Էդուարդ Շարմազանովը համաջայն չէ Freedom house-ի գնահատականի հետ. Հայաստանը հեռու է ավտորատիզմից
Նախարար. ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի վաճառքի բանակցությունները շարունակվում են
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ ՙAVERS՚ դրամական փոխանցումների համակարգին
Freedom House-ը Հայաստանը որակել է կառավարման կիսաավտորիտար վարչակարգ ունեցող երկիր
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
Հայաստանի հիվանդանոցները շահույթ են ստանում հիվանդների հաշվին
ՙՀայՌուսգազարդի՚ ստորաբաժանումներից մեկի տարածքում ՙՖ-1՚ տիպի նռնակ է հայտնաբերվել
ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և Ադրբեջան անորոշ ժամանակով հետաձգվում է
ՙԲարև Երևան՚ խմբակցությունը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից
ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստան և Ադրբեջան այցի ժամկետները հետաձգվում են
Ստամբուլի նահանգապետը ներողություն է խնդրել ցուցարարներից
Ռասմուսենն անհամբերությամբ սպասում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Վրաստանի արտգործնախարարը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու գիծը` չնայած Մոսկվայի դիրքորոշմանը
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան մերժել է Թուրքիայի սուպերգավաթի խաղի անցկացումը Բաքվում
Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը
ԲՏԱ Բանկ. նոր հնարավորություններ, նոր մեկնարկ
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Էլիտա Բաբայան
Պրն.Բաղդասարյան, բոլորովին կարճ ժամկետներում <Սպայկա> ընկերության ավտոպարկը տարածաշրջանում դարձավ ամենադինամիկներից մեկը և Ձեր ընկերությունը, հավանաբար, արդեն կարելի է անվավել տրանսնացիոնալ: Պատմեք <Սպայկայի> ձեռքբերումների մասին, ինչպիսի՞ տեղ է ընկերությունն այսօր զբաղեցնում Հայաստանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների շուկայում:
Ընկերության ռազմավարական նպատակներից մեկն էլ կայանում է նրանում, որպեսզի դուրս գանք տանսնացիոնալ մակարդակ: Վստահությամբ կարող եմ ասել, որ այդ նպատակին արդեն հասել ենք: Մշտապես ընդլայնելով սպասարկման աշխարհագրական տիրույթը, մեզ արդեն հաջողվել է ընդգրկել գործնականում ողջ Եվրոպան և ԱՊՀ երկրները: Այդ տարածքների արդյունավետ սպասարկման նպատակով ընկերությունը ներկայումս ձևավորում է միջազգային նոր Դեպարտամենտներ, ուր աշխատանքի են ընդունվում նաև օտարերկրյացիներ, տվյալ երկրների ռեզիդենտներ: Փոխվում է նաև ընկերության գաղափարախոսությունը, ռազմավարական առաջնահերթությունները, ինչպես նաև մենեջմենթը: Ռազմավարական որոշումներ կայացնելիս այսօր մենք առաջին հերթին կողմնորոշվում ենք դեպի գլոբալ շուկան: Այսօր ընկերության տրանսպորտային պարկը սպասարկում է ոչ միայն Հայաստան-Եվրոպա կամ Հայաստան-ԱՊՀ ուղղությունները, այլ նաև Եվրոպա-ԱՊՀ երկրներ ուղղությունները: Մեր հաճախորդներն են հանդիսանում ռուսաստանյան խոշոր կազմակերպություններ, նավթաքիմիական արդյունաբերության արտահանողներ, Եվրոպայից դեպի Ռուսաստան մրգեր և ծաղիկներ ներկրող ընկերություններ:
Խոսելով ընկերության տեխնիկական ձեռքբերումների մասին, կնշեի, որ <Սպայկայի> ավտոպարկը ներկայումս ունի 85 նոր բեռնատարներ, որոնք կահավորված են սառնարանային սարքավորումներով և On-Line վերահսկողության համակարգերով: Ավտոպարկից բացի ընկերությունն ունի հատուկ տեխնիկա, բուքսիրներ, որոնց շնորհիվ արդեն երկրորդ տարին անընդմեջ <Վերին Լարս> անցակետը բաց է նաև ձմռան ամիսներին: Դա հնարավոր է դարձել նաև վրացական կողմի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ: Այդ համագործակցության շրջանակներում <Սպայկան> իր կողմից տրամադրում է հատուկ բուքսիրային տեխնիկա, իսկ վրացական կողմը` մաքրող տեխնիկան: Նշեմ, որ այդ հնարավորություններից օգտվեցին հայկական բոլոր փոխադրողները: Այդ հարցով մեզ էին դիմում նաև Ռուսաստանի և Ուկրաինայի մեր գործընկերները:
Պրն.Բաղդասարյան. դեռ նախորդ տարի <Սպայկան> հիմնեց պոլիստիրոլային և պոլիպրոպիլենային արկղերի, եվրոպալլետների ու ջերմամեկուսիչների արտադրություն: Ընկերությունն ուներ նաև այդ արտադրանքն արտահանելու մտադրություն:
Այո, նման պլաններ ընկերութունն ուներ և ասեմ, որ հաջողությամբ իրականացվում են: Առաջին կես տարում գործարանի արտադրանքը հիմնականում իրացվում էր ներքին շուկայում: Արտադրական հզորությունների մեծացմանը զուգահեռ մենք մեծացրեցինք նաև արտադրության ծավալները, որի մի մասը սկսեցինք արտահանել Վրաստան, Գերմանիա և Ռուսաստան:
Իսկ ինչպիսի՞ն է մատակաարումների ընդհանուր ծավալը, ինչպես նաև դրա բաժինը արտադրության ընդհանուր ծավալներում:
Ամսական միջին ծավալներն այսօր կազմում են մոտ 15 հազար պալլետ, ինչը կազմում է արտադրության ծավալների մոտ 70%-ը: Իր նախագծային հզորություններին գործարանը դուրս կգա 2012 թվականի կեսերին:
<Սպայկային> հաջողվեց անվիճելի առաջատարի դեր ստանձնել թարմ մրգերի ու բանջարեղենի արտահանման ոլորտում: Հետևաբար, հատկապես Ձեզ կցանկանայի հարցնել Հայաստանի նախորդ տարվա բերքատվության մակարդակի, ինչպես նաև այս տարվա ակնկալիքների մասին:
Անցյալ տարվա ցածր բերքատվության շնորհիվ արտահանման մեր ծավալները չանցան 6 հազ.տոննայից: Բայց հետաքրքիրն այն էր, որ մենք մեզ համար մի նոր արտահանումային պրոդուկտ բացահայտեցինք` կաղամբը: 2010-2011թվականներին Հաաստանում գրանցվեց կաղամբի արտահանման վերջին 20 տարիների համար ռեկորդային ցուցանիշներ: Իսկ ընդհանրապես, Հայաստանից արտահանվող ամենատարածված թարմ պրոդուկտներն են հանդիսանում ծիրանը, խաղողը և կաղամբը: Յուրաքանչյուր ապրանք ունի իրեն բնորոշ հատկանիշները, որոնք կապված են նրա հավաքման, պահպանման և իրացման հետ: Օրինակ, ծիրանի հավաքը և իրացումն իրականացվում է Online ռեժիմով, խաղողը մեր պահեստում պահվում է վերահսկվող միջավայրում, իսկ կաղամբն իրենց ամբարներում պահում են ֆերմերները: Որոշ ժամանակ անց մենք նախատեսում ենք ազգային մասշտաբով օպտիմալացնել նշված ապրանքների հավաքման և պահպանման համակարգը: Դրա տակ մենք հասկանում ենք ճկուն լոգիստիկա: Ցավոք, պահպանման ներկայիս համակարգը, մանավանդ կաղամբի համար, խիստ մաշված է:
Կցանկանայի նաև նշել, որ <Սպայկա> ընկերության գործունեությունը մենք դիտարկում ենք որպես ազգային նախագիծ, որն ուղղված է հզոր ենթակառույցների ստեղծմանը, ինչը Հայաստանին հնարավորություն կտա որոշ թարմ պրոդուկտների գծով դառնալ միջազգային ակտիվ խաղացող:
Շատ փորձագետներ նշում են վերջին տարիների բերքատվության անկումը, ընդ որում` մատնանշելով ագրոհատվածի տեխնիկապես ու տեխնոլոգիապես ետ մնալը: Ըստ նրանց կանխատեսումների, հաջորդ տարիներին այդ անկումն ավելի կխորանա: Համաձա՞յն եք այս գնահատականին:
Հասկանում եմ, որ կանախատեսումները երբեմն լինում են նաև բացասական: Բանը նրանում է, որ մեր բոլոր ֆերմերները մշտապես պետք է զգան պետության աջակցությունը: Գտնում եմ, որ առանց այդ աջակցության ագրոհատվածի զարգացումն անհնար է: Բերեմ մի պարզ օրինակ` 2011 թվականին ծիրանի բերքատվությունը վատը չէր Արարատի մարզում, իսկ Արմավիրի մարզում, կարկտահարության հետևանքով, շատ վատն էր: Արդյունքում, այդ ամենը բերեց ծիրանի գնի աճին, քանի որ 1 կգ ծիրանի գինը 500 դրամից չիջավ: Բայց սա բերքատվության պակասի ամենածանր հետևանքները չեն: Վատն այն է, որ գյուղատնտեսության ոլորտում տեղի է ունեցել շահույթի մասնատում, որոշ ֆերմերներ ստանում են գերշահույթներ, իսկ մյուսները ոչինչ չեն վաստակում: Սակայն, թե առաջինները, և թե վերջինները, հավասարաչափ միջոցներ են ներդնում այդ գործին, ինչն արդարացի չէ: Հետևաբար, պետք է բոլորի ֆերմերների համար էլ ստեղծել հավասար պայմաններ: Մենք խորհուրդ ենք տալիս ստեղծել գյուղատնտեսական ոլորտի արտահանումային հեռանկարներ ունեցող ուղղությունների ռիսկերի և հնարավորությունների գնահատման խորհուրդ, պետական միջոցներն ուղղելով ենթակառույցների ստեղծմանը, որոնք կարող են թռիչք ապահովել այդ ուղղությունների համար: Վերցնենք, օրինակ, ծիրանը: Բոլորին հայտնի է, որ ենք ծիրանի լավ բերք մենք ունենում ենք 3-4 տարին մեկ անգամ: Դա հետևանքն է մարտյան սառնամանիքները կամ դրան հաջորդող կարկուտի, ինչը բերում է բերքի 50% կրճատման, որը համարժեք է 40 մլն. դոլարին, և որն ամեն տարի հաշվարկված չի լինում երկրի ՀՆԱ կազմում:
Իսկ ի՞նչ անել: 3 տարում այդ 120 մլն.դոլարը կորցնելու փոխարեն հարկավոր է հաշվարկել այգիների համար հակակարկտային սարքերի ձեռքբերման և տեղադրման անհրաժեշտ ներդրումների ծավալները, այդ նպատակներով տրամադրելով ֆինանսական ռեսուրսներ: Ըստ մեր կոպիտ հաշվարկների, 30 մլն.դոլարով կարելի է այդ համակարգերով կահավորել հիմնական բոլոր այգիները: Ստացվում է, որ այդ սարքավորումների ձեռքբերման նպատակով ֆերմերներին էժան վարկային միջոցներ տրամադրելով կարելի է ոչ միայն ապահովել ծիրանի կայուն արտադրություն, այլ նաև այդ ներդրումների ետ վերադարձը: Արդյունքում կշահեն բոլորը, թե ֆերմերները, թե արտահանողները, և թե պետությունը: Իսկ նման օրինակները բազմաթիվ են:
Իշխանություններն այսօր գիտակցո՞ւմ են այդ պրոբլեմը:
Շրջանների հետ աշխատելու ըմբռնումը կա և դա արդեն դրական քայլ է: Կարծում եմ, որ ագրոհատվածի համար պատասխանատու գերատեսչությունը պետք է ընդունի այնպիսի որոշումներ, որոնք կպաշտպանեն շրջանները բնական կատակլիզմներից, նվազագույնին հասցնելով բնական անախորժությունների բացասական հետևանքները: Իսկ մնացածն արդեն առկա է, մասնավորապես, այսօր, անկախության հռչակումից հետո առաջին անգամ, մենք ունենք բազա, որն անհատական մասշտաբներով կարող է պատվերներ տալ գյուղատնտեսությանը: Մեր կողմից Լոնդոնից հրավիրված մի խորհրդատու շատ ճշգրիտ նկատեց, որ Հայաստանում կա մեկ նորացվող ռեսուրս` դա մեր այգիներն են, այսինքն, ամեն տարի բերք տվող հողը: Այսօր, ըստ տարբեր գնահատականների, ցանքատարածությունների մոտ 30%-ը չի մշակվում: Դա նշանակում է, որ ներկա պայմաններում կարելի է մի քանի անգամ մեծացնել ագրոհատվածի արտադրողականությունը: Իշխանութոյւնների աջակցության տպավորիչ օրինակ է հանդիսանում նաև Հայկական բերքի առաջխաղացման Կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը: Կենտրոնը նախատեսում է միջավայր ստեղծել գյուղատնտեսության հեռանկարային, արտահանումային ներուժով ուղղությունների զարգացման համար, ինչը, մասնավորապես, հանդիսանում է ջերմոցային ոլորտը, խաղողի սեղանային տեսակների արտադրության զարգացումը, շրջանների մրցունակային առավելությունների զարգացումը գյուղատնտեսության տարբեր ոլորտներում և այլն: Այդ կենտրոնի հետ մենք կապում ենք նաև ջերմոցային տնտեսություների ստեղծման մեր պլանների իրականացումը:
Արտահանման ինչպիսի՞ ծավալներով է ընկերությունը նախատեսում ամփոփել ընթացիկ տարին:
Այս տարի, ըստ մեր գնահատակաների, մրգա-բանջարեղենային կուլտուրաների ատահանումը կկազմի 20-25 հազ.տոննա, որի 16%-ը կազմում է մրգերի` ծիրանի, դեղձի, կեռասի արտահանումը, իսկ մնացածը մասը`խաղողը և կաղամբը:
Դուք նշեցիք, որ անցյալ տարի ծիրանը շատ թանկ էր: Հավանաբար դա ձեզ ստիպե՞ց նվազեցնել ատահանումների ծավալները:
Այո, իրականում ընկերությունը որոշեց սահմանափակել ծիրանի մթերումների ծավալը, քանի որ գները չափազանց բարձր էին, ինչն էլ անարդյունավետ էր դարձնում այդ մրգի արտահանումը: Կարծում եմ, որ այս տարի մթերումների գները կլինեն 2 անգամ ցածր, և դա տնտեսապես կլինի լիովին արդարացված:
Հաճախ են խոսում, որ արտահանող ընկերությունները խթանում են մրգերի ու բանջարեղենի գների աճին, իսկ իրականում մեզ համար շատ կարևոր է գները չբարձրացնելը: Դա մեզ թույլ է տալիս <գոյատևել> միջազգային շուկաներում, լինել մրցունակ: Մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի երկրում լինի ցածր գներով որակյալ գյուղմթերքների արտադրութոյւն: Դրանից կշահեն բոլոր կողմերը, թե ֆերմերները, թե սպառողները, և թե մթերողները:
Ո՞ր շուկաներն է ընդգրկում ընկերության արտահանումային քաղաքականությունն այս տարի, և ինչպե՞ս պետք է այդ ընդգրկվածությունը փոփոխվի հետագա տարիներին:
Իրացման հիմնական շուկաները ետխորհրդային տարածաշրջանի երկրներն են, և այստեղ առյուծի բաժինը, իհարկե, պատկանում է Ռուսաստանին` նրա արևելյան շրջաներին, այնուհետև հաջորդում են ուկրաինական և բելառուսական շուկաները: Եվրոպայում հայկական մրգերը դեռևս այնպիսի մասսայականություն չեն վայելում, ինչպես ԱՊՀ երկրներում, քանի որ կան որոշակի պահանջներ, որոնց պետք է դրանք համապատասխանեցնել, ինչպես նաև կան մասնակիցներ, որոնց հետ հարկավոր է մրցակցել: Ինչ վերաբերվում է մրգերի բանջարեղենի վերամշակող կազմակերպություններին, ապա դրանք հիմնականում կարտահանվեն եվրոպական շուկա:
Մանրամասն պատմեք մրգերի և բանջարեղենի պահածոյացման գործարանի նախագծի մասին, ե՞րբ է սպասվում այդ գործարանի մեկնարկը:
Սկսեմ նրանից, որ նոր գործարանը կահավորված է բացառապես եվրոպական առաջատար ընկերությունների սարքավորումներով և կունենա 200 աշխատատեղ: Գործարանում արտադրությունը կիրականացվի իտալական առաջակարգ տեխնոլոգիաներով: Նշեմ նաև, որ գործարանի արտադրանքը հիմնականում նախատեսված է եվրոպական և ԱՊՀ շուկաների համար: Գործարանի արտադրողականությունը տարածաշրջանի մասշտաբով հսկայական է, բայց մենք որոշեցինք ընթանալ փուլային ճանապարհով: Այս տարի կգործարկենք հյութերի արտադրությունը, թիմ հավաքելով և փորձ ձեռք բերելով այդ ուղղությամբ, իսկ հաջորդ տարվանից նախատեսվում է` անցում լիակատար հզորություններին: Մեզ մոտ սիրում են արտադրել, չմտածելով իրացման մասին, մենք այլ կերպ ենք մտածում: Սկզբում հարկավոր է ստանալ որակյալ պրոդուկտ, ունենալ իրացման պայմանագրեր, իսկ հետ նոր մեծացնել արտադրությունը: Ընկերության կողմից արտադրվող ապրանքների տեսականին ունի ավելի քան 90 անվանում, որոնք կկրեն <Արարատֆուդ> և <Արարատֆրուտ> ապրանքանիշները, և որոնց շարքում կլինեն մրգերի և բանջարեղենի պահածոներ, մարինադներ, թարմ մրգերից ու բանջարեղենից պատրաստված հյութեր և այլն:
<Սպայկան> ունի նաև թափքերի հավաքման գործարան բացելու պլաններ: Աշխատո՞ւմ է արդեն այդ գործարանը:
Անցյալ տարի մեզ այցելեցին Volvo Trucks Corporation և Bernard Krone GmbH գործարանների ղեկավարները: Արդեն Հայաստան են ուղարկվել այդ թափքերի փորձնական օրինակները և այս տարի մեր երկրում կսկսվի ոչ մեծ, 5 տոննա տարողությամբ, ռեֆրեժերատորների արտադրությունը, որոնք նախատեսված են ինչպես բերքի հավաքման ու տեղափոխման, անպես էլ լոգիստիկայի համար: Նախատեսվում է նաև դրանց վաճառքը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
Որքա՞ն ռեֆրեժերատորներ կհավաքվեն տարեկան:
Տարեկան մոտ 150 թափք: Սա <Սպայկայի> համար շատ հետաքրքիր և կարևոր նախագիծ է, քանի որ բերքահավաքի օպտիմալ կազմակերպումը հանդիսանում է մեր կարևորագույն խնդիրներից մեկը: Բերեմ մեկ օրինակ, որն ապացուցում է բերքահավաքի արդյունավետ կազմակերպման կարևորությունը: Հայկական ողջ ծիրանը, իսկ դա կազմում է մոտ 90 հազ.տոննա, հասնում է 40 օրում: Օրական գոնե 300 տոննա հավաքելու համար հարկավոր է ունենալ բազմաթիվ ոչ մեծ մեքենաներ, որոնք կահավորված կլինեն համապատասխան սառնարաններով: Հետևաբար, մեր այդ փոքր ռեֆրեժերատորներն էլ թույլ կտան հանրապետության մասշտաբով լուծել այդ պրոբլեմը:
Որքա՞ն գումար է ընկերությունն արդեն ներդրել իր ծրագրերի իրականացմանը, և ինչպիսի՞ն կլինեն ներդրումները 2012-2013 թվականներին:
Սկսած 2010 թվականից, մեր նախագծում կապիտալ ներդրումների տեսքով արդեն ներդրվել է 30 մլն.դոլար: Ամենագլխավորն այն է, որ ներդրողները հասկանում են կապիտալ ներդրումների արդյունավետությունն այս արտահանումային ներուժ ունեցող տնտեսությունում: Մանավանդ, որ ջերմոցային, վերամշակման ոլորտները, արդյունավետ լոգիստիկան, լայն դաշտ են հանդիսանում ներդրումների համար: Իսկ ամենակարևորն այն է, որ այստեղ հարկավոր է կողմնորոշվել որակյալ վերջնական պրոդուկտով, այլ ոչ թե հումքային արտադրությունով, օգտագործելով մեր երկրի կլիմայական պայմանները: Ցավոք, մեր բանկայինհամակարգը դեռ չի մշակել ինվեստբանկինգի արդյունավետ մեխանիզմներ, որը հանդիսանում է ձեռնարկատիրական միջավայրի խթանման կարևորագույն տարրը: Թերևս կա տեղական ընդամենը մեկ բանկ, որն իրականացնում է ծոշոր նախագծերի ֆինանսավորում, դա Ամերիաբանկն է: Կառավարությունը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել արտահաումային ոլորտների համար, բայց դեպի ֆինանսներ մուտք չունենալով ձեռնարկատերերը չեն կարող զարգանալ և ընդլայնվել: Խոշոր նախագծերի իրականացման համար հարկավոր է մուտք ունենալ դեպի խոշոր ֆինանսները, ունենալով նաև բանկերի դրական վերաբերմունքը նախագծային ֆինանսավորման նկատմամբ: Ցավոք, այստեղ առայժմ առանց օտարերկրյա ֆինանսավորման նարավոր չէ առաջ գնալ: Հետևաբար մեր ռազմավարական խնդիրն է հանդիսանում միջազգային ֆինանսական կառույցների ներգրավումն ապագա նախագծերի իրականացմանը: Արտաքին առևտրի և նախագծային ֆինանսավորման միջավայրի առկայությունը հանդիսանում է արտահանումային կողմնորոշում ունեցող տնտեսության զարգացման գրավականը:
Շնորհակալություն զրույցի համար