Լրահոս

Կազիմիրով.Ղարաբաղյան պատերազմում հայերի առաջխաղացումը հաջողվեց ոչ առանց Հեյդար Ալիևի օգնության

Երևանում տեղի կունենա ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը

Նախնական տվյալներով, 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում կբարձրանա 27 %-ով

Հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 26-ը վրացական Georgian Airways ավիաընկերությունը կսկսի Երևան-Թբիլիսի-Երևան չվերթների իրականացումը

Էներգետիկայի նախարարություն. Ռուսաստանը պատրաստ է սուվերեն երաշխիքների դիմաց վարկ տրամադրել Հայաստանին նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար

Նախախորհրդարան. Հայաստանի վարչախմբի անգործության հետևանքով ժողովուրդը մատնվում է լրացուցիչ աղքատության և դրդվում օր առաջ լքելու Հայրենիքը

ԱՄՆ դեսպան. Իրանի նկատմամբ ԱՄՆ և միջազգային հանրության պատժամիջոցներն էական են

Դեսպան. ԱՄՆ հանդես է գալիս գազի գնի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի միջև առաջիկա գործարքի թափանցիկության օգտին

ՀՀ էներգետիկայի նախարար. Հայաստանի համար Ռուսաստանից գազ ստանալն ավելի շահավետ է, քան` Իրանից

Հայաստանում գազի գնի մոտալուտ բարձրացումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի գնի միջին հաշվով 30 տոկոս բարձրացման

Տրայան Հրիստեա. Եվրամիությունը Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում երբեք նախապայմաններ չի դրել

Ամերիաբանկը ՓՄՁ ոլորտին առաջարկում է նոր վարկային փաթեթ

Ամերիաբանկն ավանդատուներին հնարավորություն է տալիս ինքնուրույն ՙկառուցել՚ իրեց հարմար ավանդը

ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տվյալ պահին իրատեսական չէ

Ագրարագյուղացիական միության ղեկավար. Հայաստանում նույնիսկ հակակարկտային կայաններն են տեղադրվում ծանոթությամբ կամ ՙվերևից զանգով՚

ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոն. Ադրբեջանում սանձազերծված տեղեկատվական արշավն առաջվա պես ավելի շատ հարցեր է հարուցում, քան` պատասխաններ տալիս

Ֆինանսների նախարարությունը հերքում է հայկական ԶԼՄ-ների բաժանորդագրությունը կրճատելու վերաբերյալ հրապարակումները

Ընդդիմադիր գործիչ. ՀՀ կառավարության կենացները քաղցրանում են

ՀԱԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ կառավարության ծրագրին

Նախկին վարչապետ. Իրականում Հայաստանի բյուջեի եկամտային մասի ոչ մի աճ չկա

ՀՀԿ. Հայաստան ներկրվող գազի սակագնի սուբսիդավորումը կարող է տեղի ունենալ ռուսական դրամաշնորհների հաշվին

ԱՄՆ Պետդեպ. Հայաստանում սահմանափակվում են կրոնական ազատությունները

Երթուղային ավտոբուսի մեջ նռնակ է հայտնաբերվել

Երևանում տեղի կունենա հայ և թուրք կինոգործիչների հանդիպումը

ՊՆ մամուլի քարտուղարը ո’չ հաստատում, ո՜չ էլ հերքում է Սեյրան Օհանյանի ուղղաթիռը գնդակոծելու մասին տեղեկատվությունը

ՀՀ ԱԺ հանրապետական մեծամասնությունը մերժել է մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ օրինագիծը

ՙԲարգավաճ Հայաստանը՚ սպառնում է հրապարակել Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի առանձնազրույցի ձայնագրությունը

Transparency International. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պաշտպանում է Պետեկամուտների կոմիտեի նախագահին

Արմավիրի մարզի բանկիչներն անհապաղ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի կամ վարչապետի հետ

Գիտնական. Կոռուպցիան և ՙօտկատները՚ թույլ չեն տալիս լուծել այլընտրանքային էներգետիկայի խնդիրները Հայաստանում

ԱԺ խոսնակ. Ելնելով գազի շուրջ բանակցությունների արդյունքից` հնարավոր է 102-րդ ռուսական ռազմակայանի կողմից հողերի օգտագործման դիմաց վարձավճարի վերանայում

ՙԺառանգություն՚ կուսակցությունը դատապարտել է բանակում առկա իրավիճակը

Փոխխոսնակ. Պոնտոսի հույների ցեղասպանությունն Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության անբաժան տարրն է

Հարցազրույցներ

Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին

Մարատ Տերտերով: Հայաստանի տևական անվտանգությունն ավելի լավ կապահովվի տնտեսական անվտանգության ամրապնդմամբ, այլ ոչ թե դրա սահմանմամբ ցարական Ռուսաստանի ՙԲանակ և Նավատորմ՚ կարգախոսի հիման վրա

Ավիգդոր Էսկին: Ավիգդոր Էսկին. Հայաստանը կարող է հատուկ դեր խաղալ Իսրայելի և Իրանի միջև երկխոսություն սկսելու գործում

Վահան Շիրխանյան. Հայաստանին Եվրամիության հետ կարող է կապել տնտեսական զարգացման և ինտեգրման հեռանկարները`միայն վիրտուալ

Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում

Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի

Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից

Տիգրան Խզմալյան: Միայն քաղաքացիական հասարակությունը կարող է Հայաստանը փրկել նեոգաղութատիրական, իմպերիալիստական համակարգի հավելուկի վերածվելուց

Մատեուշ Պիսկորսկի. Հայաստանը շուտով բանակցություններ կսկսի 2014 թ. Եվրասիական միությանն անդամակցելու շուրջ

Գեորգի Թարխան-Մոուրավին. Լավ կյանքից չէ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և հայերը վրացիներից ոչ պակաս են ցանկանում Արևմուտքի մաս կազմել

ՙՄիկապրոգրեսստեխ՚-ի ղեկավար. Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ընկերություններն արտահանումային կոմնորոշում ունեցող տնտեսության հիմքն են

Ալեքսանդր Սկակով. Ռուսաստանը պետք է սովորի աշխատել այլ երկրների հասարակությունների հետ, այլ ոչ թե վերաբերվի նրանց որպես հիմար երեխաների

Աշոտ Մանուչարյան. Մոսկվան ոչ միայն ընդունեց ներկայիս ղեկավարության`իշխանության ղեկին մնալու իրավունքը. Կրեմլն ընդհանրապես նախագահական մրցապայքարից հանեց իր բոլոր ուժերը

Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի

Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:

Ստեփան Գրիգորյան. Մաքսային միության առնչությամբ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրել Ռուսաստանը չի կարող` Հարավային Կովկասում միակ դաշնակցին կորցնելու վախի պատճառով

Ժողովուրդն արդեն գնահատել ընդդիմությանը 5 հազար դրամ`վաճառելով նրան իշխանություններին

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը:

  • Դավիթ Ստեփանյան

  • Հինգշաբթի, 10 մայիսի, 23:08





Ընտրությունների արդյունքները բավականին կանխատեսելի էին: Խոսենք դրանց ձեռքբերման գործիքակազմի մասին:

Այն, թե ինչ մթնոլորտ են ձևավորում ընտրություններում իշխանամետ ուժերը, պարզ էր քվեարկության օրից շատ առաջ: Ավելի ակնհայտ դա դրսևորվեց, երբ մարդկանց բռնի կերպով տանում էին հանրահավաքների: Այդ ամենը պարզ տեսանելի էր, երբ նախագահը հանրապետականների նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելում էր այս կամ այն քաղաքը: Համայնքները, որտեղ նա այցելում էր, անմիջապես փակվում էին ձեռնարկությունները, դպրոցները, հիմնարկները: Հենց այդպես էին ձեռքբերվում ընտրությունների հետագա արդյունքները: Ձևավորվել էր համապատասխան մթնոլորտ, որտեղ վարչական ռեսուրսն ակտիվորեն աշխատում էր և ուղեկցվում տարբեր խրախուսանքներով ու սպառնալիքներով: Այդ գործընթացի դեմ ոչ ոք և ոչինչ անել չի կարող: Այդ թվում երեք կուսակցությունների կողմից ստեղծված Միասնական նախընտրական շտաբը, որը շատ երկար խոսում էր կեղծիքներին հակազդելու իր կամքի, մտադրությունների ու ռեսուրսների մասին: Ընտրությունների օրը թե’ մեր քաղաքացիները, թե’ դիտորդները տեսնում էին, թե ինչպես են մարդկանց բերում ընտրությունների`մոտավորապես նույն կերպ, ինչպես տանում էին կառավարող կուսակցության հանրահավաքներին: Դրանից հետո հանրապետականներին ոչինչ չէր մնում, քան քաղել իրենց աշխատանքի պտուղները: Այլ կերպ ասած`ընտրությունների արդյունքը կանխորոշված էր առաջին հերթին վարչական և հետո արդեն դրամական ռեսուրսի օգտագործման շնորհիվ: Պատահական չէ, որ նույն ՙԲարգավաճ Հայաստանը՚, որը Միասնական շտաբում բարձրաձայն հայտարարում էր ընտրակաշառքներին հակազդելու իր վճռականության մասին, շտաբի նիստերից անմիջապես հետո հանգիստ գնում էր մարզեր և բաժանում նույն այդ կաշառքները, ինչի մասին շտաբը լռում էր: Այսպիսով, ընտրությունների արդյունքները կանխորոշեցին երկու ճամբար: Տարբերությունը միայն այն է, որ ՀՀԿ-ն ձայներ ՙհավաքեց՚ վարչական ռեսուրսի շնորհիվ, իսկ ԲՀԿ-ն`բացառապես կաշառքի: Նրանց համակարգված աշխատանքի շնորհիվ իշխանամետ կուսակցություններից մեկն ապահովեց ձայների 44%, մյուսը` 30%: Ահա և վերջ:

Խորհրդարան է անցել ևս 4 ուժ: Խոսենք նրանց դերի ու խնդիրների մասին...

Բոլոր այդ ուժերը կանգնած են մեկ հստակ խնդրի առջև: Նրանք պետք է ընտրեն`վերցնել, թե՞ չվերցնել մանդատները: Հասկանալու համար նրանց գործողությունների տրամաբանությունը, հարկավոր է պատասխանել այն հարցին, թե ընդհանրապես իրենցից ինչ են ներկայացնում հայաստանյան կուսակցությունները: Եթե այդ մարդիկ ասում են, որ ընտրությունները կեղծված են, բայց միաժամանակ վերցնում են մանդատները, ապա նրանք գիտակցաբար Սահմանադրության դաշտից անցում են կատարում անօրինականության դաշտ: Եթե այդ կուսակցությունները փոքր-ինչ հարգում են Սահմանադրությունը և սեփական ժողովրդին, ապա որպես քաղաքական կազմակերպություններ իրենց գործունեությունը շարունակելու համար նրանց խոսքին պետք է հաջորդի գործը: Հակառակ դեպքում նրանք ողջ հասարակությանը ցույց կտան, որ նույն հակասահմանադրական կազմավորումներն են, ինչ իշխանական կուսակցությունները:

Համաձա՞յն եք արդյոք, որ արտաքուստ ընտրություններն ընդհանուր առմամբ պատշաճ են անցկացվել:

Դա արդեն նշանակություն չունի: Հաշվի առնելով ընտրություններում կիրառվող վարչաքրեական ճնշման մեթոդները`այդ ընտրություններն օրինական համարել չի կարելի:

Գործնականում միջազգային բոլոր դիտորդները ընտրությունները կայացած են ճանաչել...

Ընտրութjունները կայացած ճանաչելով`միջազգային դիտորդները դրանց արդյունքները համեմատել են ոչ թե ընտրությունների անցմացման միջազգային նորմերի, այլ սովետական ընտրությունների հետ: Այսինքն, նրանք մխիթարական են համարել կառավարող կուսակցության օգտին 99,9% արդյունքի բացակայությունը: Եվ նրանք խոսել են միայն այդ մասին`ինչ-որ բան ասելով նաև հանրապետության ներքին օրենսդրությանն ընտրությունների արդյունքների համապատասխանության մասին: Այսինքն`նրանք հնարավորինս ազնիվ են եղել:
Իսկ Արևմուտքի կողմից ընտրությունների օրինականության ճանաչումը կախված է բացառապես հայաստանյան կուսակցությունների դիրքորոշումից: Եթե հայաստանյան կուսակցությունները չճանաչեն ընտրությունների արդյուքնները և հանձնեն մանդատները, միջազգային դիտորդները, բնականաբար, նույնպես ընտրություններն օրինական չեն ճանաչի: Այնպես որ, իշխանություններին մնում է միայն համոզել ընտրություններին մասնակցող կուսակցություններին ընդունելու մանդատները:

Հանրապետականները և ՙԲարգավաճ Հայաստանը՚ բացարձակ մեծամասնություն են կազմել նոր խորհրդարանում: Ի՞նչ կարելի է կանխատեսել նրանց հարաբերություններում`2013 թ. նախագահի ընտրությունների համատեքստում:

Հանրապետականների և ՙԲարգավաճ Հայաստանի՚ հարաբերությունները կախված են այն բանից, թե արդյոք ԲՀԿ-ն կվերցնի իր մանդատները: Եթե վերցնի, ինչին ես ամենևին չեմ կասկածում, ապա այդ կուսակցությունը հանրապետականների հետ հարաբերությունների դաշտ կմտնի: Կարծում եմ, որ ՙԲարգավաճ Հայաստանի՚ համար շատ ձեռնտու է շարունակել կեղծ ընդդիմության դեր խաղալ, իրենով անել ընդդիմադիր ընտրազանգվածը և տեր ու տնօրինություն անել քրեաօլիգարխիկ վարչակարգում`միաժամանակ վերջինս մասը կազմելով: Եթե ԲՀԿ-ի մոտ ստացվում է ընդդիմադիր լինելը, ապա ի՞նչ է խանգարում նրան այդ դերը խաղալ ևս մեկ տարի: Ի՞նչ է խանգարում նրան ՙտեխնիկական՚ թեկնածու առաջադրել նախագահական ընտրություններում, ով տանուլ կտա Սերժ Սարգսյանին`երկրորդ ժամկետ ապահովելով նրան: Կարծում եմ, որ նրանք հենց այդպես էլ կվարվեն`հաշվի առնելով, որ դա շատ ավելի կարևոր է, քան կեղծ կոալիցիային անդամակցությունը: Հատկապես դա ակտուալ է`հաշվի առնելով, որ ՀՀԿ և ԲՀԿ սցենարով նախագահի ընտրություններից հետո վերջինս արդեն հանգիստ կարող է կոալիցիա կազմել առաջինի հետ`նախարարական պորտֆելներ ապոհովելով իրեն: Այդ պատճառով հիմա ամեն բան կախված է այն բանից, թե որքան սկզբունքորեն կվերաբերի հասարակությունն այդ բոլոր կուսակցությունների գործողություններին: Նույն ՀԱԿ-ը կվերցնի՞ արդյոք իր մանդատները, և ինչպե՞ս կվերաբերի դրան հասարակությունը:

Ինչու՞մ է կայանում ՀԱԿ-ի համար մանդատներից հրաժարվելու նպատակահարմարությունը:

Եթե Կոնգրեսը մտադիր է շարունակել հետագա քաղաքական ինչ-որ գործունեություն իրականացնել, դա կարող է ձեռնտու լինել իրեն: Բայց ողջ խնդիրն այն է, որ այն ռազմավարությունը, որի հիման վրա կոնգեսականներն իրականացրել են իրենց գործունեությունը 4 տարի շարունակ, ցույց է տվել իր անպետքությունը: Այդ պատճառով որևէ տարբերություն չկա`այդ գործունեությունը կիրականացվի փողոցում, թե՞ խորհրդարանի ներսում: Իսկ ռազմավարությունը և մարտավարությունը փոխել ՀԱԿ-ն ի վիճակի չէ:

Իսկ ՀՅԴ-ն և ՙՕրինաց երկի՞րը՚

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին և ՙՕրինաց երկրին՚, ապա նրանց ընդհանրապես ոչ ոք չի նկատել և առանձնակի դեր բոլոր այդ գործողություններում նրանք չեն խաղում: Վերջին կուսակցությունն ընդհանրապես իշխանական վարչակարգի համար ևս մի քանի մանդատ ապահովելու լավ միջոց է:

Այսինքն, հանրապետականները, ըստ էության, կոալիցիայի կարիք չունե՞ն:

Հաշվի առնելով սեփական տեղերը և մեծամասնական մանդատները`Հայաստանի հանրապետական կուսակցությունն ընդհանուր առմամբ կստանա շուրջ 80 տեղ խորհրդարանում` այն ժամանակ, երբ բացարձակ մեծամասնության համար վերջինիս հարկավոր է ընդամենը 67 տեղ: Այսպիսով, այսօր նրա միակ խնդիրը Սերժ Սարգսյանին հերթական նախագահական ժամկետ ապահովելն է: Արդյոք դա կարվի աղմուկով`ՙԲարգավաճ Հայադտանի՚ հետ կոալիցիայի միջոցով, թե գաղտնի, ինչպես հիմա, ըստ էության, նշանակություն չունի: Այդ մարդիկ իրենց կանոններն են մեզ պարտադրել`հենց, այսպես կոչված, ընդդիմադիր կուսակցությունների միջոցով: Առանց նրանց մասնակցության`դա ուղղակի անհնար կլիներ: Այդ պատճառով ընտրությունների արդյունքներից հրաժարվելն այդ կուսակցությունների համար իշխանության խաղերին իրենց մասնակցությունն ինչ-որ կերպ արդարացնելու միակ մեթոդն է: Բայց այդ մասին նույնիսկ ծիծաղելի է մտածել:

98 թվականից մենք դժգոհում ենք մոնոպոլիայից, օլիգարխներից: 2008 թվականին ժողովուրդը բացահայտ կերպով ճնշման ենթարկվեց Երևանի կենտրոնում: Հայ հասարակության ճնշող մեծամասնությունը, կարծես, դասեր չի քաղել այդ ամենից...

Հայաստանում արդեն 20 տարի ընդունված է ասել, որ հիմնարար խնդիրները, օրինակ`իշխանափոխության հարցը, լուծում են միայն քաղաքական կուսակցությունները: Հասարակությունն իր սպասումներում հույսը դնում է միայն կուսակցությունների վրա, և արդեն վաղուց ժամանակն է հրաժարվել այդ կեղծ կարծրատիպից:
Բայց դա Հայաստանում առայժմ տեղի չի ունենում: Մարդիկ չեն հասկանում, որ որևէ քաղաքական ուժ Հայաստանում` այն որակով, ինչպիսին կա, ի վիճակի չէ ազդել իշխանության ձևավորման գործընթացի վրա: Եվ այն օրը, երբ ժողովուրդը հարց տա իրեն, թե իրականում ով է անում այդ փոփոխությունները, կհասկանա, որ միակը, ով ի վիճակի է դա անել, հենց ինքն է: Մայիսի 6-ի ընտրությունները պետք է վերջապես դաս դառնան մեր հասարակության համար, որպեսզի նրանք հասկանան, որ միայն բոլոր այդ ուժերին մի կողմ հեռացնելով`կարելի է լուծել իշխանափոխության հարցը: Նույն կերպ մենք գործեցինք Մաշտոցի պուրակում, մենք ներշնչեցինք մարդկանց, որ այն ամենը, ինչ իրենք անում են`դիմակայելով ոստիկանններին, իրենցից բացի ոչ ոք չի անի:

Գիտակցված փչացված շուրջ 53 հազար քվեաթերթիկները, կարծես, վկայում են, որ դեռ ամեն ինչ չէ կորցված...

Այդ 53 հազար ընտրողները տեսան, որ իրենց խաբում են բոլորը: Բայց նրանք դեռ չեն հանգել գլխավոր գաղափարին, թե ինչ պետք է իրենք անեն, որն է իրենց գործառույթը: Եվ երբ նրանք հանգեն դրան, Հայաստանում  կլինեն հազարավոր նման ՙմաշտոցներ՚, որոնցից վերջինները կլինեն խորհրդարանը և նախագահական պալատը: Այդպես է եղել բոլոր երկրներում: Դա արել են թե’ Բելգրադում, թե’ Սանտյագոյում, ամեն տեղ, որտեղ հասարակությունը գիտակցել է իր դերը: Գիտակցել է, որ ոչ ոքի չի կարելի վստահել, որ բոլոր կուսակցութուններն անամոթաբար ստում են: Ժողովուրդն արդեն գնահատել է այդ ընդդիմադիր կուսակցություններին 5 հազար դրամ`վաճառելով նրանց իշխանություններին: Կուսակցություններն արդեն ասում են, որ ժողովուրդը ծախել է իրենց 5 հազար դրամով, բայց իրականում նրանք դա էլ չարժեն...

Ուղարկել ընկերոջը

Ու՞մ (Էլ. փոստ)


Ձեր անունը


Հաղորդագրություն


Մեկնաբանություններ

Նայել մեկնբանությունները (0)
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դարձիր առաջին մեկնաբանը

* Ցույց է տալիս պարտադիր դաշտերը