Լրահոս

Նախնական տվյալներով, 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում կբարձրանա 27 %-ով

Հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 26-ը վրացական Georgian Airways ավիաընկերությունը կսկսի Երևան-Թբիլիսի-Երևան չվերթների իրականացումը

Էներգետիկայի նախարարություն. Ռուսաստանը պատրաստ է սուվերեն երաշխիքների դիմաց վարկ տրամադրել Հայաստանին նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար

Նախախորհրդարան. Հայաստանի վարչախմբի անգործության հետևանքով ժողովուրդը մատնվում է լրացուցիչ աղքատության և դրդվում օր առաջ լքելու Հայրենիքը

ԱՄՆ դեսպան. Իրանի նկատմամբ ԱՄՆ և միջազգային հանրության պատժամիջոցներն էական են

Դեսպան. ԱՄՆ հանդես է գալիս գազի գնի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի միջև առաջիկա գործարքի թափանցիկության օգտին

ՀՀ էներգետիկայի նախարար. Հայաստանի համար Ռուսաստանից գազ ստանալն ավելի շահավետ է, քան` Իրանից

Հայաստանում գազի գնի մոտալուտ բարձրացումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի գնի միջին հաշվով 30 տոկոս բարձրացման

Տրայան Հրիստեա. Եվրամիությունը Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում երբեք նախապայմաններ չի դրել

Ամերիաբանկը ՓՄՁ ոլորտին առաջարկում է նոր վարկային փաթեթ

Ամերիաբանկն ավանդատուներին հնարավորություն է տալիս ինքնուրույն ՙկառուցել՚ իրեց հարմար ավանդը

ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տվյալ պահին իրատեսական չէ

Ագրարագյուղացիական միության ղեկավար. Հայաստանում նույնիսկ հակակարկտային կայաններն են տեղադրվում ծանոթությամբ կամ ՙվերևից զանգով՚

ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոն. Ադրբեջանում սանձազերծված տեղեկատվական արշավն առաջվա պես ավելի շատ հարցեր է հարուցում, քան` պատասխաններ տալիս

Ֆինանսների նախարարությունը հերքում է հայկական ԶԼՄ-ների բաժանորդագրությունը կրճատելու վերաբերյալ հրապարակումները

Ընդդիմադիր գործիչ. ՀՀ կառավարության կենացները քաղցրանում են

ՀԱԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ կառավարության ծրագրին

Նախկին վարչապետ. Իրականում Հայաստանի բյուջեի եկամտային մասի ոչ մի աճ չկա

ՀՀԿ. Հայաստան ներկրվող գազի սակագնի սուբսիդավորումը կարող է տեղի ունենալ ռուսական դրամաշնորհների հաշվին

ԱՄՆ Պետդեպ. Հայաստանում սահմանափակվում են կրոնական ազատությունները

Երթուղային ավտոբուսի մեջ նռնակ է հայտնաբերվել

Երևանում տեղի կունենա հայ և թուրք կինոգործիչների հանդիպումը

ՊՆ մամուլի քարտուղարը ո’չ հաստատում, ո՜չ էլ հերքում է Սեյրան Օհանյանի ուղղաթիռը գնդակոծելու մասին տեղեկատվությունը

ՀՀ ԱԺ հանրապետական մեծամասնությունը մերժել է մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ օրինագիծը

ՙԲարգավաճ Հայաստանը՚ սպառնում է հրապարակել Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի առանձնազրույցի ձայնագրությունը

Transparency International. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պաշտպանում է Պետեկամուտների կոմիտեի նախագահին

Արմավիրի մարզի բանկիչներն անհապաղ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի կամ վարչապետի հետ

Գիտնական. Կոռուպցիան և ՙօտկատները՚ թույլ չեն տալիս լուծել այլընտրանքային էներգետիկայի խնդիրները Հայաստանում

ԱԺ խոսնակ. Ելնելով գազի շուրջ բանակցությունների արդյունքից` հնարավոր է 102-րդ ռուսական ռազմակայանի կողմից հողերի օգտագործման դիմաց վարձավճարի վերանայում

ՙԺառանգություն՚ կուսակցությունը դատապարտել է բանակում առկա իրավիճակը

Փոխխոսնակ. Պոնտոսի հույների ցեղասպանությունն Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության անբաժան տարրն է

Հարցազրույցներ

Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին

Մարատ Տերտերով: Հայաստանի տևական անվտանգությունն ավելի լավ կապահովվի տնտեսական անվտանգության ամրապնդմամբ, այլ ոչ թե դրա սահմանմամբ ցարական Ռուսաստանի ՙԲանակ և Նավատորմ՚ կարգախոսի հիման վրա

Ավիգդոր Էսկին: Ավիգդոր Էսկին. Հայաստանը կարող է հատուկ դեր խաղալ Իսրայելի և Իրանի միջև երկխոսություն սկսելու գործում

Վահան Շիրխանյան. Հայաստանին Եվրամիության հետ կարող է կապել տնտեսական զարգացման և ինտեգրման հեռանկարները`միայն վիրտուալ

Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում

Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի

Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից

Տիգրան Խզմալյան: Միայն քաղաքացիական հասարակությունը կարող է Հայաստանը փրկել նեոգաղութատիրական, իմպերիալիստական համակարգի հավելուկի վերածվելուց

Մատեուշ Պիսկորսկի. Հայաստանը շուտով բանակցություններ կսկսի 2014 թ. Եվրասիական միությանն անդամակցելու շուրջ

Գեորգի Թարխան-Մոուրավին. Լավ կյանքից չէ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և հայերը վրացիներից ոչ պակաս են ցանկանում Արևմուտքի մաս կազմել

ՙՄիկապրոգրեսստեխ՚-ի ղեկավար. Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ընկերություններն արտահանումային կոմնորոշում ունեցող տնտեսության հիմքն են

Ալեքսանդր Սկակով. Ռուսաստանը պետք է սովորի աշխատել այլ երկրների հասարակությունների հետ, այլ ոչ թե վերաբերվի նրանց որպես հիմար երեխաների

Աշոտ Մանուչարյան. Մոսկվան ոչ միայն ընդունեց ներկայիս ղեկավարության`իշխանության ղեկին մնալու իրավունքը. Կրեմլն ընդհանրապես նախագահական մրցապայքարից հանեց իր բոլոր ուժերը

Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի

Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:

Ստեփան Գրիգորյան. Մաքսային միության առնչությամբ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրել Ռուսաստանը չի կարող` Հարավային Կովկասում միակ դաշնակցին կորցնելու վախի պատճառով

Կոալիցիա չկայացա՞վ: Բրավո’ քաղտեխնոլոգիաներին

  • Դավիթ Ստեփանյան

  • Ուրբաթ, 25 մայիսի, 22:45


ՀՀԿ-ի հետ կոալիցիայի ձևավորումից հրաժարվելու վերաբերյալ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի`նախօրին արած հայտարարությունը վերջինիս կուսակցության և ընդհանուր առմամբ Հայաստանի իշխանական ողջ համակարգի հետագա ճակատագրի վերաբերյալ բազմաթիվ վարկածների պատճառ հանդիսացավ: Մինչ այդ վերլուծաբանների մեծ մասի հայտարարությունները հանգում էին այն մտքին, որ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, կոալիցիա կկազմի հանրապետականների հետ: Հետևաբար`կառավարող կոալիցիայի ձևավորման աննպատակահարմարության վերաբերյալ Ծառուկյանի հայտարարությունն անակնկալ էր շատերի համար:

Սակայն, Ծառուկյանի հայտարարությունն, այնուամենայնիվ, ինչ-որ թերասացության զգացողություն թողեց`հատկապես հաշվի առնելով, որ այն անակնկալ էր նաև ԲՀԿ անդամների համար, քանի որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդի հայտարարությունից մեկ օր առաջ նրա, նախագահ Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի միջև, ըստ լուրերի, իսկ դրանք Հայաստանում հենց այնպես չեն հայտնվում, տեղի է ունեցել հանդիպում, որն ավարտվել է ուշ գիշերը: Դրանից հետո Ծառուկյանը, նույնիսկ չհանդիպելով թիմակիցների հետ, մեկնել է Բելառուս`կոնյակի գործարանի բացմանը մասնակցելու նպատակով: Այս տրամաբանական շղթայի շարունակությունը, կրկին ըստ լուրերի, նախօրեին կայացած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի`հանրապետականներին ուղղված  հանգստության կոչն էր`կապված նոր կոալիցիա չկազմելու ՙԲարգավաճ Հայաստանի՚ որոշման հետ: Ուշադրությամբ լսելով Ծառուկյանի հայտարարության առանչությամբ կուսակիցների վրդովված կարծիքները`նախագահը հայտարարել է, որ ամեն դեպքում իրենք չպետք է խախտեն կոռեկտությունը, և զգուշացրել է՝ ավելորդ մեկնաբանություններ չանել: Նաև հասկացրել է, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, և դեռ շատ բան կարող է փոխվել:

Հայաստանում օլիգարխիկ համակարգի առկայության պայմաններում իշխանությանը հակառակ գնալը որևէ օլիգարխի համար էջան չէր նստի: Որպես օրինակ կարելի է բերել այն ճակատագիրը, որին արժանացավ Sil Group կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը Հայաստանում և ՅՈւԿՕՍ-ի հիմնադիր Միխայիլ Խոդորկովսկին Ռուսաստանում, որն այնքան էլ չի տարբերվում Հայաստանից`կառավարման համակարգի առումով: Օլիգարխ Ծառուկյանի` ընդդիմության շարքն անցնելու մտադրությունը, հրաժարվելով անցած պայմանավորվածություններից և, վերջիվերջս, իր ունեցվածքից, ծիծաղելի է թվում, և այդ պատճառով քննարկման, առավել ևս`վերլուծության կարիք չունի: Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում ՙԲարգավաճ Հայաստանը՚ երկրորդ տեղն զբաղեցրեց: Խոշոր օլիգարխ, բազմապրոֆիլ կոնցեռնի սեփականատիրոջ գլխավորած կուսակցությունն ստացավ ընտրողների ձայների 30,12% -ը` 37 տեղ ստանալով խորհրդարանում: Հանրապետականներն առաջին տեղն զբաղեցրեցին`ստանալով ձայների 44,02% -ը` 69 մանդատով կազմելով բացարձակ մեծամասնություն: Մնացած չորս քաղաքական ուժերը կուշտի սեղանից չնչին փշրանքներ ստացան:

Այլ կերպ ասած`ընտրությունների արդյունքը կանխորոշված էր`  առաջին հերթին վարչական և հետո արդեն դրամական ռեսուրսի օգտագործման շնորհիվ: Ընտրությունների արդյունքները կանխորոշեցին երկու ճամբար: Տարբերությունը միայն այն է, որ ՀՀԿ-ն հիմնականում ձայներ ՙհավաքեց՚ վարչական ռեսուրսի շնորհիվ, իսկ ԲՀԿ-ն` կաշառքի միջոցով: Այլ կերպ ասած`երկու կուսակցությունները մեկ ընդհանուր ճանապարհ են անցել. տարբերությունը միայն որոշ նյուանսների մեջ էր: Եվ հիմա այդ ուղուց շեղվելը, առնվազն, խելամիտ չէր թվա: Միակ ճանապարը, որով ԲՀԿ-ն կկարողանար ապացուցել ընդդիմություն դառնալու իր մտադրությունը, մանդատներից հրաժարվելը կլիներ: Դա տեղի չունեցավ, և վերցնելով մանդատները`այդ կուսակցությունն ինքնաբերաբար հանրապետականների հետ հարաբերությունների դաշտ մտավ: Հիմա արդեն կարևոր չէ`կձևավորվի արդյոք նոր կոալիցիա, թե ոչ, կարևոր կլինի խորհրդարանում կարևորագույն հարցերի առնչությամբ քվեարկության արդյունքը:

ՙԲարգավաճ Հայաստանը՚, այնուամենայնիվ, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի 2013 թ. փետրվարին նախատեսված նախագահական ընտրություններից հետո. այն  բանից հետո, երբ տանուլ կտա այդ ընտրությունները, բնականաբար`ՀՀԿ-ից թեկնածուին: Կոալիցիա կկազմի`իր համար ապահովելով գրեթե ողջ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները, քանի որ մարդիկ այլևս չեն քվեարկի ՙԼևոնի օգտին՚, որովհետև  նա իբր միակ այլընտրանքն է իշխանություններին և անձամբ Սերժ Սարգսյանին: Այժմ նման այլընտրանք է ի հայտ եկել`ի դեմս առատաձեռն, միշտ ժպտերես բարերարի, ով չի ափսոսում առատորեն կիսվել ժողովրդի, այսինքն`ընտրողի հետ: Եվ անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքնսրը, որոնք արտացոլել են հասարակական տրամադրությունները, դրա լավագույն հաստատումն է: Այդ պատճառով բոլոր նրանց, ում անկարելի կլինի ՙսիրաշահել՚, կարելի է քաղաքականապես կոռեկտ կերպով մատների վրա խաղացնել`առաջարկելով նրանց ընդդիմադիր թեկնածու ՙԲարգավաճ Հայաստանից՚: Եվ այստեղ նույնիսկ կարևոր չէ, թե ով կլինի այդ մարդը, կարևոր է այն, որ նա անխուսափելիորեն կպարտվի ՀՀԿ-ից թեկնածուին:

Ուղարկել ընկերոջը

Ու՞մ (Էլ. փոստ)


Ձեր անունը


Հաղորդագրություն


Մեկնաբանություններ

Նայել մեկնբանությունները (0)
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դարձիր առաջին մեկնաբանը

* Ցույց է տալիս պարտադիր դաշտերը