Կազիմիրով.Ղարաբաղյան պատերազմում հայերի առաջխաղացումը հաջողվեց ոչ առանց Հեյդար Ալիևի օգնության
Երևանում տեղի կունենա ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը
Նախնական տվյալներով, 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում կբարձրանա 27 %-ով
ԱՄՆ դեսպան. Իրանի նկատմամբ ԱՄՆ և միջազգային հանրության պատժամիջոցներն էական են
ՀՀ էներգետիկայի նախարար. Հայաստանի համար Ռուսաստանից գազ ստանալն ավելի շահավետ է, քան` Իրանից
Ամերիաբանկը ՓՄՁ ոլորտին առաջարկում է նոր վարկային փաթեթ
Ամերիաբանկն ավանդատուներին հնարավորություն է տալիս ինքնուրույն ՙկառուցել՚ իրեց հարմար ավանդը
ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տվյալ պահին իրատեսական չէ
Ընդդիմադիր գործիչ. ՀՀ կառավարության կենացները քաղցրանում են
ՀԱԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ կառավարության ծրագրին
Նախկին վարչապետ. Իրականում Հայաստանի բյուջեի եկամտային մասի ոչ մի աճ չկա
ԱՄՆ Պետդեպ. Հայաստանում սահմանափակվում են կրոնական ազատությունները
Երթուղային ավտոբուսի մեջ նռնակ է հայտնաբերվել
Երևանում տեղի կունենա հայ և թուրք կինոգործիչների հանդիպումը
Արմավիրի մարզի բանկիչներն անհապաղ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի կամ վարչապետի հետ
ՙԺառանգություն՚ կուսակցությունը դատապարտել է բանակում առկա իրավիճակը
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի
Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:
Մայիսի 25-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ ներկայացվել է մայիսի 6-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը՝ առաքելության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքըլսընի գլխավորությամբ: 13 էջանոց զեկույցը հարուցել է ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի«զարմանքը եւ տարակուսանքըե՝ ներկայացված գնահատականների վերաբերյալ:
Մասնավորապես, արձագանքելով զեկույցում արձանագրված «ընտրացուցակների վերաբերյալ անճշտություններիե մասին պնդումներին, Դ.Հարությունյանը ընդգծել է. «...Հայաստանն ընտրողների ճշգրիտ ցուցակներ կազմելու գործում նշանակալի հաջողություններ է արձանագրել` հետևելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին: Զեկույցի բոլոր մեղադրանքները մակերեսային են, և անտեսում են հայաստանյան իշխանությունների ցանկացած ողջամիտ բացատրությունե:
Հայկական ներքաղաքական դաշտում տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձած եւ ԵԽԽՎ զեկույցի հեղինակին «անակնկալի բերածե՝ նոր անձնագրերի մեծ թվի մասին հիշատակմանը՝ Դ.Հարությունյանը տվել է հետաքրքիր մեկնաբանություն. «2011-2012թթ ընթացքում տրված անձնագրերի մեծ թիվը … պարզապես բացատրվում է այն փաստով, որ Հայաստանը սկսել է տրամադրել ազգային անձնագրեր երկու տասնամյակ առաջ` 1992 թվականից` 10 տարի ժամկետովե, եւ բնական է, որ 2011-2012թթ հին անձնագրերը պետք է փոխարինվեն նորերով:
Հղում անելով 1990-94թթ ծնելիության եւ մահացության ցուցանիշերի տարբերությանը, Դ.Հարությունյանը նաեւ մեկնաբանել է ընտրողների թվի աճը, ասելով, որ այդ թվերի ծնելության ցուցանիշը «գերազանցում է մահացության ցուցանիշը մոտավորապես 270 հազարովե, ուստի 2012-ին այդ քաղաքացիները առաջին անգամ ստացել են ընտրության իրավունք եւ համալրել ընտրազանգվածը:
«Այս կողմնակալ և անարդար զեկույցի վնասելու ազդեցությունը նվազեցնելու համար ես լիազորված եմ պաշտոնապես հրավիրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին իրականացնել հետընտրական առաքելություն` ընտրողների ցուցակների անճշտությունները վերստուգելու համարե, - ԵԽԽՎ ամբիոնում հայտարարել է Դ.Հարությունյանը:
«Զեկույցը լի է մանիպուլյացիաներովե, ասել է Դ.Հարությունյանը՝ բերելով մի քանի օրինակներ, ինչպես նաեւ համեմատելով ներկայացված զեկույցը մեկ այլ եվրոպական գնահատականի՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի հետ: «ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը պետք է ուսումնասիրի և զեկույց հրապարակի ինքնուրույնաբար... այն պետք է հիմնված լինի միայն իրական, ուղղակի ուսումնասիրությունների վրա, այլ ոչ թե`խոսք ու զրույցիե, - առաջարկել է ՀՀ պատվիրակության ղեկավարը: