ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
Երթուղային ավտոբուսի մեջ նռնակ է հայտնաբերվել
Երևանում տեղի կունենա հայ և թուրք կինոգործիչների հանդիպումը
Արմավիրի մարզի բանկիչներն անհապաղ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի կամ վարչապետի հետ
ՙԺառանգություն՚ կուսակցությունը դատապարտել է բանակում առկա իրավիճակը
Ամերիաբանկը Եվրաբանկի կողմից ճանաչվել է ամենաակտիվ էմիտենտ-բանկը
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Սպանված զինծառայողի դագաղը մայրաքաղաք կբերեն ոտքով
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել արտահերթ խորհրդակցություն. երեք աշխատակից հեռացվել է
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը մտադիր է մասնակցել այդ երկրի նախագահական ընտրություններին
Կոմունիստ. Գազի գնի բարձրացումը բացասաբար կանդրադառնա հայ հասարակության սոցիալական դրության վրա
Բարաք Օբաման և Ռեջեպ Թայիբ Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Սիրիայի հարցով բանաձևի քվեարկությունից
Ադրբեջանն այսուհետ օրենսդրական մակարդակով ՙկարգելի՚ օտարերկրյացիների մուտքը Լեռնային Ղարաբաղ
Հայաստանի հարկային մարմիններն անց են չհիմնավորված ստուգումներ
Երևանում սպասվում է անձրևոտ եղանակ
Փրկարարները վերացրել են հրդեհի մի նոր, ավելի փոքր, օճախ ՙՍպայկա՚ ընկերության շենքում
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի
Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:
Ռուսաստանի ավետարանական հավատի քրիստոնյաների միության նախագահ, ՌԴ հասարակական պալատի անդամ, ՌԴ նախագահին առընթեր Կրոնական միավորումների հետ փոխգործակցության խորհրիդի անդամ Սերգեյ Ռյախովսկիի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը
Աշոտ Սաֆարյան
Սերգեյ Վասիլևիչ, կիսվեք, խնդրեմ, Հայաստանի կրոնական մթնոլորտի մասին Ձեր պատկերացումներով, որտեղ Հայ առքելական եկեղեցին չափազանց հիվանդագին է արձագանքում բողոքական դենոմինացիաների ակտիվ գործունեությանը Հայաստանում: Ձեր կարծիքով, որո՞նք ենք այդ մեղադրանքների իսկական պատճառները, և արժե՞ արդյոք դրանք դիտարկել հասարակության կյանքում ՀԱԵ թուլացող դիրքերի համատեքստում:
Պատճառները, որոնց բերումով Հայ առքելական եկեղեցին չափազանց հիվանդագին է արձագանքում բողոքական դենոմինացիաների ակտիվ գործունեությանը Հայաստանում, թաքնված են, հիմնականում, այդ դենոմինացիաների մասին իրազեկման բացակայության, տգիտության մեջ: Միևնույն ժամանակ դիմակայությունն այն մարտահրավերներին, որոնք այսօր ծառացած են քրիստոնեական հավատի առջև Հայաստանում, որը գտնվում է այսպիսի չափազանց վտանգավոր տարածաշրջանում, պահանջում են միավորում: Այսօրվա իրողությունները ՀԱԵ-ին պետք է, պարզապես, ստիպեն գրավել ավելի լոյալ դիրք, կառուցողական դիրքորոշում դրսևորել Ավետարանական եկեղեցու նկատմամբ: Քանի որ Հայաստանում, նաև` ողջ աշխարհում, առողջ քրիստոնեական ուժերն այնքան էլ շատ չեն, որպեսզի նաև միմյանց դեմ պայքարեն:
Համանման մարտահրավերներ են կանգնած նաև բազմադավան և բազմազգ Ռուսաստանի առջև: Եվ շատ ուժային կենտրոններ, այդ թվում` նաև Արևմուտքում, փորձում են երկրի իրադրությունն ապակայունացնել ՙԲաժանիր և իշխիր՚ սկզբունքով: Դրա համար կան տարաբնույթ սադրիչներ, ուղարկված կազաչոկներ, տարբեր աղանդագետներ, աղանդամարտիկներ: Մյուս կողմից` կան նաև, այսպես կոչված, իրավապաշտպաններ, որոնք փորձում են սեպ խրել ուղղափառների և բողոքականների միջև: Իհարկե, քաղաքական գործիչները նույնպես զերծ չեն մնում երկու խոշոր կրոնական միավորումների միջև պառակտում սերմանելու, նրանց միջև գոյություն ունեցող տարբերությունները սեփական նպատակներով օգտագործելու գայթակղությունից: Սակայն այսօր մենք բավականին հասունացել ենք, ունենք իմաստնություն, իրավիճակի ըմբռնում` որպեսզի մեզ չպառակտեն:
Հաշվի առնելով այդ իրողությունները`կարելի՞ է արդյոք խոսել բողոքականների և ուղղափառների միջև համագործակցության մասին:
Դեռ 4 տարի առաջ պատրիարք Կիրիլի նախաձեռնությամբ վերստեղծվել է միջքրիստոնեական խորհրդատվական խորհուրդը: Այդ նախաձեռնությունը նպատակաուղղված էր այն բանին, որպեսզի Ռուսաստանի քրիստոնեությունն սկսեր շատ խորը երկխոսություն վարել իր ներսում, քանի որ քրիստոնեական հավատի դեմ ուղղված մարտահրավերներին դիմակայելու համար հարկավոր էր Ուղղափառ եկեղեցու, բողոքականների և կաթոլիկների, հայ-գրիգորյանականների և վրացական եկեցու հետևորդների համախմբում, որոնց թեմերը գործում են Ռուսաստանում: Դա առաջին քայլն էր` չափազանց կարևոր: Բնականաբար, մեր երկխոսությունը տարբեր ժամանակ եղել է տարբեր, եղել են նաև դժվար ժամանակներ, եղել է փոխըմբռնման բացակայություն:
Բողոքականներին մեղարդրել են նաև արտաքին ուժերին սատարելու համար, որոնք փորձում էին կազմակերպել ՙնարնջագույն հեղափոխություն՚:
Այո, հնչել են նաև նման մեղադրանքներ, սակայն, կարծում, եմ, դա հիմնականում հասարակության շրջանում բողոքական դավանանքի վերաբերյալ տգիտության արդյունք էին: Իսկ վերջին ամիսներին Ռուսաստանում ընթանում է աշխարհիկ հոսանքների, աշխարհիկ հասարակության և ազատականների կոշտ, համակարգային, կենտրոնացված հարձակում ընդդեմ ՌՈՒԵ և անձամբ Պատրիարքի: Կարծում եմ, որ պետք չէ լինել միամիտ ու ենթադրել, թե այդ ակցիան ուղղված է բացառապես ՌՈՒԵ դեմ, քանի որ մենք գործ ունենք Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, քրիստոնեության դեմ նպատակաուղղված քարոզարշավի հետ: Եվ ահա այստեղ ստուգվում էր մեր միասնության հաստատուն լինելը, հավատարմությունն ավանդույթներին, հավատքին: Եվ մենք` բողոքականներս, հանդես եկանք ոչ թե, պարզապես, ի պաշտպանություն Ուղղափառ եկեղեցու, այլ, ընդհանուր առմամբ, քրիստոնեության: Դա զարմանալի էր շատ պաշտոնյաների, քաղաքական գործիչների համար: Նրանց համար անակնկալ էր, որ բողոքականները կանգնել են ուղղափառների կողքին: Հասարակությունը նույնպես տարակուսում էր, թե իբր մենք որոշ ժամանակ մեզ նեղում էին, սակայն այժմ, երբ թիրախի դերում են արդեն ուղղափառները, մենք իրենց պաշտպանում ենք: Սակայն ես կարծում եմ, որ անկախ քաղաքական կոնյունկտուրայից, հասարակության արձագանքից, քրիստոնյաները երբեք չպետք է հանդես գան միմյանց դեմ:
Ասվածը, ըստ երևույթին, ակտուալ է նաև Հայաստանի համար:
Հասարակաքաղաքական, ինչպես նաև կրոնական գործընթացները, Հայաստանում և Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացները չափազանց սերտորեն փոխկապակցված են: Եվ դրանում կա նաև իր հմայքը, իր դրական կողմը, բայց նաև` խնդրահարույց կետերը: Իհարկե, քաղաքականությունում բարեկամներ չկան, կան շահեր, սակայն տվյալ դեպքում ՀՀ և ՌԴ շահերը համընկել են: Օրինակ, 90-ական թվականներին մեր հարաբերություններում եղավ մի շրջան, որը կարելի է բնորոշել որպես ՙքարեր ցրելու՚ ժամանակ, ինչի մասին խոսվում է Աստվածաշնչում: Իսկ այսօր մենք հավաքում ենք այդ քարերը: Քարեր ցրելը միշտ ավելի հեշտ է, անհամեմատ ավելի բարդ է դրանք հավաքելը: Մենք հավաքում ենք հատիկ առ հատիկ: Ես ոււրախ եմ, որ երկու երկրների միջև առկա է վստահության, փոխըմբռնման բարձր մակարդակ, որը պահպանվում է բարձր մակարդակի պարբերական հանդիպումներով: Եվ շատ կուզեր, որպեսզի քաղաքացիական հասարակության զարգացումն ընթանար միանման, որպեսզի չլիներ առաջընթաց վազքից հետ մնալ չլիներ: Հայաստանն ու Ռուսաստանը, փաստորեն, կապված են մեկ շղթայով, և նրանք, պարզապես, այլընտրանք չունեն, բացի մեկ բանից` բարեկամությունից: Այդ առումով ես մեծ հույսով եմ նայում այն բանին, թե ինչպես են զարգանում մեր հարաբերությունները: Հայաստանում մոտ ժամանակներս կլինեն խորհրդարանական ընտրություններ, Ռուսաստանի համար նույնպես հեշտ ժամանակ չի: Կարծում եմ, որ այդ շրջանում Ռուսաստանը չի մնա նույն մակարդակում, չի միջամտի Հայաստանում առկա նախընտրական գործընթացներին: