Ամերիաբանկը Եվրաբանկի կողմից ճանաչվել է ամենաակտիվ էմիտենտ-բանկը
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Սպանված զինծառայողի դագաղը մայրաքաղաք կբերեն ոտքով
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել արտահերթ խորհրդակցություն. երեք աշխատակից հեռացվել է
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը մտադիր է մասնակցել այդ երկրի նախագահական ընտրություններին
Կոմունիստ. Գազի գնի բարձրացումը բացասաբար կանդրադառնա հայ հասարակության սոցիալական դրության վրա
Բարաք Օբաման և Ռեջեպ Թայիբ Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Սիրիայի հարցով բանաձևի քվեարկությունից
Ադրբեջանն այսուհետ օրենսդրական մակարդակով ՙկարգելի՚ օտարերկրյացիների մուտքը Լեռնային Ղարաբաղ
Հայաստանի հարկային մարմիններն անց են չհիմնավորված ստուգումներ
Երևանում սպասվում է անձրևոտ եղանակ
Փրկարարները վերացրել են հրդեհի մի նոր, ավելի փոքր, օճախ ՙՍպայկա՚ ընկերության շենքում
Ախթալայի ԼՀԿ գործունեությունն էկոլոգիական աղետ է սպառնում
Կրակովում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Երևանում շարունակվում է գազի գնի թանկացման դեմ բողոքի ակցիան
ՀՀԿ փոխնախագահ.ՀՀ կառավարությունը կմեղմացնի գազի գնի բարձրացման հետևանքները բնակչության համար
ՀՀ ՀԾԿՀ-ն սեփական նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը
Էդուարդ Շարմազանովը ԲՀԿ-ին խորհուրդ է տվել անվրդով և հանգիստ սպասել 2017-18 թթ. ընտրություններին
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի
Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:
Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի ղեկավար Մատեուշ Պիսկորսկիի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը:
Դավիթ Ստեփանյան
Օրերս Ալիևի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովն Արևմուտքին սպառնացել էր, որ եթե վերջինս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միանշանակ ադրբեջանամետ դիքրորոշում չդսևորի, Բաքուն կարող է հայացքը դարձնել դեպի Եվրասիական միություն: Որտե՞ղ է այստեղ պոպուլիզմը և որտե՞ղ իրականությունը:
Մի կողմից` Ադրբեջանն ինքը հանդիսանում է Արևմուտքի երկրների որոշակի քաղաքական ճնշմանը ենթարկվող երկիր: Մյուս կողմից`մենք հասկանում ենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև, որը Եվրասիական միության ծրագրման հիմնական խաղացող է, գոյություն ունի ռազմավարական գործընկերություն: Ուստի Բաքվի բոլոր հայտարարություններն անիրատեսական են, և Ադրբեջանի մասնակցությունը Եվրասիական միությանը և, ընդհանրապես եվրասիական ինտեգրման գործընթացներին, միանգամայն անիրատեսական է: Ընդ որում միջազգային մակարդակի գործողությունների ադրբեջանական եղանակները, պարզվում է, բավականաին անարդյունավետ են, ինչն առանձնապես դրսևորվել է վերջին ժամանակներս: Այդ լույսի ներքո կարծում եմ, որ
Մամեդովի հայտարարությունը մեկն է այն հայտարարություններից, որոնք տարաշխահիկորեն կընկալեն ոչ միայն Եվրոպայում, այլև` հենց Ռուսաստանում:
Ինչպիսի՞ն են Եվրոպայի և Ալիևի բռնատիրական վարչակազմի միջև հարաբերությունների այսօրվա առանձնահատկությունները: Ինչի՞ վրա են դրանք հիմնվում, նավթից և գազից բացի:
Դրանք մեծապես բնորոշվում են այն բանով, որ Ադրբեջանը փորձում է գործել այնպիսի եղանակներով, որոնք Արևմուտքում ընդունված չեն: Ադրբեջանը չափազանց մեծ միջոցներ է հատկացնում տարբեր քարոզչական միջոցառումների կազմակերպմանն Արևմտյան Եվրոպայի երկրներում, այդ թվում` Եվրախորհրդարանում, լոբբինգի կազմակերպմանը ԵՄ երկրներում: Սակայն այդ ամենը չի գործում, քանի որ այդ բոլոր միջոցառումները, նյութերը, որոնք Բաքվի քարոզչությունը ներկայացնում է Եվրոպայում, չափազանց պարզունակ են հիմնավորման տեսանկյունից: Ընդ որում եվրոպացիները, որոնք փորձում են ավելի խորը վերլուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, գտնվում են Բաքվի իշխանությունների խիստ ճնշման ներքո: Բոլորովին վերջերս Լեռնային Ղարաբաղ իմ ուղևորությունից հետո ես խոսակցություն ունեցա Լեհաստանում Ադրբեջանի դեսպանի հետ, որը, ի դեպ, ԱԳՆ նախկին ղեկավար Հասան Հասանովն է: Խոսակցությունը, նույնիսկ, չէր ներառում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իմ հացաքը վերանայելու հորդորի փորձ: Դա, պարզապես, վիրավորված մարդու հուզական ճիչ էր, որը ոչ ոքի օգուտ չտվեց: Ինձ թվում էր, նա բարձր մակարդակի դիվանագետ է, սակայն, օրինակ, այդ մարդու` Ֆրանսիայի քաղաքական դասակարգին հասցեագրված այն մեղադրանքները, թե այն կաշառված է հայերի կողմից, լրջորեն չեն կարող հնչել ԵՄ երկրներում: Նման անգրագետ քայլերը և մոտեցումը, դիվանագիտական ներուժի լիակատար բացակայության ֆոնի վրա, չեն նպաստում համոզելու եվրոպացիներին այն բանում, որ Ադրբեջանը ինչ-որ լուրջ փաստարկներ ունի իր օգտին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ: Նովրուզ Մամեդովի վերջին հայտարարությունը դիտարկում եմ հենց այդ տեսանկյունից և այդ ենթատեքստում:
Այլ կերպ ասած`Դուք կարծում եք, որ միայն նավթադոլարները և էներգապաշարները բավարար չեն Եվրոպային ՙԱդրբեջանի իրավացիության՚ մեջ համոզելու համա՞ր:
Անշուշտ, բավարար չեն: ԵՄ երկրների բոլոր խելամիտ քաղաքական գործիչները և փորձագետները շատ լավ հասկանում են, թե ինչով կարող է ավարտվել Լեռնային Ղարաբաղի ենթադրյալ հանձնումը Բաքվի կառավարող վարչակարգի իրավասության ներքո: Ես ասում եմ տեսականորեն, քանի որ դրա համար իրական գործիքներ և մեխանիզմներ ԵՄ-ն չունի: Ի դեմս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության`մենք գործ ունենք դե-ֆակտո ձևավորված և գոյություն ունեցող պետության հետ: Եվ յուրաքանչյուր ոք, ով այդ պետությունն այցելելու հնարավորություն է ունեցել, գիտի, որ ղարաբաղցիները երբեք չեն հանձնվի` ո’չ եվրոպական, ո’չ այլ խաղացողների ճնշման ներքո: Իսկ Ղարաբաղը զավթելու Ադրբեջանի զինված փորձերին Եվրամիությունը ևս չի պատրաստվում աջակցել: Մյուս կողմից`ադրբեջանական իշխանական համակարգը, մեղմ ասած, շատ հեռու է եվրոպական ժողովրդավարական չափանիշներից: Ադրբեջանում իշխանության ղեկին է ավտորիտար վարչակարգը, և եվրոպացիները շատ լավ հասկանում են, թե ինչով կարող է ավարտվել Ադրբեջանի վերահսկողությունը Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ`էթնիկ զտումներով, զանգվածային սպանություններով և համամարդկային ողբերգությամբ, էլ չխոսելով հումանիտար, քաղաքական և համամարդկային գործոնի մասին: Հետևաբար, հազիվ թե Եվրամիությունում որևէ մեկը մտածում է ղարաբաղյան հակամարտության հարցում Բաքվին բացահայտ աջակցելու մասին: Իհարկե, դիվանագիտական բանակցությունների ընթացքում, հատկապես`էներգապաշարներին առնչվող, հնարավոր են ինչ-որ խորհրդանշական զիջումներ: Օրինակ`այս կամ այն եվրոպական երկրի ԱԳՆ պաշտոնական հայտարարություններն այն մասին, թե իրենք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ադրբեջանի անվիճելի իրավացիությունը, սակայն իրական քայլեր այդ ուղղությամբ չի արվում, և դա գիտեն բոլորը, ու առաջին հերթին`Բաքվի իշխանությունները: Այդ պատճառով, կարծում եմ, նման քայլեր, համենայն դեպս առաջիկա տարիներին, անհնար են:
Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան հայկական լոբբիին մեղադրել էր գերմանական մամուլին կաշառելու համար, որը ՙվատ հոդվածներ՚ է գրում ալիևյան վարչակազմի մասին: Ձեր կարծիքով, դա արձագանք կգտնի՞ Գերմանիայում:
Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը մեծ սխալ է գործել, գերմանական մամուլին մեղադրելով այն բանի համար, թե այն ինչ-որ մեկը գնել է: Ես կարող եմ ստույգ ասել, քանի որ այժմ, նման հայտարարությունից հետո գերմանական մամուլն էլ ավելի քննադատաբար տրամադրված կլինի Ադրբեջանի քաղաքական համակարգի նկատմամբ: Եվրոպայում, պարզապես, ընդունված չէ, որպեսզի նման աստիճանի և մակարդակի մարդն իրեն թույլ տա արտահայտություններ, որոնք մեզ մոտ կարելի է արտաբերել միայն փողոցում գարեջուր խմելիս: Գերմանացի լրագրողների հետ իմ աշխատանքի փորձը վկայում է այն մասին, որ այն ստանդարտները, որոնցով աշխատում են ԶԼՄ-ները Գերմանիայում, ամենաբարձրն են Եվրոպայում: Եվ եթե ինչ-որ մեկը ցանկանար ՙգնել՚ Գերմանիայի թեկուզ ամենաքիչ տպաքանակ ունեցող հրատարակությունները, ապա դա հազիվ թե նրան հաջողվեր: Մուրադովայի հայտարարությունը, պարզապես, ավելորդ եղանակ է վիրավորելու մարդկանց, որոնց շրջանում ստեղծվել է փոքր-ինչ այլ կարծիք Ադրբեջանում առկա քաղաքական համակարգի վերաբերյալ:
Արդյո՞ք գերմանական և եվրոպական մամուլի հակաալիևյան հոդվածներն ալիևյան վարչակազմի նկատմամբ ճնշման միջոց են` նրան մեղմելու միջոցով իրական շահաբաժիններ ստանալու նպատակով:
Այն, որ Ադրբեջանում կառավարող Իլհամ Ալիևի վարչակազմը շատ սխալ է արձագանքում օտարերկրյա ԶԼՄ-ների ցանկացած հրապարակման, այդ երկրի ղեկավարության որոշակի բարդույթի վկայություն է: Օրինակ, հենց նույն Հայաստանում հասարակությունն ու քաղաքական դասը սովոր են լսել տարբեր, այդ թվում իշխանությանն ուղղված քննադատական կարծիքներ, ինչը խոսում է հանրապետությունում առնվազն խոսքի, ԶԼՄ-ների ազատության առկայության մասին: Ադրբեջանում նման բազմակարծություն չկա, դրան նույնպես, համապատասխանաբար, հարմարվել են: Ուստի ցանկացած հոդված, որը թեկուզ մի փոքր կասկածի է ենթարկում ալիևյան վարչակազմի ժողովրդավարական և թափանցիկ լինելը, մահացու վիրավորանքի պատճառ է պաշտոնական Բաքվի համար: Դա այնքան էլ լուրջ մոտեցում չէ, որը հիշեցնում է ոչ այնքան Ադրբեջանի քաղաքական մշակույթի զարգացած չլինելու, որքան բարդույթի մասին, որով տառապում են բոլոր ոչ մեծ, վերջերս ստեղծված պետական կազմավորումները: Նման երկրները չափազանց նյարդայնորեն են արձագանքում իրենց մասին ամեն մի անբարենպաստ հիշատակման: Եթե ես լինեի Ադրբեջանի իշխանությունների խորհդական, ապա նրանց խորհուրդ կտայի տոնը փոխել եվրոպացիների և, առաջին հերթին, լրագրողների հետ շփումներում: Կարծում եմ, որ դա բխում է, առաջին հերթին, հենց Ադրբեջանի շահերից:
Ամերիաբանկը Եվրաբանկի կողմից ճանաչվել է ամենաակտիվ էմիտենտ-բանկը
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
Հին Հայաստանի մայրաքաղաք Արտաշատում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմության ցուցահանդես
Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ներդնում է Հայաստանի դեպոզիտար համակարգի գործունեության նոր մոդել