Երևանում տեղի կունենա հայ և թուրք կինոգործիչների հանդիպումը
Արմավիրի մարզի բանկիչներն անհապաղ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի կամ վարչապետի հետ
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
ՙԺառանգություն՚ կուսակցությունը դատապարտել է բանակում առկա իրավիճակը
Ամերիաբանկը Եվրաբանկի կողմից ճանաչվել է ամենաակտիվ էմիտենտ-բանկը
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Սպանված զինծառայողի դագաղը մայրաքաղաք կբերեն ոտքով
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել արտահերթ խորհրդակցություն. երեք աշխատակից հեռացվել է
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը մտադիր է մասնակցել այդ երկրի նախագահական ընտրություններին
Կոմունիստ. Գազի գնի բարձրացումը բացասաբար կանդրադառնա հայ հասարակության սոցիալական դրության վրա
Բարաք Օբաման և Ռեջեպ Թայիբ Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Սիրիայի հարցով բանաձևի քվեարկությունից
Ադրբեջանն այսուհետ օրենսդրական մակարդակով ՙկարգելի՚ օտարերկրյացիների մուտքը Լեռնային Ղարաբաղ
Հայաստանի հարկային մարմիններն անց են չհիմնավորված ստուգումներ
Երևանում սպասվում է անձրևոտ եղանակ
Փրկարարները վերացրել են հրդեհի մի նոր, ավելի փոքր, օճախ ՙՍպայկա՚ ընկերության շենքում
Ախթալայի ԼՀԿ գործունեությունն էկոլոգիական աղետ է սպառնում
Կրակովում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Երևանում շարունակվում է գազի գնի թանկացման դեմ բողոքի ակցիան
ՀՀԿ փոխնախագահ.ՀՀ կառավարությունը կմեղմացնի գազի գնի բարձրացման հետևանքները բնակչության համար
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի
Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:
Թել Ավիվում ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն, XV գումարման Քնեսեթի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը:
Աշոտ Սաֆարյան
Պրն. Ցինկեր, Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմել խորհրդարանում: Ինչո՞վ կարելի է բացատրել հասարակական աջակցության նման բարձր մակարդակը`հաշվի առնելով հսկայական սոցիալ-տնտեսական խնդիրները և ի կատար չածված նախկին մի շարք խոստումները:
Կառավարող կուսակցությունն ընտրություններում, որպես կանոն, ձայներ է կորցնում, երբ նրա դեմ հանդես է գալիս համախմբած ընդդիմություն, որն առաջարկում է պետության զարգացման այլընտրանքային ուղղություն: Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում հիմնական ընդդիմադիր ուժը ՀԱԿ-ն էր: Ընտրական գործընթացի սկզբում փորձագետները ՀԱԿ համար կանխագուշակում էին համամասնական ցուցակներով մանդատների գրեթե մեկ երրորդը: Բայց, ավաղ, ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ որքան ուժեղ է ՀԱԿ-ը հանրահավաքների կազմակերպման, այնքան թույլ է նախընտրական քարոզչության կազմակերպման հարցում: Կոնգրեսի նախընտրական արշավն ամենաթույլն էր: Ընտրողները չհավատացին ՀԱԿ անորոշ խոսումներին` ընդդիմադիր ուժ ընտրելով ՙԲարգավաճ Հայաստանին:
Հարկ է նշել, որ Հայաստանի հանրապետական կուսակցության մեծամասնական թեկնածուները հաղթանակ են տարել հսկայական գերազանցությամբ: Ինչպես փորձն է ցույց տալիս, մեծամասնական ընտրակարգի օգտագործումը հետխորհրդային տարածությունում ապահովագրված չէ վարչական ռեսուրսի ուժեղ ազդեցությունից: Բայց խոսել այն մասին, թե կառավարող կուսակցությունն ուղղակի գնել է բոլոր ձայները, առնվազն կոռեկտ չէ հայ ժողովրդի և երկրի քաղաքացիների նկատմամբ:
Նոր կոալիցիայի ստեղծման հարցը շարունակում է ընտրութուններից հետո գլխավոր ինտրիգը մնալ: Ընդհանրապես կա՞ արդյոք դրա անհրաժեշտութունը:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը, չնայած այն բանին, որ մեծամասնություն է կազմում խորհրդարանում /69 մանդատ 131-ից-խմբ./`շահագրգռված է կառավարող կոալիցիայի հարցում: Որքան լայն լինի այդ կոալիցիան, այնքան նրա համար հեշտ կլինի դժվար որոշումներ կայացնել`ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ ներքին, սոցիալ-տնտեսական մակարդակով: Կոալիցիայի առավելություն այն է, որ վաստակելով բոլոր դափնիները հաջող կայացրած որոշումներից`կառավարող կուսակցությունը հնարավոր ձախողումների դեպքում միշտ կարող է կիսել պատասխանատվությունն իր կոալիցիոն գործընկերների հետ:
Իսկ այդ կոալիցիային ՙԲարգավաճ Հայաստանի՚ մասնակցությունը, ինչը շատ հավանական է, թույլ կտա ունենալ որ միայն քանակական, այլ սահմանադրական մեծամասնություն, ինչը ցանկացած ռազմավարական որոշման և սահմանադրական փոփոխության իրավունք է տալիս:
Ձեր կարծիքով, հետագայում ինչպե՞ս կվարվի ՙԲարգավաճ Հայաստանը՚: Արդյո՞ք տվյալ փուլում ձեռնտու է նրան խաղալ ՙկեղծ՚ ընդդիմության դերը:
Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե պատրաստվում է արդյոք ՙԲարգավաճ Հայաստան՚ իր թեկնածուին առաջադրել 2013 թ. նախագահական ընտրություններում: Եթե ուժի մեջ է մնում առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու վերաբերյալ նախկին կոալիցիոն գործընկերների միջև հուշագիրը, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը կարող է կրկին կոալիցիայի մեջ մտնել`ստանալով մի շարք նախարարական և պետական պաշտոններ:
Իսկ եթե Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը նախատեսում է աջակցել նախագահի մեկ այլ թեկնածուի, նրա համար բնական քայլ կլինի իրական ընդդիմություն դառնալը`առնվազն մինչև նախագահական ընտրությունների անցկացումը:
Կարո՞ղ են արդյոք խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը լուրջ հակակշիռ հանդիսանալ կառավարող կուսակցությանը, թե՞ այսօր նրանց մեկուսացվածությունն ի չիք են դարձնում օրենսդրական մարմնում իրական մրցակցություն ծավալելու շանսերը:
Թե որքան ազդեցիկ կլինի ընդդիմությունը 5-րդ գումարման Ազգային ժողովում, կախված է վերջինիս փոխդասավորությունից: Եթե այն ձևավորվի ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության շուրջը, ապա այդպիսի`թեկուզ քաղաքականապես այլակազմ, բայց մեծաքանակ ընդդիմությունը կարող է իր աշխատանքը ռացիոնալ կազմակերպելու դեպքում լուրջ հակակշիռ դառնալ կառավարող կուսակցությանը: Իրադարձությունների նման ընթացքի հավանականությունը, իմ կարծիքով, շատ փոքր է, այդ պատճառով չեմ կարծում, թե Հայաստանի նոր խորհրդարանում ուժեղ, կառուցողական ընդդիմություն կլինի:
Դրական փաստ կարելի է համարել նոր խորհրդարանում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հայտնվելը: Դա նշանակում է, որ Կոնգրեսը պաշտոնական ամբիոն է ստացել կառավարող կուսակցության հետ բանավեճի համար, և քաղաքական դիմակայությունը հրապարակներից ու փողոցներից կտեղափոխվի երկրի բարձրագույն օրենսդիր մարմին: