Լրահոս

Ընդդիմադիր. Freedom house-ի Հայաստանի գծով զեկույցը Արևմուտքի կողմից հաշվի կառնվի ֆինանական օգնության տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացնելիս

Էդուարդ Շարմազանովը համաջայն չէ Freedom house-ի գնահատականի հետ. Հայաստանը հեռու է ավտորատիզմից

Նախարար. ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի վաճառքի բանակցությունները շարունակվում են

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ ՙAVERS՚ դրամական փոխանցումների համակարգին

Freedom House-ը Հայաստանը որակել է կառավարման կիսաավտորիտար վարչակարգ ունեցող երկիր

ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ

Աշոտ Սուքիասյանը հայտարարել է, թե վարչապետի անունով օֆշորային ընկերություն է գրանցել առանց նրա գիտության

Հանձնաժողովը կանխեց շուկայում հայտնված ՙԲարի Սամարացի՚, ՙՔրաուն Քեմիքալ՚ և ՙՊռոշյանի կոնյակի գործարան՚ ընկերությունների կեղծ արտադրանքների իրացումը

Ռուսաստանցի փորձագետ. Իրանա-ադրբեջանական հարաբերությունների հետագա վատթարացմանը զուգընթաց կշարունակի ամրապնդվել Թեհրանի և Երևանի միջև համագործակցությունը

Ընդդիմադիր գործիչ. Եթե դու 10 անգամ բղավում ես, որ թալանում են, նշանակում է` հարկավոր է, առաջին հերթին, քեզանով զբաղվել

ՀՅԴ- Եթե չարաշահումների և բացթողումների համար պատասխանատուները չենթնարկվեն պատասխանատվության, ապա խորհրդարանական քննարկումները կդառնան սովորական շոու

Հայաստանի հիվանդանոցները շահույթ են ստանում հիվանդների հաշվին

Բեռնար Ֆասյեն նոնսենս է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը Եվրամիության մանդատով փոխարինելու վերաբերյալ խոսակցությունները

Փորձագետ. Իրանի նոր նախագահը տրամադրված է Արևմուտքի հետ երկխոսության, բայց նաև մտադիր չէ հրաժարվել միջուկային ծրագրից

Ստեփան Սուխորենկո: 20 տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում մեր համագործակցությունն ավելի արդյունավետ է եղել, քան ԽՍՀՄ կազմում

ՙՀայՌուսգազարդի՚ ստորաբաժանումներից մեկի տարածքում ՙՖ-1՚ տիպի նռնակ է հայտնաբերվել

ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և Ադրբեջան անորոշ ժամանակով հետաձգվում է

ՙԲարև Երևան՚ խմբակցությունը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից

Ռոստելեկոմ. Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը և սպառման ծավալները հինգ տարում 50-60 անգամ ավելացել են

ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստան և Ադրբեջան այցի ժամկետները հետաձգվում են

Հարցազրույցներ

Ստեփան Սուխորենկո: 20 տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում մեր համագործակցությունն ավելի արդյունավետ է եղել, քան ԽՍՀՄ կազմում

Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը

Վլադիմիր Եվսեև: Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ առանձին կորպորացիաների շահերը երբեմն դասվում են պետական շահերից բարձր

Սամվել Ֆարմանյան: Բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ է ռազմական գործողությունների չվերսկսման վերաբերյալ պայմանագիր ստորագրել

Ալեքսանդր Ցինկեր. Ուժեղացնելով ռազմակայանները Հարավային Կովկասում`Ռուսաստանը տեսանելի ապագայում շարունակելու է Վրաստանի և Ադրբեջանի արևմտամետ քաղաքականության վերափոխման փորձերը

Արմեն Մարտիրոսյան: Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան շուրջ իրավիճակի կրկնումը կարող է կայծի դեր խաղալ Հայաստանում հեղափոխություն իրականացնելու համար

ԲՏԱ Բանկ. նոր հնարավորություններ, նոր մեկնարկ

Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին

Մարատ Տերտերով: Հայաստանի տևական անվտանգությունն ավելի լավ կապահովվի տնտեսական անվտանգության ամրապնդմամբ, այլ ոչ թե դրա սահմանմամբ ցարական Ռուսաստանի ՙԲանակ և Նավատորմ՚ կարգախոսի հիման վրա

Ավիգդոր Էսկին: Ավիգդոր Էսկին. Հայաստանը կարող է հատուկ դեր խաղալ Իսրայելի և Իրանի միջև երկխոսություն սկսելու գործում

Վահան Շիրխանյան. Հայաստանին Եվրամիության հետ կարող է կապել տնտեսական զարգացման և ինտեգրման հեռանկարները`միայն վիրտուալ

Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում

Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի

Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից

Վադիմ Մուխանով:Հայաստանում և Ադրբեջանում ներքին օգտագործման համար ղարաբաղյան թեման անպայման շահող է

ՄՄՀՊԻ Կովկասի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների կենտրոնի ավագ գիտաշխատող Վադիմ Մուխանովի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

  • Դավիթ Ստեփանյան

  • Ուրբաթ, 6 ապրիլի, 18:04


Վերլուծաբանների շրջանում գոյություն ունի կարծիք, թե Հարավային Կովկասից` Հայաստանից Ռուսաստանի հեռանալու դեպքում Մոսկվան կարող է կորցնել վերահսկողությունը Հյուսիսային Կովկասի նկատմամբ: Դուք դրան համաձա՞յն եք, եթե` այո, ապա ի՞նչ պատճառներով: Ինչո՞վ է Հայաստանն այդքան կարևոր Մոսկվայի համար:

Չեմ կարող համաձայնել դրան, հաշվի առնելով, որ Հայաստանը, գործնականում, չի ազդում ռուսական Հյուսիսային Կովկասի իրավիճակի վրա: Ընդ որում Հայաստանը Ռուսաստանի գլխավոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները կարևոր են թվում հանրապետության հանգիստ գոյության և զարգացման համար: Դրանք այդպիսին էին 90-ականների, այդպիսին են նաև այժմ և առաջնային կլինեն, համենայն դեպս, մոտակա ժամկետի հեռանկարում: Ռուսական գործոնը, նրա կարծիքով, դժվար է գերագնահատել Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունում, անվտանգության և մշակույթի հարցերում, տնտեսական և կրթական ոլորտներում: Հենց Ռուսաստանը, որը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլի դադարեցման գործում, ցեմենտող օղակն է ԵԱՀԿ Մինսկի խմբում: Ռուսաստանը նաև թշնամական շրջապատում գտնվող Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Վերջերս Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչև 49 տարի երկարաձգելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը դրա ուղղակի հաստատումն է:  Միևնույն ժամանակ Մուխանովը նշել է, որ ՌԴ Հայաստանի խոշորագույն արտաքին տնտեսական գործընկերն է, վարկատուն և ներդրողը, իսկ ռուսական ներդրումները կազմում են հանրապետության բոլոր օտարերկրյա ներդրումների շուրջ 60 տոկոսը: Հայաստանում գործում է ռուսական կապիտալի մասնակցությամբ շուրջ 1,5 հազար ձեռնարկություն: Բազմաթիվ ռուսական խոշոր ընկերություններ և կորպորացիաներ ակտիվորեն աշխատում են հայկական շուկայում: Հատկապես հաջող է զարգանում համագործակցությունը տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության, բանկային և շինարարական ոլորտներում: Հայաստանն իր հերթին  այսօր Ռուսաստանի մերձավորագույն դաշնակիցներից և գործընկերներից մեկն է հետխորհրդային տարածությունում: Նա ԱՊՀ, ՀԱԿՊ անդամ է, նաև միացել է Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ձևավորման մասին որոշմանը, որն ընդունվել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմից անմիջապես հետո` ՀԱՊԿ Մոսկվայի գագաթնաժողովում: Դա Ադրկովկասում Ռուսաստանի ներկայության յուրօրինակ գրավական է, որի կարևորությունը չափազանց մեծ է Ռուսաստանի կովկասյան քաղաքականությունում:

Արդյո՞ք կարելի է խոսել վերջին ժամանակներս Հարավային Կովկասում Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի գերակայությունների փոփոխության մասին, մասնավորապես` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Թե՞ նման միտումներ չեն դիտվում: Արդյո՞ք ստատուս-քվոն առաջվա նման ձեռնտու է նրանց:

Ռուսաստանն առաջվա նման մնում է գլխավոր խաղաղարարը Կովկասում և մեծ ջանք է գործադրում բոլոր հակամարտող կողմերի միջև բանակցային գործընթացի հաստատման համար: Հիշենք Հայաստանի և Ադրբեջանի առաջին անձանց մասնակցությամբ վերջին հանդիպումները, դրանք, գրեթե բոլորը, անցել են Ռուսաստանի նախաձեռնությամբ, գլխավոր մոդերատորն այստեղ երկրի նախագահն էր, ինչը խոսում է խաղաղ կարգավորմամբ Ռուսաստանի լուրջ շահագրգռվածության մասին: Այսօրվա դրությամբ հենց Ռուսաստանն է գլխավոր միջնորդը հակամարտության կարգավորման գործում, առավել ևս, որ եվրոպական երկրների և ԱՄՆ-ի գերակայությունները վերջին տարիներին փոքր-ինչ փոխվել են, և նրանց ներկայացուցիչները նկատելիորեն նվազեցրել են ակտիվությունն այդ ուղղությամբ:

Ստատուս-քվոն, անշուշտ, իրավիճակից ելք չէ, սակայն ՙվատ խաղաղությունը բարի վեճից ավելի լավ է՚ արտահայտությունը բազմիցս ապացուցել է իր ճշմարտացիությունը: ՙՆույնիսկ այն, որ մինչ օրս կողմերը ռազմատենչ հայտարարություններ են փոխանակում, և դիմակայությունը, հիմնականում, վերծավել է ՙշքերթների պատերազմի՚, դրական գործոն է: Երկու հանրապետությունների տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ագրեսիվ, սուր հայտարարությունները եղել են, կան և կլինեն առաջիկա տարիներին. չէ որ նրանց անհրաժեշտ է պատշաճ մակարդակում պահել տեղի բնակչության ՙտաքացումը՚` իշխանությունը և ընտրազանգվածի ուշադրությունը չկորցնելու համար: Ղարաբաղյան թեման անպայման շահող է թվում ներքին օգտագործման համար, հակառակ կողմին կարելի է մեղադրել բոլոր մեղքերի համար և խոստանալ ամենաերջանիկ հեռանկարներ ԼՂՀ տարածքում ապրած և մինչ օրս ապրող բնակչության համար: Շատ քաղաքական գործիչներ ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց կտրուկ, ես նույնիսկ կասեի, գռեհկախաղի հասնող հայտարարությունների համար, որոնք պոտենցիալ կարող են տարածաշրջանը մոտեցնել նոր արյունահեղ պատերազմի: Ուստի ինձ թվում է, որ հակամարտության ամեն մի վիճակ, բացառությամբ լայնածավալ պատերազմի, կարող է գնահատվել որպես բավարար և որպես միջնորդների, այդ թվում` ռուսական միջնորդների, ջանքերի որոշակի հաջողություն:

Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված: Արդյո՞ք Դուք հնարավոր եք համարում ռազմական փուլի ծավալումը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ԻԻՀ դիմակայությունում: Արդյո՞ք Սիրիան տեղավորվում է ԻԻՀ շուրջ իրադարձությունների զարգացման տրամաբանությունում:

Իրանի շուրջ իրավիճակն, իրոք, ծայրահեղ լարված է և դյուրագրգիռ: Ձեր նշած դիմակայության ռազմական փուլի հավանականություն գոյություն ունի, սակայն այն դեռ այդքան մեծ չէ, հատկապես, Սիրիայի վերջին իրադարձությունների լույսի ներքո, որտեղ գործող իշխանությունն իր ուժը ցուցադրեց: Սիրիայի օրինական ղեկավարությունը Բաշար Ասադի գլխավորությամբ, հենվելով պրոֆեսիոնալ բանակի վրա,  կարողացավ ազատագրել երկրի մի շարք շրջաններ, որոնք հայտնվել էին ապստամբերի վերահսկողության ներքո: Այդպիսով, այսօրվա դրությամբ կարելի է փատել, որ լիբիական սցենարով իրավիճակի զարգացում Սիրիայում չստացվեց: Ասադի վարչակազմն անհամեմատ ավելի պատրաստված էր հարավոր ներքին և արտաքին սպառնալիքներին, քան` Քադաֆին: Չնայած դրսից ապստամբական շարժմանը լուրջ աջակցությանը` առայժմ այն չի կարողանում հավասար պայմաններում մարտնչել կառավարական զորքերի դեմ: Դա ցույց է տալիս, որ Իրանի դեմ հնարավոր գործողության նախապատրաստական փուլը դեռ հեռու է ավարտից:

Ադրբեջանը գտնվում է չափազանց նուրբ վիճակում` փորձելով կարգավորել կոնֆլիկտն իր բարդ, սակայն կարևոր հարևան Իրանի հետ: Ձեր կարծիքով, ի՞նչ պատճառներով է պայմանավորված այդ դիմակայությունը, և ինչպիսի՞ զարգացում այն կարող է ունենալ: Արդյո՞ք իրանական խնդիրը կարող է կատալիզատորի դեր խաղալ Հարավային Կովկասում նոր պատերազմի հրահրման գործում:

Անվիճելի է, որ Իրանի մասնակցությամբ պատերազմն զգալի ազդեցություն կգործի կովկասյան տարածաշրջանի իրավիճակի վրա` Արդրադառնալով նաև Հայաստանի վրա: Այդ համատեքստում Երևանը պետք է իրավիճակի զարագցման մի քանի տարբերակ մշակի և պատրաստ լինի դրանցից յուրաքանչյուրին` ներառյալ ամենահոռետեսականը: Ադրբեջանը նույնպես բարդ վիճակում է. մի կողմից ԱՄՆ գործընկերները դեմ չեն նրա տարածքն օգտագործել հարվածի համար, մյուս կողմից` խոշոր և հզոր հարևան պետությունը, որը բազմիցս Բաքվին նախազգուշացրել է ցանկացած ոչ բարեկամական քայլի մասին: Ադրբեջանի կողմից սպառազինության, այդ թվում ՀՕՊ միջոցների ծավալուն գնումների մասին վերջին տեղեկությունները խոսում են ԱՀ անվտանգության հրացերով Բաքվի որոշակի մտահոգության մասին: Բացի այդ, չի կարելի բացառել նաև այն, որ Իրանի դեմ ռազմական գործողություն սկսվելու դեպքում տարածաշրջանը կարող է համակել իսկական հումանիտար աղետ` իսլամական հանրապետությունից բնակչության զանգվածային արտագաղթի առնչությամբ: Ուստի կարելի է միանշանակ ասել, որ Իրանի դեմ ամեն մի լայնածավալ ռազմական գործողություն անպայման իր ազդեցությունը կգործի ինչպես հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների զարգացման, այնպես էլ կովկասյան հանրապետություններից յուրաքանչյուրի ներքաղաքական և տնտեսական իրավիճակի վրա:

Ուղարկել ընկերոջը

Ու՞մ (Էլ. փոստ)


Ձեր անունը


Հաղորդագրություն


Մեկնաբանություններ

Նայել մեկնբանությունները (0)
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դարձիր առաջին մեկնաբանը

* Ցույց է տալիս պարտադիր դաշտերը