ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տվյալ պահին իրատեսական չէ
Ընդդիմադիր գործիչ. ՀՀ կառավարության կենացները քաղցրանում են
ՀԱԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ կառավարության ծրագրին
Նախկին վարչապետ. Իրականում Հայաստանի բյուջեի եկամտային մասի ոչ մի աճ չկա
ԱՄՆ Պետդեպ. Հայաստանում սահմանափակվում են կրոնական ազատությունները
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
Երթուղային ավտոբուսի մեջ նռնակ է հայտնաբերվել
Երևանում տեղի կունենա հայ և թուրք կինոգործիչների հանդիպումը
Արմավիրի մարզի բանկիչներն անհապաղ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի կամ վարչապետի հետ
ՙԺառանգություն՚ կուսակցությունը դատապարտել է բանակում առկա իրավիճակը
Ամերիաբանկը Եվրաբանկի կողմից ճանաչվել է ամենաակտիվ էմիտենտ-բանկը
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Սպանված զինծառայողի դագաղը մայրաքաղաք կբերեն ոտքով
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել արտահերթ խորհրդակցություն. երեք աշխատակից հեռացվել է
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը մտադիր է մասնակցել այդ երկրի նախագահական ընտրություններին
Կոմունիստ. Գազի գնի բարձրացումը բացասաբար կանդրադառնա հայ հասարակության սոցիալական դրության վրա
Բարաք Օբաման և Ռեջեպ Թայիբ Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Սիրիայի հարցով բանաձևի քվեարկությունից
Ադրբեջանն այսուհետ օրենսդրական մակարդակով ՙկարգելի՚ օտարերկրյացիների մուտքը Լեռնային Ղարաբաղ
Հայաստանի հարկային մարմիններն անց են չհիմնավորված ստուգումներ
Երևանում սպասվում է անձրևոտ եղանակ
Փրկարարները վերացրել են հրդեհի մի նոր, ավելի փոքր, օճախ ՙՍպայկա՚ ընկերության շենքում
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի
Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:
Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի դեպարտամենտի ղեկավար Արիֆ Յունուսովի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը:
Դավիթ Ստեփանյան
Մայիսի 1-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ Ադրբեջանն ստանձնեց այդ կառույցի նախագահությունը: Իսկ նախագահ Ալիևի առաջին ելույթը, որում նա մեղադրեց Հայաստանին Ադրբեջանի նկատմամբ ահաբեկչության մեջ, ցույց տվեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ իր դիրքորոշումն առաջ մղելու նպատակով Անվտանգության խորհրդի հարթակն օգտագործելու նրա մտադրությունը`շրջանցելով Մինսկի խմբի միջնորդներին: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են նման դիրքորոշման իրականացման հեռանկարները:
Լինենք անկեղծ. այսօր թե Հայաստանի, թե Ադրբեջանի իշխանությունները միմյանց չեն վստահում, վարում են բացահայտ տեղեկատվական պատերազմ, ինչի համար ձգտում են օգտագործել ցանկացած ամբիոն և հնարավորություն: Եվ այդ պատճառով Ադրբեջանի ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու մասին լուրը, իսկ այժմ նաև նախագահության փաստն ուրախացրեց շատերին Ադրբեջանում և վշտացրեց շատ հայերի, քանզի երկու կողմն էլ հրաշալի հասկանում էին, որ այդ դիրքն անպայման կօգտագործվի տեղեկատվական պատերազմում: Ճիշտ այդպես էլ կասկած չի հարուցում, որ եթե Հայաստանը հայտնվեր Ադրբեջանի տեղում, ապա այն ժամանակ արդեն Սերժ Սարգսյանը կփկորձեր այդ ամբիոնն օգտագործել ըդդեմ Ադրբեջանի, ինչպես նաև` Թուրքիայի: Ուստի ես Իլհամ Ալիևի այդ ելույթն ընկալում եմ հանգիստ, ուրիշ բան չէի էլ ակնկալում: Այլ բան է, թե այդ ամենը որքան արդյունավետ է: Եվ ի՞նչ կտա դա ընդհանրապես, իսկ տվյալ որոշակի դեպքում` Ադրբեջանին: Իհարկե, այդ տեղեկատվական պատերազմը չի բարելավում ժողովուրդների միջև մթնոլորտը և միայն նոր խնդիրներ է ստեղծում հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Կարծում եմ` եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև լինեին վստահական հարաբերություններ, ապա շատ բան այլ կերպ կլիներ: Սակայն, ցավոք սրտի, իրականությունն այլ է: Միևնույն ժամանակ հարկավոր է լինել իրատես և հասկանալ, որ Ադրբեջանը ՄԱԿ ամբիոնը կարող է օգտագործել միայն քարոզչական նպատակներով: Սակայն ենթադրել, թե Ադրբեջանը կարող է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իր բանաձևն առաջ մղել, շրջանցելով Մինսկի խմբի միջնորդներին, լուրջ չէ: Նման փորձը, եթե այն, ընդհանրապես, ձեռնարկվի, Մինսկի խմբի երկրների կողմից կկասեցվի հենց սկզբնական փուլում:
Վերջերս ԱՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովն սպառնացել է Արևմուտքին կողմնորոշման փոփոխությամբ, եթե վերջինիս միանշանակ ադրբեջանամետ դիրքորոշում չզբաղեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այստեղ, պոպուլիզմից բացի, ինչ-որ բան կա՞ և արդյո՞ք Բաքուն ՙհայացքը Եվրասիական միության կողմը հառելու՚ իրական հնարավորություն ունի:
Նախագահի աշխատակազմի ներկայացուցչի հայտարարությունը հարկավոր է դիտարկել որպես Ադրբեջանի իշխանությունների քարոզարշավի մի մաս, սակայն այս անգամ հասցեատերն ուրիշ է, արևմտյան երկրներն` ի դեմս ԱՄՆ-ի և Եվրամիության: Նման հայտարարություններ, ընդհանրապես, մենք հաճախ ենք լսում մեր իշխանությունների շուրթերից, և Ադրբեջանում արդեն վաղուց դադարել են դրանք լրջորեն ընկալել:
Պետք է լինել գործնական. մի կողմից` Ադրբեջանն ամուր կապեր ունի Ռուսաստանի հետ: Սակայն Ադրբեջանի իշխանություններն ինքնասպան չեն և հրաշալի հասկանում են, որ Ռուսաստանի հետ ավելի սերտ մերձեցումը, իսկ, առավել ևս, Եվրասիական միությանն անդամակցումը հանրապետության համար ունի ավելի շատ բացասական, քան դրական կողմեր: հատկապես` Պուտինի վերադարձի պայմաններում, ում հետ Իլհամ Ալիևի հարաբերությունները լավագույնը չեն, ինչն արտացոլվել է նաև Wikileaks-ի հրապարակումներում:
Միևնույն ժամանակ Ադրբեջանում կա հստակ պատկերացում, որ արևմտյան վեկտորը երկրի համար անհամեմատ ավելի նախընտրելի է, քան հյուսիսային վեկտորը: Դա հասկանում են նաև իշխանությունները: Այնտեղ կա միայն մեկ ՙբայց՚ իշխանությունների համար. ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառում խախտումների վերաբերյալ Արևմուտքի տհաճ պահանջները, ինչը չափազանց զայրացնում է Ադրբեջանի իշխանություններին: Ահա այդպիսի դեպքերում էլ պաշտոնական Բաքուն հիշում է Ռուսաստանին, և այն ժամանակ էլ սկսվում են մշուշոտ, երբեմն էլ ավելի բացահայտ ակնարկներ հնչել արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխման մասին: Սակայն մեկ բան է ասել, այլ բան` իրագործել այդ քաղաքականությունը: Հեռավորությունը շատ մեծ է:
Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է այսօր Արևմուտքի և պաշտոնական Բաքվի հարաբերությունների առանձնահատկությունը: Ինչի՞ վրա են հենվում այդ հարաբերությունները, բացի էներգառեսուրսները մի կողմից շահավետ վաճառելու և մյուս կողմից ձեռքբերելու ցանկությունից: Շարունակու՞մ է արդյոք Բաքուն արտոնյալ գներով նավթ և գազ վաճառել`Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում աջակցության ակնկալիքով:
Հենց սկզբից Ադրբեջանն իր նավթային քաղաքականությունը կառուցել է այն հաշվարկով, որ էներգառեսուրսների մատակարարումների շահավետ պայմանների դիմաց Արևմուտքը, առաջին հերթին, ԱՄՆ կաջակցի ղարաբաղյան հարցի կարգավորման գործին: Սակայն ժամանակը ցույց է տվել, որ այդ պատրանքն այդպես էլ մնացել է պատրանք: Ստանալով էներգառեսուրսների իր բաժինը` Արևմուտքը բնավ չի դրսևորել ղարաբաղյան հարցում Ադրբեջանին օգնելու բուռն ցանկություն: Ինչևէ, դա Ադրբեջանի իշխանություններին չի խանգարում այսօր էլ հավատալ, թե այդ քաղաքականությունը վաղ թե ուշ կբերի իր պտուղները, կամ, ասենք այլ կերպ, պետք է տա իր պտուղները: Չէ որ այսօր էներգառեսուրսների հարցին ավելացել է աշխարհաքաղաքական գործոնը` Ռուսաստանի դերը նրա ՙգազային շանտաժով՚ և Իրանի խնդիրը, ինչը, անպայման, կմեծացնի տարածաշրջանում Ադրբեջանի դերը արևմտյան երկրների համար: Զուր չէ, որ վերջին ժամանակներս Ադրբեջանի հետ հարաբերություններին սկսել են մեծ ուշադրություն դարձնել Եվրամիության երկրները, որոնց համար չափազանց կարևոր է այլընտրանք գտնել ռուսական գազին: Այդ ԱՄՆ կարող է իրեն թույլ տալ Ռուսաստանի ՙգազային քաղաքականության պատճառով՚ առանձնապես չլարվելու շքեղություն, նրա համար կարևոր է Ադրբեջանի դերն ու դիրքորոշումն իրանական հարցում: Արդյունքում դրանք բոլորը միասին հանգեցրին այն բանին, որ, մի կողմից, Ադրբեջանի իշխանություններն առաջվա պես հավատում են ղարաբաղյան հարցում տարածաշրջանում իրենց դերի և էներգառեսուրսների գործոնի օգտագործման հնարավորությանը: Իսկ մյուս կողմից, արևմտյան երկրներն էլ, հատկապես, եվրոպական երկրներն սկսել են առավել գործուն կերպով զարգացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ` հատուկ ուշադրություն դարձնելով էներգետիկ հարցերին: Սակայն Ադրբեջանի հասարակական կարծիքում իրավիճակն զգալիորեն փոխվել է: Չէ որ 90-ական թվականների կեսին Ադրբեջանում ուժեղ էին նաև Ղարաբաղը վերադարձնելու և կյանքն Ադրբեջանում բարելավելու, այդ թվում երկրի ժողովրդավարացման գծով օգնության հարցում Արևմուտքի դերի և հնարավորության մասին ռոմանտիկ հայացքները: Սակայն այդ պատրանքներն արագ, հատկապես, Իլհամ Ալիևի կառավարման շրջանում հօդս ցնդեցին: Ադրբեջանական հասարակության շրջանում արագ սկսեցին աճել հակա-ամերիկյան, առաջին հերթին, և ավելի լայնորեն` հակա-արևմտյան տրամադրությունները: Այդ պահն սկսեցին հաշվի առնել արևմտյան երկրների ներկայացուցիչները` երկիր ժամանողներից մինչև դիվանագետները:Եվ այդ պատճառով այժմ արևմտյան երկրներն առաջին հերթին ձգտում են ադրբեջանական հասարակությանը համոզել, որ իրենց ներկայացրած երկրներն Ադրբեջանում հետաքրքրվում են ոչ այնքան էներգառեսուրսների հարցերով, որքան` ժողովրդավարության խնդիրներով: Սակայն որքան ավելի հրապուրված են նրանք խոսում, այնքան ավելի քիչ են նրանց հավատում հասարակության շրջանում, որտեղ արդեն լայն տարածում է գտել այն կարծիքը, որ Արևմուտքին Ադրբեջանում իրականում հարկավոր էին էներգառեսուրսներ: Եվ, առավել ևս, քչերն են Ադրբեջանում հավատում Արևմուտքի աջակցությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
Վերջերս նախագահ Օբաման ՙնավթագործ՚ Ռիչարդ Մորնինգսթարին նշանակեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այդ նշանակումն ինչ-որ կերպ վկայու՞մ է Ադրբեջանում Նահանգների գերակայությունների, ավելի ստույգ`դրանց անփոփոխության մասին:
Ռիչարդ Մորնինգսթարի նշանակումը, հաշվի առնելով Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի որակավորումը, ով նույնպես Կասպից ծովի էներգապաշարների բնագավառի մասնագետ է, խոսում է Ադրբեջանում և տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության ժառանգականության մասին: Անշուշտ, այժմ տարածաշրջանում Օբամայի վարչակազմի համար առաջին տեղում է իրանական հարցը, այնուհետև` էներգապաշարների խնդիրը և ռուսական գործոնը: Ահա ԱՄՆ քաղաքականության երեք հիմնական ուղղությունները Կովկասում և, կոնկրետ, Ադրբեջանում: Վերջինը`ռուսական գործոնը, ճիշտ է, բացահայտ չի ազդարարվում, ընդհակառակը, հաճախ խոսվում է տարածաշրջանում գրեթե գործընկերային հարաբերությունների մասին, սակայն իրականությունն այլ է: Եվ մենք հասկանում ենք, որ այսօր տարածաշրջանում ընթանում է Ռուսաստանի և ԱՄՆ առճակատում: Ճիշտ է, ԱՄՆ վարչակազմի պաշտոնական անձինք մշտապես Ադրբեջանի հասարակայնությանը հավաստիացնում են, թե Ադրբեջանում իրենց համար ոչ պակաս, եթե ոչ առաջին հերթին, կարևոր են մարդու իրավունքների և ժողովրդավարական բարեփոխումների հարցերը: Սակայն ադրբեջանական հասարակությունում չափազանց լավ են հիշում այն մասին, թե իրականում ինչպես է իրականացվել ԱՄՆ այդ քաղաքականությունն Ադրբեջանում, թե ինչպես Նահանգները երբեմն աչք էին փակում իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումների վրա, և այդ ամենը` ի շահ ԱՄՆ աշխարհաքաղաքական նկրտումների և էներգետիկ խնդիրների: Եվ այդ պատճառով առանձնապես հավատ չեն ընծայում այդ հավաստիացումներին:
Վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում և հսկայական միջոցներ ծախսում ԱՄՆ-ում և Եվրոպայում ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների ստեղծման գործում: Դա արվում է`ի հակակշիռ երկար տարիներ գործող հայկական կազմակերպությունների: Որքանո՞վ է հաջող դրանց գործունեությունը, և արդյո՞ք դա բխում է ադրբեջանական ժողովրդի շահերից:
Այո, իրոք, վերջին տարիներին Ադրբեջանի իշխանություններն զգալի միջոցներ են ներդրել արևմտյան երկրներում ադրբեջանական համայնքային կազմակերպությունների ստեղծման կամ արդեն գործող նման կազմակերպությունների ամրապնդման գործում: Միանգամայն օրինաչափ է, որ դա արվում է իր հակակշիռ սփյուռքի հայկական կազմակերպությունների: Չլուծված ղարաբաղյան հակամարտության առկայության պայմաններում այլ կերպ լինել չէր էլ կարող: Սփյուռքի հայկական կազմակերպություններն զբաղվում են նույն բանով, միայն իրենց գործունեությունում նկատի ունենալով, առաջին հերթին, Թուրքիան, և հետո արդեն Ադրբեջանը: Այսինքն, գործունեություն են ծովալում այն երկրների դեմ, որոնց հետ ունեն հակամարտություն կամ չլուծված լուրջ խնդիր: Որքանո՞վ հաջող է դրանց գործունեությունը, և արդյո՞ք այն բխում է ադրբեջանական ժողովրդի շահերից: Այնքանով, որքանով սփյուռքի հայկական կազմակերպությունների գործունեությունը համապատասխանում է հայ ժողովրդի շահերին: Այդ ամենը հակամարտության հայելային արտացոլումն է: Այ հակամարտությունը կլուծվի, և այն ժամանակ շատ բան կփոխվի: Իսկ առայժմ մենք ունենք այն, ինչ պետք է լինի չլուծված հակամարտության առկայության պայմաններում:
Վերջերս Ադրբեջանի`թալիշներով և լեզգիններով բնակեցված շրջաններում տեղի ունեցան ոստիկանության հետ բնակչության զանգվածային ընդհարումներ: Ձեր կարծիքով, որո՞նք են դրանց պատճառները:
Ես չեմ լսել թալիշներով հոծ բնակեցված հարավային շրջաններում ոստիկանության հետ բնակչության ընդհարումների մասին: Այդ Ադրբեջանի սահմաններից դուրս ինչ-որ մեկն է շտապել ամեն ինչ այդպես ներկայացնել: Իրականում այս տարի տեղի ունեցած բնակչության հուզումներում դեր է խաղացել սոցիալական գործոնը: Ի դեպ, այդ գործոնն իր դերն է խաղացել նաև ավելի վաղ: Տարեցտարի իրավիճակը գավառներում ավելի վատանում է: Եվ, առաջին հերթին, դա պայմանավորված է տարբեր մակարդակի պաշտոնյաների կամայականությամբ և վիթխարի չափերի կոռուպցիայով: Ուստի Ադրբեջանի տարբեր շրջաններում վերջին տարիներին պարբերաբար բռնկվում էին նման հուզումներ, և տեղի էին ունենում ընդհարումներ բնակչության և իրավապահ մարմինների միջև: Անցյալ տարի հատկապես մեծ հուզումներ և ընդհարումներ տեղի ունեցան Սաբիրաբադի և Սահաթլիի շրջաններում, օրինակ: Այսինքն, մեզ համար այդ ամենը նորություն կամ սենսացիա չէ: Այս տարի Ադրբեջանի հյուսիսում` Գուբա քաղաքում, նման իրադարձություններից մեկը լայն արձագանք հարուցեց Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս: Հենց այն ժամանակ էլ հայտնվեցին ազգային երանգին առնչվող ֆանտաստիկ վարկածներ: Գուբայի հուզումների առնչությամբ հիշատակում էին լեզգիններին, եղան նաև հրեաների և ազգային այլ փոքրամասնությունների շրջանում հուզումների մասին վարկածներ: Իրականում ոչ մի ազգային գործոն չի եղել, քանի որ ցուցարարների ճնշող մեծամասնությունը եղել են ադրբեջանցիներ: Գուբայի բնակիչների ելույթի հիմքում բողոքն էր ընդդեմ տեղական իշխանության ղեկավարի գործունեության, ում կամայականությունն արդեն բնակչությանը հասցրել էր եռման կետի: Արդյունքում` տեղի ունեցավ սոցիալական պայթյուն: Դրանից հետո Ադրբեջանի այլ շրջաններում բնակչությունը տեղից շարժվեց, և իշխանություններն շտապեցին փոխել իրենց առավել անցանկալի պաշտոնյաներին մի շարք շրջաններում` Գուբայի իրադարձությունների կրկնումից խուսափելու նպատակով:
Հայ-ադրբեջանական դիմակայության գծում դիպուկահարների և դիվերսիոն խմբերի պատերազմում ամեն շաբաթ մարդիկ են զոհվում: Ադրբեջանական հասարակությունն արձագանքու՞մ է այդ պատերազմին և արդյո՞ք կշտամբում է դրա նախաձեռնողներին:
Անշուշտ, արձագանքում է: Խնդիրն այն է, որ ժամանակակից հակամարտություններն ունեն իրենց օրենքները, և կողմերից յուրաքանչյուրը ձգտում է իրեն ցուցադրել ավելի լավ կողմից` որպես հակադիր կողմի ագրեսիայի զոհ: 1994 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթանում է դիպուկահարների և դիվերսիոն խմբերի պատերազմ: Ընդ որում նախաձեռնողը լինում է մերթ մեկ, մերթ մյուս կողմը: Երբեմն դա տեղի է ունենում գիտակցաբար, երբեմն պատահաբար կարող է փոխհրաձգություն բռնկվել ճակատային գծում: Սակայն որևէ մեկը երբևէ լսե՞լ է, որ, օրինակ, հայ զինվորականները պաշտոնապես հայտարարեն, թե ՙայսօր մեր զինծառայողները կրակ են բացել հակառակորդի դիրքերի ուղղությամբ և սպանել երկու զինվորի: Իսկ հայ դիպուկահարի (նշվում է դիպուկահարի ազգանունը) գնդակից սպանվել է ադրբեջանցի մանկահասակ աղջիկ: Արդյունքում` թե հայերի, թե ադրբեջանցիների շրջանում զինվորականների նման բացահայտ քարոզչական հայտարարություններից հետո ծագում են միայն հակառակ կողմի հանդեպ ատելության զգացմունքներ, նրանց հանդեպ, ովքեր վերջին 18 տարում կանոնավոր կերպով խախտում են հրադադարը, սպանում խաղաղ բնակիչների և այլն: Ուստի ադրբեջանական հասարակության շրջանում, անշուշտ, մարդկանց զոհվելու փաստերն արձագանք են հարուցում, բայց միայն հակառակորդի, այսինքն, հայերի նկատմամբ: Ինչպես նաև հայ հասարակության շրջանում մենք տեսնում ենք ճիշտ նույնպիսի հայացքներ, սակայն` արդեն ադրբեջանցիների նկատմամբ: