ՙՀայՌուսգազարդի՚ ստորաբաժանումներից մեկի տարածքում ՙՖ-1՚ տիպի նռնակ է հայտնաբերվել
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և Ադրբեջան անորոշ ժամանակով հետաձգվում է
ՙԲարև Երևան՚ խմբակցությունը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից
ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստան և Ադրբեջան այցի ժամկետները հետաձգվում են
ՙՈսկե ծիրան՚ 10-րդ միջազգային կինոփառատոնում կներկայացվի 200 ֆիլմ
ԼՂՀ արտգործնախարար. Ադրբեջանը պետք է փոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան գործընթացում
Էդուարդ Շարմազանով. ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի
Ինքնասպան է եղել դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը
Ջոն Հեֆերն. Հայաստանը դեռ չի համապատասխանում ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի սկզբունքներին
Ռուբեն Վարդանյան. Հայաստանը կառավարման կլանային կոշտ սկզբունքով միաազգ պետություն է
ՙԳիշերային արագացում՚ ՙՌոստելեկոմ՚ ընկերությունից
Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը
Քաղաքական գործիչ. Հայաստանի ներքին իրավիճակը մոտենում է սոցիալական խռովության
Նավասարդ Կճոյանը հերքել է իր մասնակցությունը օֆշորային սկանդալին
Ստամբուլի նահանգապետը ներողություն է խնդրել ցուցարարներից
Ռասմուսենն անհամբերությամբ սպասում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Վրաստանի արտգործնախարարը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու գիծը` չնայած Մոսկվայի դիրքորոշմանը
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան մերժել է Թուրքիայի սուպերգավաթի խաղի անցկացումը Բաքվում
Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը
ԲՏԱ Բանկ. նոր հնարավորություններ, նոր մեկնարկ
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Սիրիայում ապրող քրդերը չեն աջակցում ոչ իշխանություններին, ոչ էլ ընդդիմությանը, նրանք պայքարում են հանուն ինքնավարության, որն անպայման կստանան, անկախ այդ երկրում տիրող ներքաղաքական ճգնաժամային մթնոլորտից: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել Հայաստանի քրդերի համայնքի ղեկավար, Կնյազ Հասանովը:
Նրա խոսքերով, Սիրիայում ստեղծված են ինքնավարության հաստատման բոլոր նախադրյալները: ՙՔրդերն ինքնավարություն կստանան ճգնաժամի ցանկացած ավարտի դեպքում, ինչպես իշխանությունների հաղթանակի` քանի որ նախագահ Ասադի պլաների մեջ ընդգրկված է այդ սցենարը, այնպես էլ ընդդիմության հաղթանակի դեպքում, որը չի կարող հաշվի չնստել քրդական հզոր` 3-4 միլիոնանոց համայնքի հետ՚,-հայտարարել է նա, ընդգծելով, որ ոչ Արևմուտքը, և ոչ էլ ԱՄՆ-ը, ի վիճակի չեն խանգարել Սիրիայում քրդական ինքնավարության ստեղծմանը: Հասանովը նշել է նաև, որ ստեղծված են բազմահազարանող քրդական ջոկատներ, որոնք մինչև վերջ կպայքարեն հանուն իրենց գաղափարների իրականացման: ՙՔրդերը Սիրիայում ճնշված էին: Անգամ այսօր, քրդերի անձնագրերում ազգության դիմաց գրվում է` արաբ, բայց Սիրիայում կա 6-7 քրդաբնակ մեծ քաղաք: Մենք հասել ենք նրան, որ ներկայումս սիրիական դպրոցներում անց են կացվում քրդերենի դասեր՚,-տեղեկացրել է նա:
Հասանովը նշել է, որ Սիրիայում արդյունքի հասնելով, քրդերը կակտիվացնեն իրենց պայքարը նաև Թուրքիայում: ՙԻրաքում մենք արդեն ունենք ինքնավարություն, շուտով այն ձեռք կբերենք նաև Սիրիայում, իսկ Սիրիային կհաջորդի Թուրքիան: Այդ երկրում ապրում է շուրջ 20 մլն.քուրդ: Թուրքական քրդերը չեն ցանկանում հարմարվել իրենց նվաստացուցիչ պայմաններին և մտադիր են ակտիվորեն պայքարել հանուն իրենց իրավունքների: Ահա թե ինչու են թուրքերն ընկել խուճապի մեջ, քանի որ քաջ գիտակցում են մոտեցող վտանգը և դրա համար էլ իրականացնում են քրդերի ցեղասպանություն, հետապնդում քուրդ ակտիվիստներին, գցելով նրանց բանտերն ու նրանց ենթարկելով անմարդկային տանջանքների՚,-տեղեկացրել է նա, հավելելով, որ ամեն օր, քուրդ-թուրքական բախումների արդյունքում, զոհվում է ավելի քան 10 թուրք զինվոր: Նրա խոսքերով, թուրքական բանտերում պահվում են ավելի քան 10 հազար քուրդ ակտիվիստներ, որոնց մեջ 1500-ը`կանայք են: ՙՆրանք ենթարկվում են սեռական ոտնձգությունների՚,-նշել է Հասանովը: