Հայաստանի հիվանդանոցները շահույթ են ստանում հիվանդների հաշվին
ՙՀայՌուսգազարդի՚ ստորաբաժանումներից մեկի տարածքում ՙՖ-1՚ տիպի նռնակ է հայտնաբերվել
ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և Ադրբեջան անորոշ ժամանակով հետաձգվում է
ՙԲարև Երևան՚ խմբակցությունը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից
ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստան և Ադրբեջան այցի ժամկետները հետաձգվում են
ՙՈսկե ծիրան՚ 10-րդ միջազգային կինոփառատոնում կներկայացվի 200 ֆիլմ
ԼՂՀ արտգործնախարար. Ադրբեջանը պետք է փոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան գործընթացում
Էդուարդ Շարմազանով. ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի
Ինքնասպան է եղել դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը
Ջոն Հեֆերն. Հայաստանը դեռ չի համապատասխանում ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի սկզբունքներին
Ռուբեն Վարդանյան. Հայաստանը կառավարման կլանային կոշտ սկզբունքով միաազգ պետություն է
ՙԳիշերային արագացում՚ ՙՌոստելեկոմ՚ ընկերությունից
Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը
Ստամբուլի նահանգապետը ներողություն է խնդրել ցուցարարներից
Ռասմուսենն անհամբերությամբ սպասում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Վրաստանի արտգործնախարարը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու գիծը` չնայած Մոսկվայի դիրքորոշմանը
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան մերժել է Թուրքիայի սուպերգավաթի խաղի անցկացումը Բաքվում
Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը
ԲՏԱ Բանկ. նոր հնարավորություններ, նոր մեկնարկ
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
USAID/EDMC ծրագրի արժեքների շղթայի բաղադրիչի ղեկավար Զդրավկո Շամիի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը
Սամվել Սարգսյան
2012 թվականի փետրվարին Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության (USAID) EDMC (Enterprise Development and Market Competitiveness-Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն) ծրագիրը: Ծրագրի ֆինանսավորման հնգամյա պլանը հաստատվել է 17.5 մլն.դոլար ծավալով: EDMC ծրագիրը փոխարինում է մեկ այլ` CAPS (Competitive Armenian Private Sector - Հայաստանի մրցունակ մասնավոր հատված) նախկին ծրագրին: EDMC ծրագրի հիմնական ուղղությունների ու պլանների մասին է ԱրմԻնֆո լրատվական գործակալության հետ հարցազրույցում պատմում USAID/EDMC արժեքների շղթայի բաղադրիչի ղեկավար Զդրավկո Շամին
Ո՞ր ոլորտների ձեռնարկություններին եք աջակցում:
Փաստացիորեն ծրագիրը մեկնարկել է 2011 թվականի վերջին և առաջին քայլերն ուղղված էին արժեքների կամ ոլորտների այն հիմնական օղակների ընտրությանը, որոնց կտրամադրվի աջակցությունը: Եվ ընտրված ձեռնարկություններն արդեն ստանում են այդ աջակցությունը:
Առաջինը, դրանք բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ են, որոնք միավորում են տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ինժեներական ծառայությունները: EDMC-ը կաջակցի նաև սննդի (պտուղ-բանջարեղենի) վերամշակման, տուրիզմի, դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտներին:
Մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների աջակցման լայնածավալ ծրագիրը ներառում է հայկական ձեռնարկությունների մասնակցությունը HANNOVER MESSE (ապրիլի 23-27) ցուցահանդեսին: Այնուհետև մենք կաջակցենք Երևանում հունիսի 15-16-ը անցկացվելիք` DigiTec Business 2012 ցուցահանդեսին, որին նաև կմասնակցեն վրացական ընկերություններն ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակության տարածաշրջանային նախաձեռնությանե աջակցությամբ:
Նշեմ, որ EDMC-ը սկսել է նաև համագործակցել ոլորտի մի շարք համալսարանների հետ, նոր ուսումնական ծրագրերի մշակման նպատակով: Կազմակերպվում են նաև վերապատրաստումներ, իսկ առաջիկա վերապատրաստումների շարքը տեղի կունենա Գյումրիում:
Ի՞նչ ժամանակահատվածների համար են նախատեսված աջակցության ծրագրերը:
Ծրագրեը հաստատվում են յուրաքանչյուր ֆիսկալ տարվա համար, որն ԱՄՆ-ում սկսվում է հոկտեմբերի 1-ից: Մինչև ծրագրի ավարտը դեռ 4.5 տարի կա, և այն հիմնական չափորոշիչները, որոնց ուղղությամբ պետք է աշխատի ծրագիրը, արդեն հաստատված են:
Ինչպիսի՞ն են աջակցության չափորոշիչները ծրագրի մյուս ուղղություններում:
Դեղագործության ոլորտում EDMC-ը կաջակցի GMP (Good Manufacturing Practice) ստանդարտների ներդրմանը, ինչը հանդիսանում է ոլորտի զարգացման նախադրյալը, քանի որ առանց GMP պահանջների կատարման շատ փոքր է հավանականությունը, որ Հայաստանում արտադրված դեղամիջոցները երբևէ կարող են արտահանվել:
Սննդի վերամշակման ոլորտում ծրագիրը կաջակցի, որպեսզի հայկական ընկերությունները կարողանան իրենց արտադրանքը համապատասխանեցնել միջազգային պահանջներին ու ստանդարտներին, մասնավորապես, HACCP (Hazard Analysis and Critical Control Points) և էկոլոգիական պահանջներին: Սա հանդիսանում է արտահանման հիմնական պահանջներից մեկը:
Բիոտեխնոլոգիաների ոլորտում մեր գործողությունները դեռ մինչև վերջ ճշգրտված չեն: Այստեղ մեր առաջնահերթ նպատակն է GMP ստանդարտների ներդրումը:
Տուրիզմի ոլորտում մենք պետք է բարձրացնենք ծառայությունների որակը, ինչպես նաև Հայաստանի տուրիստական ներուժի վերաբերյալ տեղեկատվությունն արտասահմանում: Դրա համար անհրաժեշտ է մշակել տեղեկատվական ռեսուրսներ, որոնք կպատմեն երկրի ճարտապետական ավանդույթների մասին, և այն մասին, թե ինչպիսի արժեք է Հայաստանը ներկայացնում որպես տուրիզմի երկիր:
Տուրիզմի զարգացման համար հատկապես կարող են պահանջված լինել տեղական ՏՏ ոլորտի ընկերությունների ապրանքները: Օրինակ, EDMC-ի ծրագրերում կա GPS շարժական քարտերի ստեղծումը, որի օգնությամբ տուրիստը կարող է ազատ կողմնորոշվել, թե որ ամենակարճ ճանապարհով կարող է հասնել այս կամ հուշարձանին:
Որքանո՞վ են ակտիվ հայկական ընկերություններն ու բիսնես-ասոցիացիաները EDMC ծրագրի իրականացման ուղղությամբ առաջարկությունների հարցում:
EDMC-ը լավ հարաբերություններ ունի բիզնես-ասոցիացիաների հետ, որոնք գործում են մեր աջակցության ոլորտներում: Չէ որ մեր ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մասնավոր հատվածի ձեռնարկություններին, իսկ ձեռնարկությունների շահերի լավագույն ներկայացուցիչը` դրանք բիզնես-ասոցիացիաներն են, որոնք պաշտպանում են իրենց անդամների շահերը:
Ձեր կարծիքով, ներկայումս ի՞նչ գործոններ են խոչընդոտում Հայաստանում ամենամեծ արժեքների ստեղծմանը:
Գտնում եմ, որ երկրում ստեղծվող արժեքների մեծացման համար անհրաժեշտ է ավելացնել ձեռնարկությունների արտահանումային հնարավորությունները և ստեղծել դեպի արտահանումն ուղղված աշխատատեղեր: Իսկ դրա համար ներուժ կա:
Կառանձնացնեմ ընդամենը մի քանի խոչընդոտող հանգամանք: Օրինակ, հայկական ձեռնարկությունները չեն տիրապետում մարկետինգի ունակություններին ու գործիքներին: Կրթության համակարգը չի համագործակցում իրական հատվածի հետ, որպեսզի շրջանավարտները բուհ-ն ավարտելուց հետո կարողանան իսկույն անցնել աշխատանքի: Բացակայում է նաև տեղեկատվական ենթակառույցը, որը կտեղեկացներ այն մասին, թե որ ընկերությունը կարող է կատարել այս կամ այն պատվերը:
Տուրիզմի հատվածում անհրաժեշտ է ներդնել ֆիզիկական ճանապարհային և տեղեկատվական ենթակառույցներ: Տուրիստների համար դժվար է հասնել Երևանից հեռու գտնվող որևէ հուշարձանին, քանի որ ճանապարհները վատն են, կամ ընդհանրապես բացակայում են: Իսկ այս բացը չի կարելի վերացնել միայն EDMC ծրագրի շրջանակներում:
Մանրամասնորեն պատմեք Հայաստանի բուհերի հետ EDMC համագործակության մասին:
Բուհերի հետ մեր համագործակցության հիմնական նպատակն է ուսումնական նյութերը բիզնեսի պահանջներին համապատասխանեցնելը: EDMC-ը կաջակցի ուսումնական նոր ծրագրերի մշակմանը և դասախոսների վերապատրաստման կազմակերպմանը: Սրանք այն հիմնական ոլորտներն են, որոնք չեն համապատասխանում արդիական պահանջներին: Դրանց զարգացման գործում հնարավորինս կմասնակցեն տեղական դասախոսները, իսկ մենք կփորձենք մեր կուտակված գիտելիքները լրացնել ավելի պրակտիկ, կիրառական փորձով: