Գովազդ
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
Բունդեսթագի պատգամավոր. Անհրաժեշտ է պահպանել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը
Սեքսոպաթոլոգ. Հայաստանում համասեռամոլները չեն շատացել, մեծացել է հասարակական ուշադրությունը
Դավիթաշեն գյուղի ու հարակից տների բնակիչներն արդեն մեկ շաբաթ է ջուր չունեն
Արամ Կարապետյան. Հայաստանում հասունանում է ժողովրդական խռովություն
Ա.Պողոսյան. Հայաստանի մայրաքաղաքում ջրի որակը չի բարձրանում, իսկ գինը շարունակում է աճել
Ղարաբաղը տարեցտարի ավելի շատ զբոսաշրջիկներ է ներգրավում
Հայկական խոհանոցը` տուրիստական ապրանք
ՙԹանգարանային գիշեր՚ ակցիային միացել են 30-ից ավելի թանգարաններ
ԲՀԿ անդամը կնշանակվի դեսպան ԱՊՀ երկրներից մեկում
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
Դմիտրի Մեդվեդև. ՙՀայաստանը և Ռուսաստանը մնում են լավ բարեկամներ ու դաշնակիցներ՚
Ազգային պատկերասրահը և ՙԹանգարանային գժշերը՚
ՙՇենգավիթ-Զվարթնոց՚ երկաթուղին կառուցվի 2-3 տարում և կարժենա 2.7 մլն.դոլար
Իրանը ոչ մի խնդիր չունի համաշխարհային շուկայում նավթի իրացման առնչությամբ
Ադրբեջանը Թուրքիային է պաշտպանում ՙԵվրո-2020՚ համար պայքարում
Ադրբեջանը 1,1 մլն տոննայով կրճատել է նավթի արդյունահանումը
Իշխանուհու Աննայի հայկական արմատների մասին ուկրաինական պատմաբան Նադեժդա Նիկիտենկոյի գրքում
Ամերիկյան երգչուհին հրաժարվել է մեկնել է Բաքու` մասնակցելու ՙԵվրատեսիլ՚ շոուին
Պետդեպարտամենտ. ԱՄՆ առայժմ պատրաստ չէ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը
Մարտին Թուրքիան ավելացրել է իրանական նավթի ներմուծումը
Վրաստանի մահմեդականների առաջնորդը չի հանդուրժի Ազիզիեի համեմատությունը Հոլոքոստի հետ
Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը չի անդրադարձել Հարավկովկասյան գազամուղի վրա
Արտակարգ պատահար է տեղի ունեցել ՙԵվրատեսիլ-2012՚-ի համերգասրահում
Վրաստանն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի ՆԱՏՕ-ին չի անդամակցի
Ժողովուրդն արդեն գնահատել ընդդիմությանը 5 հազար դրամ`վաճառելով նրան իշխանություններին
Կարեն Բաղդասարյան. Դեպի ֆինանսները մուտք չունենալով ձեռնարկատերերը չեն կարող զարգանալ և ընդլայնվել
Վադիմ Մուխանով:Հայաստանում և Ադրբեջանում ներքին օգտագործման համար ղարաբաղյան թեման անպայման շահող է
ԵՄ-ին Հայաստանի մոտալուտ անդամակցման մասին խոսակցությունները կտրված են իրականությունից
Արմեն Մարտիրոսյան. Հայաստանի եվրաինտեգրումը ՙԺառանգության՚ հիմնական արտաքին քաղաքական ուղղությունն է
ԱրմԻնֆո գործակալության հարցազրույցը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի հետ
Արթուր Երնջակյանը
Համաշխարհային ճգնաժամի հետևանքով Հայաստանի գրանիլային արդյունաբերության ոլորտում, ներկայումս, տեղի ունեցած անկումից հետո, դիտվում է որոշակի ակտիվություն: Համենայն դեպս, այդ մասին կարելի է դատել հումքի գնումների ծավալներից: <ԱԼՌՈՍԱ> ընկերությունից, որն ապահովում է դեպի Հայաստան բոլոր մատակարարումների կեսը, 2010 թվականին գնվել է 25 մլն.դոլարի ալմաստի հումք: Մինչ այդ Դուք հայտարարել էիք, որ 2011 թվականին այդ ծավալը նախատեսվում է հասցնել 40 մլն.դոլարի, իսկ 2012 թվականին` 50 մլն.դոլարի: Իրականում, որքա՞ն ալմաստ է գնվել և փոփոխվե՞լ են արդյոք այս տարվա պլանները:
2011 թվականին <ԱԼՌՈՍԱ> ընկերությունից գնվել է 43 մլն.դոլարի չմշակված ալմաստ, իսկ 2012 թվականի կանխատեսումներում առայժմ փոփոխություններ չկան: Բանը նրանում է, որ վերջին ժամանակներում չմշակված ալմաստի գնումների ծավալներն ընկել են: Այսօր <ԱԼՌՈՍԱ> ընկերության կողմից հայկական ձեռնարկություններին կատարվող առաջարկի ծավալները գերազանցում են պահանջարկի ծավալներին: Ռուսական ընկերությունը Հայաստանի համար քվոտաներ, ձևականորեն, չի սահմանել: Միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում մենք պայմանավորվում ենք միայն նվազագույն ծավալների շուրջ: Մեր ձեռնարկությունները հնարավորութուն ունեն ավելի մեծ ծավալների հումք գնելու, բայց չեն գնում, ելնելով ներկայիս պահանջարկից, ինչպես նաև շուկայում ձևավորված գներից:
Քանի՞ հայկական ձեռնարկություն է մասնակցել գնումներին:
2011 թվականին գնումներին մասնակցել է 9 ձեռնարկություն: 2012 թվականին հնարավոր է, որ դրանց միանան ևս մի քանի նոր ձեռնարկություններ, եթե, իհարկե, չմշակված ալմաստի շուկայում իրավիճակը հավասարակշռվի: Ներկայումս բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աշխատել <ԱԼՌՈՍԱ>-ի հետ ու համապատասխանում են այդ ընկերության պահանջներին` հիմնականում աշխատում են:
Կա՞ն արդյոք պատրաստի ադամանդի արտադրոթյան և արտահանման ծավալների վերաբերյալ տվյալներ, 2011 թվականի արդյունքներով:
Մենք դեռ չենք ամփոփել նախորդ տարվա արդյունքները և առայժմ տվյալներ չունենք:
Անցյալ տարվա վերջին Աֆրիկայում նախատեսվում էր ալմաստների գծով կոնֆերանսի անցկացում, որին պետք է մասնակցեին նաև Հայաստանի ներկայացուցիչները, չմշակված ալմաստների ներկրման հարցի քննարկման նպատակով: Կա՞ն արդյոք որևէ արդյունքներ, կապված կոնֆերանսի հետ:
Համաժողովը կրում էր Diamond Processing Exchange Knowledge Sharing Conference անվանումը: Դա շատ հետաքրքիր կոնֆերանս էր, որը նվիրված էր ալմաստի ստացմանը և մշակմանը, որը կազմակերպել էր Համաշխարհային Բանկը: Դուք գիտեք, որ Աֆրիկան հանդիսանում է ալմաստի խոշորագույն արտահանող: Կոնֆերանսում քննարկվում էր ալմաստ ստացող և մշակող կազմակերպություների միջև համագործակցության հարցը: Որպես կանոն, այն երկրները, որոնք ստանում են ալմաստ, դրանց մշակումով չեն զբաղվում: Աֆրիկյան որոշ երկրներ հնարավորություն են ստացել ինքնուրույն արտահանել իրենց կողմից ստացված ալմաստի մի մասը: Այդ երկրներում ալմաստը հիմնականում գնում է <Դեբիրս>-ը: Այսպիսով, Աֆրիկան ստացել է ալմաստի հանքերի մշակման գործընթացին ինքնուրույն կերպով ներդրողներ ներգրավելու հնարավորություն: Կոնֆերանսում Հայաստանից ներկա էին պետական պաշտոնյաներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Հայկական կողմին հետաքրքրում էր այդ ոլորտների քաղաքական ղեկավարության հետ կապերի հաստատումը: Եթե ձևավորում ես վստահության մթնոլորտ, այդ երկրների ձեռնարկություններն ավելի հեշտությամբ կհամագործակցեն միմյանց հետ: Հարավային Աֆրիկայում կա հայկական սփյուռք, որն զբաղվում է ալմաստի հումքի իրացումով և մենք ունեցանք այդ մարդկանց հետ ծանոթանալու և կապեր հաստատելու հնարավորություն: Կոնֆերանսում մեզ հնարավորություն տրվեց ներկայացնել ադամանդի մշակման հայկական ոլորտը, հայկական ձեռնարկությունների կուտակված փորձը և ներուժը, ինչպես նաև այն գործարար-մթնոլորտը, որը բարենպաստ է ադամանդագործության համար: Ներկայումս մեզ հետաքրքրում է ալմաստի հումքի գնման հնարավորությունները, քանի որ մենք դեռևս պատրաստ չենք խոշոր ներդրումներ կատարելու աֆրիկյան շուկայում և հանքարդյունաբերության ոլորտում: Ալմաստի ներկայիս համաշխարհային շուկան հագեցված է, գները դեռ չեն իջել, և ալմաստի առաջարկը գերազանցում է պահանջարկը, ինչը, առաջին հերթին, կապված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ: Հետևաբար, այսօր շուկան ակտիվ չէ: Դա ավելի շուտ հեռանկարային պայմանավորվածություն է:
Ալմաստների թեմայից կցանկանայի անցնել ազատ տնտեսական գոտիների ստեղծման ծրագրին, քանի որ Դուք եք համակարգում այդ հարցերը: Հայաստանում արդեն ընդունվել է ազատ տնտեսական գոտիների մասին օրենքը և դրանց կազմակերպման կարգը: Մնացե՞լ են արդյոք ընթացակարգեր, որոնք հարկավոր է ընդունել այս տարի:
Հայաստանում ազատ տնտեսական գտիների գործունեության համար ձևավորված է օրենսդրական ողջ դաշտը, ընդունվել է ազատ տնտեսական գոտիների մասին օրենքը և երկու ենթաօրնսդրական ակտ: Լրացուցիչ մշակվել և քննարկման գործընթացում է գտնվում գործող ազատ տնտեսական գոտու մասնակիցներին պետական ծառայությունների մատուցման միասնական պատուհանի ստեղծման հետ կապված նորմատիվային ակտը: Անցյալ տարի տեղի ունեցավ միջգերատեսչական մշտական հանձնաժողովի առաջին նիստը, որը կոչված է գնահատելու ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու վերաբերյալ հայտերը, և քննարկման վերցվեց <Սիտրոնիկս Արմենիա> ՓԲԸ հայտը: Գնահատման արդյունքներով հանձնաժողովն իր եզրակացությունը կներկայացնի կառավարությանը, ԱՏԳ ստեղծելու մասին հետագա որոշում կայացնելու նպատակով: Հանձնաժողովի գլխավորում է ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Հաստատվել է հանձնաժողովի գործելակարգը և ԱՏԳ ստեղծման մեթոդաբանությունը: Կարգի մեջ նշված են հանձնաժողովի որոշումների ընդունման ընթացակարգերը, ինչպես նաև ԱՏԳ ստեղծելու բիսնես-նախագծերի գնահատման չափանիշները: Հիմնականում մենք ուշադրություն ենք դարձնում ներդրումների ծավալին, աշխատանքի պայմաններին: Շատ կարևոր է, որ ԱՏ Գոտիների կազմակերպիչները նախնական պայմանավորվածություններ ունենան օտարերկրյա ներդրողների հետ:
Ի՞նչ է իրենից ներկայացնում հայտը:
Հայտն իրենից ներկայացնում է փաստաթղթերի և նորմատիվային ակտերի որոշակի փաթեթ, որտեղ առանցքային է հանդիսանում բիզնես-ծրագիրը:
Ինչպիսի՞ն կլինի <Սիտրոնիկս> ընկերության ներդրումների ծավալը:
Այսօր այդքան էլ կոռեկտ չէ տարածել նման տեղեկատվություն, քանի որ հայտը դեռ հավանության չի արժանացել: Հանձնաժողովը կտա իր եզրակացությունը, որը կներկայացվի կառավարության հավանությանը: Իսկ անցումային միավորը կազմում է 100 միավորից` 60 միավոր:
Ի՞նչ է իրենից ներկայացնում <Սիտրոնիկս>-ի բիզնես նախագիծը, ընդհանուր առումով:
Բիզնես-նախագծում արտացոլված է <Մարս> և <ԵրՆԻԻՄ> գործարաններում ազատ տնտեսական գոտիների ստեղծման ռազմավարությունը, ներդրումների ուղղվածությունը, ծառայությունները, որոնք կազմակերպիչը պատրաստ է տրամադրել ԱՏԳ մասնակիցներին, ինչպես նաև պոտենցիալ մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ: Հիմնական ուղղվածությունը հանդիսանում է High Tech-ը:
Միայն <Սիտրնիկ՞ս>-ն է հայտ ներկայացրել, թե՞ <Զվարթնոց> օդանավակայանը նույնպես:
Զվարթնոցն առայժմ բանակցություններ մեջ է, քանի որ այնտեղ առկա է հարցերի երկու խումբ` ոսկերչական և գյուղատնտեսության ոլորտների գծով: Շտապել պետք չէ: Քանի որ ԱՏԳ-ների ստեղծումը կապված է մեծ ծավալների ներդրումների հետ, և նման որոշումներն արագ չեն կայացվում:
Ի՞նչ է ներդրողին տալիս ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչպիսի՞ արտոնություններ են նախատեսված:
ԱՏԳ մասնակիցների համար նախատեսված են լուրջ արտոնություններ: Առաջին հերթին, դրանք հարկային արտոնություններն են: Ազատ տնտեսական գոտու մասնակիցները գործնականում ազատվում են բոլոր հարկերից, աշխատակիցնեի եկամտահարկից բացի: Կրճատվում են բոլոր հաշվետվությունները և վարչական, մասնավորապես, մաքսային խոչընդոտները: Փաստորեն ստեղծվում են ջերմոցային պայմաններ: ԱՏԳ կազմակերպիչների համար որոշակի հարկային արտոնություններ են նախատեսվում նաև ԱԱՀ գծով:
Հարցերի մյուս բլոկը վերաբերվում է Համաշխարհային Բանկի Doing Business վարկանիշին: Doing Business-2012 հաշվետվության մեջ (նախորդ տարվա տվյալներով) Հայաստանը 183 երկրների շարքում գրավել է 55 տեղը, նախորդ տարվա 61-րդ տեղի համեմատ: Ինչպիսի՞ն են այս տարվա ակնկալիքները:
Նախորդ հաշվետվությունում հաշվի չեն առնվել անցյալ տարվա բարեփախումների մի մասը և հնարավոր է որ դրանք ընդգրկվեն այս տարվա հաշվետվության մեջ: Մասնավորապես, հաշվի չեն առնվել հարկային հաշվետվություններն էլեկտրոնային տեսքով ներկայացնելու համակարգի բարեփոխումները, էլեկտրական ցանցերին միանալու ժամկետների և սակագների էական կրճատումը, ներդրումային օրենսդրության փոփոխությունները, այն, որ այսօր գործում է անշարժ գույքի կադաստրի սկզբունքայնորեն նոր համակարգ, որ փոփոխություններ են կատարվել նաև նոտարիատի համակարգում, և հունվարի 1-ից տիպային բազմաթիվ պայմանագրեր նոտարական վավերացում չեն պահանջում: Դրանք լուրջ բարեփոխումներ են, որոնք էապես պարզեցնում են քաղաքացիների կյանքն ու բիզնեսի գործունեությունը: Հաշվի չի առնվել նաև, որ մենք ստեղծել ենք ձեռնարկությունների էլեկտրոնային գրանցման հնարավորություն: Դրանից բացի, տարեվերջին կառավարության կողմից ընդունվել է միջոցառումների նոր ծրագիր, որոնք ուղղված են գործարար-մթնոլորտի բարելավմանը: Իրոք, 2011 թվականին շատ բան է արվել, բայց հարցվողները դրանք դեռ չեն արտացոլել Doing Business-ի հարցաթերթիկում: Դա մասնակիորեն կախված է նրանից, որ հարցվողներն այնքան էլ լավ չեն իրազեկված վերջին փոփոխությունների մասին և իրենց պատասխանները ձևավորում են, հիմնվելով հին տվյալների վրա, վարկանիշում իրենց դժգոհությունները նշելով դեռևս չլուծված հարցերի շուրջ, հատկապես հարկային և մաքսային ոլորտներում: Կարծում եմ, որ այս տարի վարկանիշում մեր դիրքերը բարելավելու մեծ հնարավորութոյւններ ունենք: Բայց մեզ համար ավելի կարևոր են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ձեռնարկատիրության, արտադրության և արտահանման ծավալների աճը: Այդ ցուցանիշներն ավելի ակնհայտորեն են հաստատում գործարար-մթնոլորտի բարելավումը երկրում:
Եվ գործարար մթնոլորտի բարելավման վերաբերյալ վերջին հարցը: Կցանկանայի հարցնել կառավարության <Կարգավորիչ գիլյոտին> հայեցակարգի մասին: Ի՞նչ վիճակում է այդ ծրագիրը և ի՞նչ է այն իրենից ներկայացնում, և ի՞նչ կարելի է այդ ծրագրից ակնկալել այս տարի:
Այսօր այդ ծրագրի 2012 թվականի աշխատանքների պլանը դեռ հաստատված չէ և գտնվում է մշակման փուլում: Ներկայումս կադրեր են հավաքվում, լուծվում են կազմակերպչական հարցեր: Նախագահի հրամանով հաստատվել է բարեփոխումների 18 ուղղություններ, որոնցից 4-5-ն ընդգրկված են այս տարվա ծրագրում: Կարծում եմ, որ հարկավոր է սկսել ավելի պարզ բարեփոխումներից, բոլոր շահագրգիռ կողմերին ցուցադրելով, թե ինչպես է աշխատում այդ մեխանիզմը, ստանալ հասարակության աջակցությունը, իսկ այնուհետև ընթանալ դեպի ավելի բարդ հարցերը:
Կարո՞ղ եք նշել 2012 թվականի բարեփոխումների այդ 3-5 ուղղությունները:
Որոշումը կընդունի Խորհուրդը, և դա իմ իրավասություունների մեջ չէ:
Ինչո՞ւ է հայեցակարգը կոչվում <գիլյոտին>:
Որովհետև գործընթացն սկզբունքայնորեն տարբերվում է որոշումներ ընդունելու դասական եղանակից: Եթե ՀՀ վարչապետի կողմից գլխավորվող Խոհուրդը որոշում է ընդունում, որ <ԿԳ> թիմի կողմից ընդունված որոշումն օբյեկտիվ է, ապա միջգերատըեսչական համաձայնեցումները դադարեցվում են, և հարցը լուծվում է շատ արագ: Գիլյոտինը չի նախատեսում փոխզիջումներ և կարող է ավելի արդյունավետ լուծումներ տալ, ինչում էլ կայանում է նրա սկզբունքային տարբերությունը: Այսօր կան ու գործում են օրենսդրական ակտեր, չնայած, որ այն օրենքների նորմերը, որոնց հիման վրա ժամանակին դրանք ընդունվել են, արդեն վաղուց կորցրել են իրենց ուժը: Կարգավորիչ գիլյոտինը ենթադրում է վարչական խոչընդոտների կրճատում, մեր քաղաքացիների կյանքի պարզեցում, կոռուպցիայի մակարդակի կտրուկ նվազեցում, պետական ռեսուրսների օպտիմալացում և ծախսերի կրճատում: Իրականն այն է, ինչ հիմա մենք անում ենք, իսկ Գիլյոտինն ավելի կարճ ուղի է` դրված նպատակներին հասնելու համար:
Ծրագրի ղեկավարման գրասենյակի գործադիր տնօրեն է նշանակվել էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը: Նախագիծն իրականացվում է դրամաշնորհային միջոցներով: Ծրագրի ընդհանուր արժեքն այսօր գնահատվում է 1.8 մլն. եվրո: Որպես դոնոր կազմակերպություններ են հանդես գալիս` Ավստրիական զարգացման գործակալությունը, USAID-ը, ԵԱՀԿ-ն, Համաշխարհային Բանկը և ՄԱԿ-ը:
Դավիթաշեն գյուղի ու հարակից տների բնակիչներն արդեն մեկ շաբաթ է ջուր չունեն
Արամ Կարապետյան. Հայաստանում հասունանում է ժողովրդական խռովություն
Ա.Պողոսյան. Հայաստանի մայրաքաղաքում ջրի որակը չի բարձրանում, իսկ գինը շարունակում է աճել
Հայկական խոհանոցը` տուրիստական ապրանք
Սեքսոպաթոլոգ. Հայաստանում համասեռամոլները չեն շատացել, մեծացել է հասարակական ուշադրությունը