Freedom House-ը Հայաստանը որակել է կառավարման կիսաավտորիտար վարչակարգ ունեցող երկիր
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
Հայաստանի հիվանդանոցները շահույթ են ստանում հիվանդների հաշվին
ՙՀայՌուսգազարդի՚ ստորաբաժանումներից մեկի տարածքում ՙՖ-1՚ տիպի նռնակ է հայտնաբերվել
ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և Ադրբեջան անորոշ ժամանակով հետաձգվում է
ՙԲարև Երևան՚ խմբակցությունը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից
ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստան և Ադրբեջան այցի ժամկետները հետաձգվում են
ՙՈսկե ծիրան՚ 10-րդ միջազգային կինոփառատոնում կներկայացվի 200 ֆիլմ
ԼՂՀ արտգործնախարար. Ադրբեջանը պետք է փոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան գործընթացում
Էդուարդ Շարմազանով. ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի
Ինքնասպան է եղել դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը
Ջոն Հեֆերն. Հայաստանը դեռ չի համապատասխանում ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի սկզբունքներին
Ռուբեն Վարդանյան. Հայաստանը կառավարման կլանային կոշտ սկզբունքով միաազգ պետություն է
Ստամբուլի նահանգապետը ներողություն է խնդրել ցուցարարներից
Ռասմուսենն անհամբերությամբ սպասում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Վրաստանի արտգործնախարարը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու գիծը` չնայած Մոսկվայի դիրքորոշմանը
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան մերժել է Թուրքիայի սուպերգավաթի խաղի անցկացումը Բաքվում
Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը
ԲՏԱ Բանկ. նոր հնարավորություններ, նոր մեկնարկ
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները վերջնական որոշում չեն կայացրել ռուսական գազի գնի առնչությամբ. նրանք ընդամենը համաձայնության են հանգել գնագոյացման սկզբունքների շուրջ: Հետևաբար`այս թեմայով որևէ շահարկումն անտեղի է: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԵվրոպական ինտեգրացիա՚ հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:
Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունների արդյունքները հանգում են այն բանին, որ գազի գինը Հայաստանի և տարածաշրջանի համար էապես տարբերվում է համաշխարհային գներից, և որ դա կապված է շատ գործոնների հետ, այդ թվում`Հայաստանի տնտեսության առանձնահատկությունների, որի համար գազի գինը շատ լուրջ նշանակություն ունի: ՙԱվելին, Մոսկվայում գոյություն ունի մեր երկրի տնտեսության հետ կապված իրավիճակի որոշակի ըմբռնում, և կարծում եմ, որ դա կանդրադառնա գազի գնի առնչությամբ վերջնական որոշում կայացնելու վրա՚,- նշել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապեսմ, ասել է. ՙԽոսեցինք նաև Հայաստան ներկրվող բնական գազի գնի վերաբերյալ կարևոր թեմայի մասին: Կարծում եմ, որ փոխըմբռնման եկանք գնի ձևավորման սկզբունքների շուրջ. այն պետք է ելնի գազի իրական շուկայական գնից, բազմապատկած (կամ բաժանած՝ ինչպես կցանկանաք) Հայաստանին` նրա տնտեսության արդյունավետության պահպանմանը և տարածաշրջանում գործող սակագներին համադրելի բնական գազով ապահովելու անհրաժեշտությամբ՚:
Հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, 2012 թ.հոկտեմբերի 1-ից ռուսական գազի գինը Հայաստանի համար կբարձրանա մինչև 1000 խմ դիմաց $280, իսկ 2013 թ. հունվարի 1-ից`մինչև $320: Ներկայումս ռուսական գազի գինը Հայաստանի համար կազմում է 1000 խմ դիմաց $180: