Էդուարդ Շարմազանովը համաջայն չէ Freedom house-ի գնահատականի հետ. Հայաստանը հեռու է ավտորատիզմից
Նախարար. ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի վաճառքի բանակցությունները շարունակվում են
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ ՙAVERS՚ դրամական փոխանցումների համակարգին
Freedom House-ը Հայաստանը որակել է կառավարման կիսաավտորիտար վարչակարգ ունեցող երկիր
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
Հայաստանի հիվանդանոցները շահույթ են ստանում հիվանդների հաշվին
ՙՀայՌուսգազարդի՚ ստորաբաժանումներից մեկի տարածքում ՙՖ-1՚ տիպի նռնակ է հայտնաբերվել
ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և Ադրբեջան անորոշ ժամանակով հետաձգվում է
ՙԲարև Երևան՚ խմբակցությունը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից
ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստան և Ադրբեջան այցի ժամկետները հետաձգվում են
Ստամբուլի նահանգապետը ներողություն է խնդրել ցուցարարներից
Ռասմուսենն անհամբերությամբ սպասում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Վրաստանի արտգործնախարարը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու գիծը` չնայած Մոսկվայի դիրքորոշմանը
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան մերժել է Թուրքիայի սուպերգավաթի խաղի անցկացումը Բաքվում
Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը
ԲՏԱ Բանկ. նոր հնարավորություններ, նոր մեկնարկ
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Պարզվեց, որ պետության կողմից սուբսիդավորված դիզելային վառելիքի խմբաքանակը մասամբ պահանջված չէ շուկայում:
1 լ դիմաց ներկայիս 460 դրամ շուկայական գնի փոխարեն 350 դրամ գնով դիզելային վառելիքի մատակարարումները Հայաստանի կառավարությունը հանձնարարել էր ՙՖլեշ՚ ընկերությանը: Նախատեսվում էր իրացնել շուրջ 12-14 հազար տոննա ցածր գներով դիզելային վառելիք, սակայն ֆերմերները գնել են այդ ծավալի շուրջ 85-90 տոկոսը: Նավթամթերքի առևտրով զբաղվող ընկերությունը պատրաստ էր տրամադրել վառելիքի ողջ ծավալը, սակայն առաքումների գործընթացը մշտապես ձգձգվում էր գյուղացիների շրջանում ֆինանսավորման և պահեստավորման հնարավարությունների բացակայության առնչությամբ: Ուշագրավ է, որ նույնիսկ 1 լ դիմաց 350 դրամ գնով վառելիքը պահանջված չէր: 2012 թվականի առաջին եռամսյակում կառավարությունը բյուջեից 1,3 մլրդ դրամ էր հատկացրել դիզելային վառելիքի գների սուբսիդավորման համար, ինչի մասին որոշում էր կայացվել 2012 թվականի փետրվարի 2-ի նիստում:
Մասնագետների կարծիքով, ծրագրի իրագործմանն ինչ-որ չափով խոչընդոտեցին մայիսի խորհրդարանական ընտրությունները: Ընտրությունների նախաշեմին դիզելային վառելիքի սուբսիդավորման մասին կառավարության որոշումը քաղաքական ուժերը մեկնաբանել են որպես քաղաքական շահաբաժիններ վաստակելու և ընտրույթուններում լրացուցիչ ձայներ ապահովելու իշխանությունների ցանկություն: Սակայն էժան վառելիքի վաճառքից քաղաքական շահաբաժին էր որոշել վաստակել նաև ԲՀԿ-ն: Ի հեճուկս կառավարության` ընտրությունների նախօրեին գյուղացիներին առաջարկվել էր ավելի ցածր գին, սակայն այդ դիզելային վառելիքը նույնպես շուկայում պահանջված չէր, այս անգամ` ցածր որակի պատճառով: Հիշեցնենք, որ ՙՖլեշը՚ դիզվառելիքը Հայաստան է ներկրում Ռուսաստանից, իսկ ԲՀԿ փորձում էր վաճառել Իրանից գնված և Իրաքում արտադրված դիզվառելիք: Իշխանությունները հայտարարել են, թե մտադիր են դիզելային վառելիքը ֆինանսավորել նաև հաջորդ տարի, ի դեպ, դարձյալ ընտրությունների նախաշեմին, այս անգամ` նախագահական: