մոտեցում պետք է լինի նաև Հայաստանի կողմից: Այն պետք է ընտրի`լինել բացարձակ անկախ, թե՞, այնուամենայնիվ,  մերձենալ Ռուսաստանին և նրա շուրջ ձևավորվող ինտեգրմանը, կամ, այնուամենայնիվ, ականջալուր լինի եվրոպական և անդրօվկիանոսյան նորաթուխ ՙբարեկամների՚ դյութիչ ձայնին:


ՌԴ հետ ընդհանուր սահմանների բացակայությունն այստեղ գլխավորը չէ: Հարկավոր է հասկանալ և գիտակցել, որ խոսքը վերաբերում է ոչ թե Ռուսատանին միանալուն /նոր կայսրության ստեղծմանը/, այլ նոր որակին, նման փոխգործակցությամբ շահագրգռված  երկրների, այդ թվում`Ռուսաստանի ինքնակամ ինտեգրմանը: Հարկավոր է կշռադատել Ռուսաստանի և ՙԵվրասիական միության՚ մասնակից այլ երկրների հետ ՙհամակեցության՚ թեր ու դեմը`հաշվի առնելով խոր ազգային և մարդկային կապերը, պատմության ընդհանրությունը:


Այդ պատճառով հետխորհրդային տարածությունում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու Հայաստանի ՙշանսերը՚ կախված են միմիայն Հայաստանից:


Մայիսին կայացած Հայաստանի վերջին ընտրությունները, ինչպես, ասենք,  նախորդ բոլորը, ցույց տվեցին հանրապետությունում իշխանության հաջորդականության անխախտելիությունը և լեգիտիմ իշխանության ազատ ընտրության հնարավորության բացակայությունը: Որքանո՞վ է թուլացնում հանրապետության արտաքին քաղաքական դիրքը Եվրոպայի և ԱՄՆ-ի աչքում լեգիտիմ իշխանության բացակայությունը:


Ես համաձայն չեմ Ձեր հարցադրմանը: Ինչպես ցույց են տալիս Հայաստանի առնչությամբ առաջատար տերությունների ղեկավարների արձագանքները, նրանց գործողություններում իշխանության լեգիտիմության մեջ կասկած չի զգացվում:


Ընտրություններից շատ չանցած`  ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան: Սա նրա երկրորդ այցն է Երևան: Այն, որ մեկ վարչակազմի կառավարման ժամանակահատվածում ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը երկու անգամ այցելում է Հայաստան, շատ բանի մասին է վկայում: Նա այս անգամ հանդիպեց իշխանության վերընտրված ներկայացուցիչների հետ`ըստ երևույթին, չկասկածելով նրանց լեգիտիմությանը: Նրա ելույթներում ոչ մի կերպ ՙհանրապետության արտաքին քաղաքական դիրքի թուլացում՚ չէր ցուցադրվում: Ընդհակառակը, այն փաստը, որ տիկին Քլինթոնը այցելեց նաև Վրաստան և Ադրբեջան, ցույց է տալիս ԱՄՆ համարժեք մոտեցումն Անդրկովկասում:


Ռուսական մամուլում հայտնվեց Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին կարող է պետական այց կատարել Հայաստան: Պուտինի հնարավոր այցի և  հայ-ռուսական նոր պայմանագրի ստորագրման հավանականության մասի տեղեկատվությունը ևս հաստատում է ռուսական կողմից Հայաստանի ներկայիս իշխանության լեգիտիմության ընդունումը:


Կարելի է ևս մի քանի օրինակ բերել միջազգային գործընկերների աչքում Հայաստանի ընտրություններից հետո իշխանությունների լեգիտիմության բացակայության վերաբերյալ  պնդման անհիմն լինելու մասին, սակայն առանց այդ էլ պարզ է, որ խոսքը վերաբերում է երկրի ներսում ընտրությունների արդյունքների նկատմամբ անվստահությանը:


Իհարկե, հայ ժողովրդի կողմից իշխանության հանդեպ վստահության վիճակի գնահատումը չի կարող քննադատության ենթարկվել օտարերկրյա դիտորդների կողմից: Ես, որպես հետխորհրդային տարածությունում քաղաքական գործընթացների վերլուծաբան, առաջին հերթին ելնում եմ այն փաստերից և գնահատականներից, որոնք տրամադրում են տվյալ երկրի տեսաբանները: Եվ, այնուամենայնիվ, ՙհանրապետությունում իշխանության հաջորդականության անխախտելիության և լեգիտիմ իշխանության ազատ ընտրության հնարավորության բացակայության՚ մասին ձեր պնդումը համարում եմ իրականությունից կտրված և միակողմանի քաղաքականացված:


Բացի այդ, Ընտրական համակարգերի գնահատման միջազգային փորձագիտական կենտրոնի` ICES կազմում ես հետևել եմ 2012  թ. մայիսի  6-ին կայացած ընտրությունների ընթացքին: Մենք մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք քվեարկության, ձայների հաշվման և ընտրությունների արդյունքների ամփոփման գործընթացների վրա: Դիտորդական առաքելության շրջանակներում մենք այցելել ենք Երևան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Աբովյան և Արտաշատ: Ծանոթացել ենք քվեարկության անցկացմանը 6 մարզերի 117 ընտրատեղամասերում. դիտորդների 95% -ը տվել է դրական, 4.9% -ը`բավարար և  0.1% -ը`անբավարար գնահատական:


Մեր դիտարկումների արդյունքում հանգել ենք հիմնական եզրակացության. 2011 թվականին ընդունված ձեր նոր Ընտրական օրենսգիրքը պարունակում է բոլոր մակարդակների ընտրական գործընթացների ժողովրդավարական անցկացման համար անհրաժեշտ հիմնարար տարրեր: Տեսականորեն, Հայաստանում ընդունված ընտրությունների խառը ընտրակարգը միանգամայն ընդունելի է: Այն լիովին բավարարում է խորհրդարանում ոչ միայն քաղաքական խոշոր կուսակցությունների, այլ նաև բնակչության`որևէ կուսակցական-քաղաքական կառույցների չպատկանող տարբեր փոքր խմբերի և վառ անհատականությունների առկայության պահանջը:


Ընտրությունների անցկացման օրը դիտորդական առաքելության կողմից կոպիտ խախտումներ չեն նկատվել: Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անց են կացել խաղաղ և կազմակերպված իրադրությունում, ազնիվ և թափանցիկ` միջազգային չափանիշներին և դրույթներին համապատասխան: ICES փորձագիտական կենտրոնի առաքելությունն ընդհանուր առմամբ դրական գնահատական է տվել Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին: Ընտրական գործընթացից ընդհանուր տպավորությունը ցույց է տալիս վերջին տարիներին Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը  քաղաքացիների քաղաքական և ընտրական իրավունքների բնագավառում:


Վերջին հաշվով իշխանությունների լեգիտիմության վերաբերյալ իմ անձնական կարծիքը ևս դրական է:


Հաշվի առնելով Հայաստանում ինտեգրացիոն և ապաինտեգրացիոն գործընթացների ամբողջությունը`ինչպիսի՞ն են այսօր մեր եվրո-հեռանկարները:


Համաշխարհային հանրության զարգացման գլխավոր գործընթացներում երևէ երկրի հնարավոր մասնակցությունը որոշող չափորոշիչներից մեկը այն է, թե որքանով է այն միասնական ու ուժեղ, և այդպիսով ինքնիշխան իր գոյության մեջ, միջազային հարաբերություններում: Ներքուստ ապաինտեգրացված երկիրն ի վիճակի չէ ազատ, անկախ, ինքնուրույն և անվտանգ իրացնել իր քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական և վարչական կամքը, այդ թվում`միջազգային քաղաքականությունում: Եթե երկիրը ներքուստ թույլ է, մասնատված, նրա գործունեության ոլորտ կարող են սահմանափակել նաև դրսից: Այսինքն`նրան կարող են իրենց շահերը պարտադրել միջազգայի այլ ՙդերակատարներ՚: Հատկապես այդ կանոնը վերաբերում է նորաստեղծ երկրներին:


Այժմյան Հայաստանը դասվում է նման երիտասարդ երկրների շարքին: Բացի այդ, այն ունի բազմաշերտ անցյալ և խճճված ներկա: Միաժամանակ Հայաստանի վիճակը և զարգացման մակարդակը գտնվում են համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում`առաջին հերթին աշխարհաքաղաքական դիրքի պատճառով. այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում կամ պատահում է նրա հետ, զգալիորեն վերաբերում է ոչ միայն ձեր երկրի բնակիչներին, այլ նաև Անդրկովկասի և ողջ աշխարհի անվտանգությանը:


Այդ պատճառով Հայաստանի ինտեգրացիոն հեռանկարը տարածաշրջանային և համաշխարհային մասշտաբներով շատ անհաստատ կլինի, քանի դեռ այն ներքուստ չի միավորվել և դրա հիման վրա չի ձևավորել ցանկալի գերակայություններ իր աշխարհաքաղաքական գործողություններում: Ինպես արդեն նշեցի, Հայաստանի ինտեգրումը նման նոր կառույցի անխուսափելի է: Սակայն դա, անշուշտ, չի լինի Եվրամիությունը, այլ, ամենայն հավանականությամբ, կամ նոր ստեղծվող տարածաշրջանային ինտեգրացիան, կամ Եվրասիական միությունը: Պետք է գիտակցել, որ Եվրամիությունը գերլցված է, և ոչ բոլոր երկրները կարող են տեղավորվել մեկ ինտեգրացման մեջ: Ապագան միմյանց փոխկապակցված տարբեր ինտեգրացիոն կառույցների ցանցի մեջ է:


Հայաստանը և Հարավային Կովկասի տարածաշրջանը շարունակում են մնալ գերտերությունների և անվտանգության գլոբալ համակարգերի ուշադրության ուղեծրում: Ադրբեջանն իր էներգապաշարներով և Վրաստանը, որպես Եվրոպա այդ ռեսուրսների տարանցիկ երկիր, միանգամայն հասկանալի պատճառներով հետաքրքրություն են ներկայացնում Արևմուտքի համար: Ինչո՞վ է հետաքրքիր Արևմուտքին շրջափակված Հայաստանը, որը չունի ո‘չ էներագապաշարներ, ո‘չ հաղորդակցության տարանցիկ ճանապարհներ:


Իսկ ինչու՞ պիտի Հայաստանը ՙհետաքրքիր՚ լինի Արևմուտքի համար`առավել ևս ՙանվտանգության գլոբալ համակարգերի՚ տեսակետից: Ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, ով գտնվում է ՙգերտերությունների ուշադրության ուղեծրում՚, կարող է իր համար ոչ ցանկալի անախորժությունների հանդիպել:


Կարծում եմ`Հայաստանը պետք է ՙհետաքրքիր՚ լինի ամենից առաջ իր հիասքանչ երկրի քաղաքացիների համար: Եթե դա  այդպես է, կարելի է վստահորեն ենթադրել, որ շատերը թե’ Արևմուտքում, թե’ Արևելքում կհետաքրքրվեն Հայաստանով,  կցանկանան ծանոթանալ ձեր հայրենիքի արժեքներին, տեսարժան վայրերին: Այնպես որ ավելի շատ ինքնավստահություն և հպարտություն:


Ռեսուրսները կարող են լինել ոչ միայն ՙնյութական՚`նավթ, գազ և այլն, այլ ՙոչ նյութական՚, օրինակ`պետության կայուն և հուսալի քաղաքական ու տնտեսական համակարգը, որն ունակ է մեծ ներդրումներ ներգրավել, կրթության համակարգը, որը պատրաստում է ստեղծագործ, որակյալ մասնագետներ: Հայաստանը կարող է հետաքրքրիր լինել, եթե հաղթահարի ներքին գաղափարախոսական, քաղաքական և տնտեսական տարաձայնությունները և երկրի զարգացման համար բոլոր ռեսուրսների համախմբման ուղեգիծ ընտրի: Բացի այդ, գլոբալ ինետգրացիոն գործընթացներին մասնակցության կարողութուն և պատրաստակամություն կցուցաբերի:


Այդ ՙռեսուրսներին՚ կարելի է ավելացնել նաև տարածաշրջանի անվտանգության խնդիրների դրական լուծումը, հարևան երկրների հետ համարաբերությունների ինքնուրույն կարգավորումը:


Շատ վերլուծաբաններ Մոսկվային մեղադրում են ղարաբաղյան հակամարտությունում ամեն գնով ստատուս-քվոն պահպանելու ձգտման մեջ`ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի վրա իր ազդեցության պահպանման նպատակով: Ինչպիսի՞ն են Եվրոպայի և ԱՄՆ-ի շահերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` տարածաշրջանում տիրող իրավիճակի համատեքստում:


Հենց այդ խնդիրը ես նկատի ունեի`խոսելով Հայաստանի կողմից իր հարևանների հետ հարաբերությունների ինքնուրույն կարգավորման մասին: Չէ որ այդ հակամարտությունը միայն այն պատճառով է թե’ Ռուսաստանի, թե’ ԱՄՆ-ի, թե’ ՆԱՏՕ-ի /պակաս չափով ԵՄ-ի/ կողմից Հարավային Կովկասի գործերին միջամտելու հնարավորություն ստեղծում և անհրաժեշտություն առաջացնում, որ Հայաստանը և Ադրբեջանը համատեղ ջանքերով ի վիճակի չեն այն լուծել: Նկատի առնելով պատմական բոլոր բաղադրիչները, իհարկե, կարելի է հասկանալ խնդրի չլուծվածության պատճառը: Սակայն մեծ տերությունների օգնությամբ այլ համանման հակամարտությունների կարգավորման փորձը ցույց է տալիս, որ վերջին հաշվով կողմերի շահերը ոտնահարվում են և բարձր են դասվում մեծ տերությունների շահերը: Մոսկվային,այսպես ասած, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ամեն գնով ստատուս-քվոն պահպանելու ձգտման մեջ մեղադրող վերլուծաբանները, ըստ երևույթին, չեն ցանկանում նկատել այդ աքսիոմատիկ ճշմարտությունը:


Իրականում ի՞նչ է տեղի ուենում: Ինչպես արդեն նշեցի, տարածաշրջան է այցելում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, և դժվարամատչելի անդորրը զգուշորեն պահպանելու փոխարեն ինչ-որ քաղաքական ուժեր հերթական խառնաշփոթությունն են հրահրում: Երկու կողմերն էլ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի խախտման մեջ միմյանց մեղադրելու հիմք ունեն: Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի նախագահն անմիջապես հրապարակել է Հիլլարի Քլինթոնին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ պետությունների արտգործնախարարիներին ուղղված դիմում: Հայտարարության մեջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվել է այն հանգամանքին, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի մի պաշտոնյա, կատարելով ադրբեջանական պետության ղեկավարի կարգադրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու կատարվելիք այցին միաժամանակեց Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ոտնձգությունների հրապարակումը: Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ ՙլույս երեքշաբթիի գիշերը երկրի տարածք են փորձել ներխուժել հայ դիվերսանտները՚: Ինչպես պնդվում է, ՙզինված ընդհարման ընթացքում զոհվել է ադրբեջանցի հինգ զինվոր՚:

Նշանակում է`առիթ կա խաղալու ՙիմաստուն դատավորի՚ դեր և հայտարարելու, որ թե’ մեկը, թե’ մյուսը ճիշտ չեն, իսկ հակամարտությունը հարկավոր է կարգավորել համաշխարհային հանրության համընդգրկուն շահերի դիրքերից: Ահա այստեղ էլ ուժի մեջ է մտնում այն տերությունների ուժերի գերակշռության կշռադատումը, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրենց ազդեցության օրինականացմամբ, որտեղ առանց այդ էլ վատթարանում է թե’ Սիրիայի, Իրանի, թե’ նավթի ու գազի խնդիրը: ՙՂարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի և չի կարող ունենալ՚,-  ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարը`կոչ անելով բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ուժ գործադրելուց: Նա հավելել է, որ նույնը կկրկնի նաև Բաքվում:
Այդ հակամարտությունը շատ բարդ է, և շատ արյուն է թափվել` դրա հետ կապված: Եվ, այնուամենայնիվ, ստիպված եք ինքնուրույն լուծել այդ խնդիրը, եթե չեք ուզում թանկ վճարել օտար տերությունների հովանավորչության համար: Հայերը տառապում են պատմական վերքերի պատճառով, սակայն կարող են շատ բան կորցնել զարգացման տեմպի և որակի հարցում, եթե չգտնեն ինքնորոշման գործընթացում ազգային պատմական վիրավորանքի և գլոբալ-ինտեգրացիոն արդիականացման մաս կազմելու անհրաժեշտության հավասարակշռություն:


Համաշխարհային պատմությունը միանշանակ վկայում է, որ երբ ազգայնականությունը կուրացնում է բանականությունը, ի հայտ է գալիս կրոնական ֆունդամենտալիզմը և անպայման գտնվում են մեղավոր ազգեր. հայերն`Ադրբեջանում, ադրբեջանցիները`Հայաստանում և այլն: Այդ ժամանակ ի հայտ է գալիս ռասիզմը`լինի դա հակասեմիտիզմ, թե ռուսատեցություն, պատմական հայրենիքի սահմաններից դուրս կամ դրա ներսում բնակվող ցանկացած ազգի վտարում և ջարդեր: Այս երկընտրանքից ելքն առողջ հայրենասիրությունն է: Հարգելով ինքդ քեզ, պաշտպանիր քո շահերը`բայց միմիայն հարգելով մյուսներին, ճանաչելով նրանց շահերը: Հանդուրժողականութուն և էմպատիա`ահա այդ հարցերի լուծման բանալին: Կարծում եմ, որ հաշտեցումը պատմական խնդիր է, և Հայաստանի ու Ադրբեջանի ընտրախավի պատասխանատվությունը:


Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ`ԱՄՆ նախաձեռնած և Եվրոպայի կողմից աջակցվող հայ-թուրքական արձանագրություններն այդպես էլ թղթի վրա մնացին: Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանն ապաշրջափակելու Արևմուտքի ձգտումը:


Կարծում եմ, որ այդ հարցը կարևորագույններից մեկն է եղել Երևանում Հիլարի Քլինթոնի հետ բանակցություններում: ԱՄՆ պետքարտուղարից բացի ոչ ոք ավելի ստույգ չի կարող է պատասխանել Ձեր հարցին:


Տկն. Քլինթոնի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի համատեղ մամլո ասուլիսի վերաբերյալ հրապարակումիներից դատելով`Վաշինգոտնը մեծ կարևորություն է տալիս Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը: ԱՄՆ կողմից երկխոսության կարևորումը պայմանավորված է այն բանով, որ զգալիորեն բարդացնում է վերջինիս գործողություններն ավելի մաշտաբային տարածաշրջանում, այդ թվում`Իրանում: Փաստ է, որ Հայաստանը շարունակում է շրջափակման մեջ գտնվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, իսկ հայ-թուրքական բանակցություններն առաջվա պես տեղապտույտ են տալիս: Բոլոր հարևաններից Թեհրանը թղթի վրա ՙնորմալ հարաբերություններ՚ ունի թերևս Երևանի հետ, և դա Հայաստանին դնում է ԱՄՆ հատուկ հետաքրքրությունների շրջանակում: Անդրկովկասն ընդհանուր առմամբ և, մասնավորապես, Հայասանը շարունակում են գտնվել ԱՄՆ արտաքին քաղաքական շահերի շրջանակում`հատկապես Վաշինգոտնի և Անկարայի միջև վերջին ժամանակներս ոչ հեշտ երկխոսության հետ կապված:  Լուրջ տարաձայնությունները պայմանավորված են վերջին երկու տարում Իսրայելի հետ Թուրքիայի փոխհարաբերությունների վատթարացմամբ: Այդ շղթայում հայ-թուրքական սառեցված արձանագրությունների օղակը, որպես Թուրքիայի վրա ճնշման գործիք, կարող է կարևոր հաղթաթուղթ հանդիսանալ Մերձավոր Արևելքում ԱՄՆ մեծ խաղում:


Իհարկե, այստեղ իրենց դերն են խաղում նաև այլ քաղաքական շահերը և հեռանկարային տնտեսական մանյովրեր: Պետք չէ մոռանալ նաև Սիրիայի, Իրանի շուրջ ձևավորվող լարվածության մասին:


Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ ավելի լավ է հակամարտության կողմերն իրենք լուծեն իրենց խնդիրները, քան հովանավորներ ներգրավեն: Ինչպես վերը նշեցի, եթե տեղական, երկկողմ հակամարտությունների լուծման հարցում նախաձեռնող են հանդիսանում կամ ներգրավվում են մեծ տերությունները, նրանք առաջին հերթին ձգտում են գործել`իրենց շահերին համապատասխան:


Կարելի՞ է արդյոք կանխատեսել, որ Սիրիայի և, հնարավոր է, Իրանի անխուսափելի անկումից հետո, որպես Միջին Արևելքում հակաամերիկանիզմի վերջին պատվարներ, արևմտյան ստրատեգների ուշադրությունը կկենտրոնանա Ռուսաստանի վրա:


Ստրատեգները, չընդունելով այն հանգամանքը, որ սառը պատերազմն ավարտվել է ՙոչ ոքի՚ և քսանամյակ անց ռուսները վճռորոշ խոսք ունեն գլոբալ քաղաքականությունում, ոչ մի վայրկյան ՙհայացքը՚ չեն հեռացրել Ռուսաստանից: Բայց ԱՄՆ-ում նախագահ Օբամայի կողմից իշխանության ստանձմամբ սկսվեց Ռուսաստանի հետ հարաբերությունների ՙվերաբեռնում՚, և ըստ երևույթին, դա կպահպանվի մոտ ապագայում:


Սակայն, գլոբալ գործընթացների անվտանգության մթնոլորտի որակում, իրոք, բարելավում կա: Առաջատար շատ երկրներում 2012-13 թթ. տեղի կունենան նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ: Իսկ ռազմավարական ուղղությունները գլոբալ-ինտեգրացված աշխարհում դեռ մանրամասն չեն մշակվել, և շատ դեպքերում դրան նախընտրական արշավների առարկա են հանդիսանում: Այդ ընտրարշավներում կարող է հնչել այդ երկրի ապագայի, սահմանների վերաձևման հնարավորությունների, օտար տարածքներում հասարակական կարգի վերակառուցման`նույնիսկ խելազուրկ տարբերակներ: Ոմանք ամեն գնով պայքարում են ՙժողովրդավարության՚ համար, իսկ մյուսները ՙօկուպացնում՚ քաղաքներ ու բանկեր: Հանրապետականներից ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու Միթ Ռոմնին հայտարարել է, որ Ռուսաստանն Ամերիկայի №1 աշխարհաքաղաքական թշնամին է: Այնուամենայնիվ, պետք է հիշել Սեուլում Մեդվեդևի և Օբամայի խոսակցությունը, երբ մոռացել էին անջատել բարձրախոսը, և ողջ աշխարհը լսեց մխիթարական երկխոսությունը: ԱՄՆ գործող նախագահն ասել է. ՙՍա իմ վերջին ընտրություններն են: Ընտրություններից հետո կարող եմ ավելի ճկուն լինել՚: Եվ հեռացող Ռուսաստանի առաջնորդի պատասխանը. ՙՀիշում եմ: Ես կփոխանցեմ դա Վլադիմիրին՚:


Չնվազեցնելով տարբեր տարածաշրջաններում յուրովի ծագող խնդիրների սրությունը` այնուամենայնիվ, հուսով եմ, որ ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ, ինչպես թվում է…Սիրիան, անշուշտ, կվերափոխվի, Իրանում ևս շատ բան կփոխվի, չէ որ այնտեղ էլ ընտրություններ են լինելու: Այդ երկրների առնչությամբ, ՙարևմտյան՚ ստրատեգներից բացի, օրերս իրենց կարծիքն են հայտնել նաև ՇՀԿ մասնակիցները: Նրանք ՙհակաարդյունավետ են համարում այդ տարածարջանում երրորդ երկրների միակողմանի միջամտությունը՚ և հատկապես ընդգծում, որ ՙչի կարելի իրավաբանական հիմք տալ արտաքին ռազմական միջամտության համար` Բաշար Ասադի վարչակարգը տապալելու նպատակով՚:


Հստակ իրադարձությունների վերաբերյալ կանխատեսումներ անելը հեշտ գործ չէ, իսկ ներկայումս` նաև անշնորհակալ: Վերընտրված առաջնորդները և նրանց հետևոււմ կանգնած քաղաքական և տնտեսական ուժերը կարող են անկանխատեսելիորեն շրջել իրադարձությունների ընթացքը: Կարծում եմ, որ ստույգ կանխատեսումը կարող է լինել միայն այն, որը երևան է բերում ընդհանուր միտումները:


Աշխարհակարգի և զարգացման ռազմավարությունները որոշող պայմանները բոլորի համար միանման են: Դա քաղաքակրթության նոր դարաշրջան է, որն ստեղծում է գիտատեխնիկական հեղափոխությունը: Ինտերնետը, բջջային կապը, տեղեկատվական տեխնոլագիների այլ միջոցները մոտեցնում են աշխարհի մարդկանց, հասարակությունը և քաղաքական համակարգերը ժողովրդավարացնելու հնարավորություն ընձեռում: Զարացման տվյալ փուլում երկրների, ազգերի հարաբերությունների բնույթի և որակի հարցում գլխավոր գործոնը հետսառըպատերազմյան ժամանակաշրջաննի հակասություններն են և խաղաղ համագոյակցության  ձգտումը: Աշխարհում լարվածությունը խորացնում են այնպիսի երևույթներ, ինչպես եվրագոտու ճգնաժամը, Իսրայելի և արաբական երկրների դիմակայությունը, իսլամի և առավելապես միջուկային սպառնալիքի հետ կապված ՙիրանական սինդրոմի՚ խնդիրը: Հակասություններ կան նաև Եվրոպայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ռազմավարական շահերում, ասիական, հարավ-ամերիկյան և աֆրիկյան երկրներում: Նոր աշխարհակարգում դեռ պարզ չէ գլոբալ կազմակեպությունների դերը:


Կարելի է թվարկել բազմաթիվ նման իրադարձություններ, բայց առանց այդ էլ հասկանալի է, որ աշխարհի վիճակն անկայուն է: Բացի այդ, նոր ռազմավարությունների մշակման վրա ազդում են նաև այն հանգամանքները, որ կապիտալիզմի տնտեսական համակարգը միակ տիրապետողն է դարձել համաշխարհային տնտեսությունում, որ փոխկախվածությունը և ինտեգրացիան գլոբալ են դարձել, և այդ առնչությամբ կապիտալիզմի օրինաչափ ցիկլային տնտեսական ճգնաժամերը տարածվում են նաև աշխարհի բոլոր երկրների սոցիալական և քաղաքական համակարգի վրա:


Չբացահայտելով գործող աշխարհակարգը և դրանում փոփոխությունները պայմանավորող ու այդպիսով նոր ռազմավարությունների մշակման համար հիմք հանդիսացող բոլոր գործոնների բնույթը` հանգում եմ այն եզրահանգման, որ այժմ ամենաէկանը բոլոր կողմեի պատասխանատվությունն է` ընդունել այնպիսի որոշումներ, որոնք ոչ ոքի թույլ չեն տալիս իրադարձությունների ընթացքը շեղել դեպի նոր համաշխարհային պատերազմի ռիսկը:

Ուղարկել ընկերոջը

Ու՞մ (Էլ. փոստ)


Ձեր անունը


Հաղորդագրություն


Մեկնաբանություններ

Նայել մեկնբանությունները (0)
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դարձիր առաջին մեկնաբանը

* Ցույց է տալիս պարտադիր դաշտերը
Օրվա նկարը
Dinosaur