Հայաստանի հիվանդանոցները շահույթ են ստանում հիվանդների հաշվին
ՙՀայՌուսգազարդի՚ ստորաբաժանումներից մեկի տարածքում ՙՖ-1՚ տիպի նռնակ է հայտնաբերվել
ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և Ադրբեջան անորոշ ժամանակով հետաձգվում է
ՙԲարև Երևան՚ խմբակցությունը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից
ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստան և Ադրբեջան այցի ժամկետները հետաձգվում են
ՙՈսկե ծիրան՚ 10-րդ միջազգային կինոփառատոնում կներկայացվի 200 ֆիլմ
ԼՂՀ արտգործնախարար. Ադրբեջանը պետք է փոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան գործընթացում
Էդուարդ Շարմազանով. ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի
Ինքնասպան է եղել դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը
Ջոն Հեֆերն. Հայաստանը դեռ չի համապատասխանում ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի սկզբունքներին
Ռուբեն Վարդանյան. Հայաստանը կառավարման կլանային կոշտ սկզբունքով միաազգ պետություն է
ՙԳիշերային արագացում՚ ՙՌոստելեկոմ՚ ընկերությունից
Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը
Ստամբուլի նահանգապետը ներողություն է խնդրել ցուցարարներից
Ռասմուսենն անհամբերությամբ սպասում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Վրաստանի արտգործնախարարը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու գիծը` չնայած Մոսկվայի դիրքորոշմանը
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան մերժել է Թուրքիայի սուպերգավաթի խաղի անցկացումը Բաքվում
Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը
ԲՏԱ Բանկ. նոր հնարավորություններ, նոր մեկնարկ
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Իշխան Կարապետյանը և Marriott International Inc ընկերության Միջազգային հյուրանոցային զարգացման եվրոպական մասի տնօրեն Տուոմաս Լաակսոն հուլիսի 3-ին համաձայնագիր կնքեցին, ըստ որի, ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ-ին պատկանող Ծաղկաձորի ՙԱդիգազ՚ հանգստյան տան կառավարումը կանցնի MARRIOTT ընկերությանը, իսկ համալիրը կկրի TSAGHKADZOR MARRIOTT HOTEL անվանումը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից:
ՙԱդիգազ՚ հանգստյան տան վերակառուցման ծրագրի շրջանակում միջազգային ստանդարտներին համապատասխան հյուրանոցային համալիր կառուցելու որոշման արդյունքում դեռևս 13.04.2011թ. ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ եւ Marriott International ընկերության Luxury Hotels International Management Company B.V.-ի միջև կնքվել էր ՙՄտադրությունների մասին հուշագիր՚՝ ՙԱդիգազ՚ հանգստյան տունը վերակառուցելու եւ MARRIOTT միջազգային բարձրակարգ հյուրանոցային ցանցին միավորելու վերաբերյալ:
ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ եւ MARRIOTT International Design and Construction Services (MIDCS) ընկերության միջև կնքված Միջանկյալ խորհրդատվական ծառայությունների համաձայնագրով նախատեսվում է հյուրանոցի վերակառուցումը իրականացնել MARRIOTT միջազգային բարձրակարգ հյուրանոցային բրենդի չափանիշներին համապատասխան:
Ինչպես նշեց Իշխան Կարապետյանը, վերակառուցման ծրագրի համար հիմք հանդիսացան Հայաստանի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի նախընտրական ծրագրում ամրագրված դրույթները: ՙՆախագիծը կյանքի կոչվեց եւ դարձավ իրականություն ՙԳազպրոմ՚« ընկերության գործուն եւ իրական աջակցության արդյունքում: Չնայած նրան, որ հյուրանոցային համալիրը ՙՀայՌուսգազարդ՚-ի համար գործունեության հիմնական ուղղություն չի հանդիսանում, այնուամենայնիվ, հարկ եմ համարում ընգծել, որ այն իր տեխնիկական եւ դիզայներական լուծումներով համապատասխանում է հյուրանոցային բիզնեսում ընդունված ամենաբարձր չափանիշներին՚, - ասաց ՀայՌուսգազարդե ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալը:
Marriot International Inc ընկերության Միջազգային հյուրանոցային զարգացման եվրոպական մասի տնօրեն Տուոմաս Լաակսոն իր հերթին գոհունակությամբ նշեց, որ այս նախագծի միջոցով Marriot ընկերությունն ընդլայնում է իր հնարավորություններն տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում:
ՙՄենք մեծ ակնկալիքով ցանկանում ենք համագործակցել «ՀայՌուսգազարդե-ի հետ, որպես հուսալի գործընկերոջ: ՙՀայՌուսգազարդ՚-ի մեր գործընկերների հետ համագործակցելով՝ մենք ցանկանում ենք ստեղծել կարիերայի զարգացման հնարավորություններ, ինչպես նաեւ ժամանցի ու հանգստի պայմաններ մեր հյուրերի համար՚, - ասաց Տուոմաս Լաակսոն:
Հյուրանոցային համալիրի բացումը նախատեսվում է 2012 թվականի սեպտեմբերին` միջազգային զբոսաշրջային շուկային առաջարկելով մրցունակ զբոսաշրջային արդյունք և բարձրակարգ ծառայություններ:
Հյուրանոցային համալիրի շինարարությունն ու ձևավորումը իրականացվել է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան և հսկվել է համաշխարհային բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:
Հյուրանոցը ունի ավելի քան 100 համար, հյուրանոցում ընդգրկված է ծառայությունների մատուցման լայն սպեկտոր և ժամանցի կազմակերպման ամենատարբեր առաջարկներ:
Հյուրանոցի շահագործումը ևս մեկ առաջընթաց քայլ է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացումն ապահովելու և օտարերկրյա շուկաներում հայաստանյան զբոսաշրջային արդյունքը խթանելու համար: