Հայաստանի հիվանդանոցները շահույթ են ստանում հիվանդների հաշվին
ՙՀայՌուսգազարդի՚ ստորաբաժանումներից մեկի տարածքում ՙՖ-1՚ տիպի նռնակ է հայտնաբերվել
ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և Ադրբեջան անորոշ ժամանակով հետաձգվում է
ՙԲարև Երևան՚ խմբակցությունը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից
ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստան և Ադրբեջան այցի ժամկետները հետաձգվում են
ՙՈսկե ծիրան՚ 10-րդ միջազգային կինոփառատոնում կներկայացվի 200 ֆիլմ
ԼՂՀ արտգործնախարար. Ադրբեջանը պետք է փոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան գործընթացում
Էդուարդ Շարմազանով. ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի
Ինքնասպան է եղել դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը
Ջոն Հեֆերն. Հայաստանը դեռ չի համապատասխանում ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի սկզբունքներին
Ռուբեն Վարդանյան. Հայաստանը կառավարման կլանային կոշտ սկզբունքով միաազգ պետություն է
ՙԳիշերային արագացում՚ ՙՌոստելեկոմ՚ ընկերությունից
Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը
Ստամբուլի նահանգապետը ներողություն է խնդրել ցուցարարներից
Ռասմուսենն անհամբերությամբ սպասում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Վրաստանի արտգործնախարարը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու գիծը` չնայած Մոսկվայի դիրքորոշմանը
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան մերժել է Թուրքիայի սուպերգավաթի խաղի անցկացումը Բաքվում
Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը
ԲՏԱ Բանկ. նոր հնարավորություններ, նոր մեկնարկ
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Սևանի հատակին հին ձկնորսական նավակ են գտել: Գյուտն արվել է 2011 թվականին հայ-ֆրանսիական ստորջրյա գիտարշավի շրջանակում:
Ինչպես հուլիսի 26-ի մամուլի ասուլիսում պատմել է գիտարշավի մասնակից Ստեփան Քոջանյանը, նավակի լայնությունը 2 մետր է, իսկ երկարությունը` 18 մետր: Նավակը խորտակվել է Սևանի թերակղզուց ոչ հեռու և գտնվում է 16 մետր խորության վրա: Յուրրօրինակ բոնուս են դարձել նաև ձկների կտորները և ձկնորսական ցանցը: Քոջանյանի ասելով, գտածոների տարիքը կորոշեն ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետները: ՙՄեր հետագա քայլերը կախված կլինեն ստացված արդյունքներից՚, - նշել է նա: Չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում ջրի տակ պեղումներ անցակցվեն: Ուշագրավ է, որ հին նավակն անվանվել է ՙVahe 1՚` գիտարշավի մասնակից Վահե Մելքոնյանի պատվին, ով այն հայտնաբերել է Սևանի ջրերում:
Արդեն երրորդ տարին Սևանում ընթացող հայ-ֆրանսիական գիտարշավի շրջանակում ջրից հանվում են ավազի և տիղմի նմուշներ, իրականացվում է ստորջրյա լուսանկարահանում: Ստացված նյութերը հետագայում տրամադրվում են ՀՀ ԳԱԱ Հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտին` հետագա ուսումնասիրման համար:
Գիտարշավն անցկացվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, ՙՍևան՚ ազգային պարկի, ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ: