Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպանը
Հայաստանում Իրանի դեսպան. Իսկական ընկերը նեղության մեջ է երևում
Կազիմիրով.Ղարաբաղյան պատերազմում հայերի առաջխաղացումը հաջողվեց ոչ առանց Հեյդար Ալիևի օգնության
Երևանում տեղի կունենա ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը
Նախնական տվյալներով, 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում կբարձրանա 27 %-ով
ԱՄՆ դեսպան. Իրանի նկատմամբ ԱՄՆ և միջազգային հանրության պատժամիջոցներն էական են
ՀՀ էներգետիկայի նախարար. Հայաստանի համար Ռուսաստանից գազ ստանալն ավելի շահավետ է, քան` Իրանից
Ամերիաբանկը ՓՄՁ ոլորտին առաջարկում է նոր վարկային փաթեթ
Ամերիաբանկն ավանդատուներին հնարավորություն է տալիս ինքնուրույն ՙկառուցել՚ իրեց հարմար ավանդը
ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տվյալ պահին իրատեսական չէ
Ընդդիմադիր գործիչ. ՀՀ կառավարության կենացները քաղցրանում են
ՀԱԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ կառավարության ծրագրին
Նախկին վարչապետ. Իրականում Հայաստանի բյուջեի եկամտային մասի ոչ մի աճ չկա
ԱՄՆ Պետդեպ. Հայաստանում սահմանափակվում են կրոնական ազատությունները
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի
Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:
Միջազգային հետախուզման մեջ գտնվող Հայաստանի նախկին ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը ՙՀրապարակ՚ թերթում հրապարակված իր բաց նամակով հերքում է իր մահվան մասին ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը և հայտարարում ՙմի գեղեցիկ օր՚ հայրենիք վերադառնալու մտադրության մասին:
Ընդ որում նամակում Սիրադեղյանն ընդգծում է, որ կվերադառնա Հայաստան, բայց հույս ունի՝ այնպես, որ չտեսնի ՙքաղաքական, սոցիալական, բարոյական այն ավերածությունները, որոնց ենթարկվել է մեր երկիրը՚ իր բացակայության ընթացքում:
Նա նաև հավաստիացնում է, որ ձգտում է իրեն առավելագույնս մեկուսացնել Հայաստանի անցուդարձից: ՙՀատկապես՝ քաղաքական կոչվածից: Հատկապես՝ վերջին տարիներս: Այն աստիճան, որ այս տասներկուսուկես տարիներին թեկուզեւ 1 րոպե հայաստանյան հեռուստաալիք չեմ նայել, եթե չհաշվենք այն հազվադեպ ակնթարթները, երբ ալիք փոխելիս անզգուշաբար դիպչում եմ հայերենին ու այսահարվածի նման վրայով թռչում: Եթե անգամ գումարենք այդ ակնթարթները, հավատա, որ 12 տարվա մեջ 2 րոպե չի կազմի: Նեղանալու բան չի, նույն հիգիենիկ նկատառումներով չեմ նայում նաեւ ռուսական ալիքները: Երեւի դրա շնորհիվ է, որ այսքան ՙերկարակյաց՚ եմ, - գրում է նամակում Սիրադեղյանը:
Վանո Սիրադեղյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել 2000 թվականին: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 10 հոդվածներով: Սիրադեղյանը, մասնավորապես, մեղադրվում է այն բանի համար, որ 1992 թվականի ամռանը, ՆԳՆ ղեկավարի պաշտոնում գտնվելիս, կազմակերպել է զինված հանցավոր խումբ` առանձին քաղաքացիների և պաշտոնատար անձանց նկատմամբ հարձակումներ և սպանություններ իրականացնելու համար: