Լրահոս

Freedom House-ը Հայաստանը որակել է կառավարման կիսաավտորիտար վարչակարգ ունեցող երկիր

ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ

Աշոտ Սուքիասյանը հայտարարել է, թե վարչապետի անունով օֆշորային ընկերություն է գրանցել առանց նրա գիտության

Հանձնաժողովը կանխեց շուկայում հայտնված ՙԲարի Սամարացի՚, ՙՔրաուն Քեմիքալ՚ և ՙՊռոշյանի կոնյակի գործարան՚ ընկերությունների կեղծ արտադրանքների իրացումը

Ռուսաստանցի փորձագետ. Իրանա-ադրբեջանական հարաբերությունների հետագա վատթարացմանը զուգընթաց կշարունակի ամրապնդվել Թեհրանի և Երևանի միջև համագործակցությունը

Ընդդիմադիր գործիչ. Եթե դու 10 անգամ բղավում ես, որ թալանում են, նշանակում է` հարկավոր է, առաջին հերթին, քեզանով զբաղվել

ՀՅԴ- Եթե չարաշահումների և բացթողումների համար պատասխանատուները չենթնարկվեն պատասխանատվության, ապա խորհրդարանական քննարկումները կդառնան սովորական շոու

Հայաստանի հիվանդանոցները շահույթ են ստանում հիվանդների հաշվին

Բեռնար Ֆասյեն նոնսենս է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը Եվրամիության մանդատով փոխարինելու վերաբերյալ խոսակցությունները

Փորձագետ. Իրանի նոր նախագահը տրամադրված է Արևմուտքի հետ երկխոսության, բայց նաև մտադիր չէ հրաժարվել միջուկային ծրագրից

Ստեփան Սուխորենկո: 20 տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում մեր համագործակցությունն ավելի արդյունավետ է եղել, քան ԽՍՀՄ կազմում

ՙՀայՌուսգազարդի՚ ստորաբաժանումներից մեկի տարածքում ՙՖ-1՚ տիպի նռնակ է հայտնաբերվել

ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և Ադրբեջան անորոշ ժամանակով հետաձգվում է

ՙԲարև Երևան՚ խմբակցությունը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից

Ռոստելեկոմ. Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը և սպառման ծավալները հինգ տարում 50-60 անգամ ավելացել են

ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստան և Ադրբեջան այցի ժամկետները հետաձգվում են

ՙՈսկե ծիրան՚ 10-րդ միջազգային կինոփառատոնում կներկայացվի 200 ֆիլմ

ԼՂՀ արտգործնախարար. Ադրբեջանը պետք է փոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան գործընթացում

Էդուարդ Շարմազանով. ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի

ԵԺԿ գագաթնաժողովին Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության հարցը ԵԺԿ և ՙԺառանգություն՚ կուսակցության միջև սկանդալի առարկա է դարձել

Պատգամավոր. Օֆշորային սկանդալը հանուն իշխանական բուրգի պահպանման Տիգրան Սարգսյանին զոհաբերելու սցենարի մի մասն է

Ինքնասպան է եղել դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը

Ջոն Հեֆերն. Հայաստանը դեռ չի համապատասխանում ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի սկզբունքներին

Ռուբեն Վարդանյան. Հայաստանը կառավարման կլանային կոշտ սկզբունքով միաազգ պետություն է

Ընդդիմադիր պատգամավորը չի հավատում Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ փոխհրաձգության փաստին առնչվող գործի լիակատար հետաքննության հնարավորությանը

ՙԳիշերային արագացում՚ ՙՌոստելեկոմ՚ ընկերությունից

ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավարը ներկայիս Հայաստանը համեմատել է Բրեժնևի ժամանակաշրջանի ԽՍՀՄ-ի հետ

Տիգրան Սարգսյան. Բացասական տեղեկատվությունը հայկական լրատվամիջոցներում խոչընդոտում է կառավարության աշխատանքին

Հարցազրույցներ

Ստեփան Սուխորենկո: 20 տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում մեր համագործակցությունն ավելի արդյունավետ է եղել, քան ԽՍՀՄ կազմում

Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը

Վլադիմիր Եվսեև: Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ առանձին կորպորացիաների շահերը երբեմն դասվում են պետական շահերից բարձր

Սամվել Ֆարմանյան: Բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ է ռազմական գործողությունների չվերսկսման վերաբերյալ պայմանագիր ստորագրել

Ալեքսանդր Ցինկեր. Ուժեղացնելով ռազմակայանները Հարավային Կովկասում`Ռուսաստանը տեսանելի ապագայում շարունակելու է Վրաստանի և Ադրբեջանի արևմտամետ քաղաքականության վերափոխման փորձերը

Արմեն Մարտիրոսյան: Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան շուրջ իրավիճակի կրկնումը կարող է կայծի դեր խաղալ Հայաստանում հեղափոխություն իրականացնելու համար

ԲՏԱ Բանկ. նոր հնարավորություններ, նոր մեկնարկ

Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին

Մարատ Տերտերով: Հայաստանի տևական անվտանգությունն ավելի լավ կապահովվի տնտեսական անվտանգության ամրապնդմամբ, այլ ոչ թե դրա սահմանմամբ ցարական Ռուսաստանի ՙԲանակ և Նավատորմ՚ կարգախոսի հիման վրա

Ավիգդոր Էսկին: Ավիգդոր Էսկին. Հայաստանը կարող է հատուկ դեր խաղալ Իսրայելի և Իրանի միջև երկխոսություն սկսելու գործում

Վահան Շիրխանյան. Հայաստանին Եվրամիության հետ կարող է կապել տնտեսական զարգացման և ինտեգրման հեռանկարները`միայն վիրտուալ

Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում

Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի

Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից

ԱԷԿ-ը տաքսի չէ, որ որտեղ հասնի ու երբ հասնի կանգնեցվի

  • Ալեքսանդր Ավանեսով

  • Չորեքշաբթի, 23 մայիսի, 05:39



2013 թվականի դեկտեմբերի 31-ին լրանում է Վրաստանից Հայաստան էլեկտրաէներգիայի մատակարարման լիցենզիայի գործողության ժամկետը: Վրացական էլեկտրաէներգիայի պաշտոնական գնորդն է հնադիսանում Երևանի ՋԷԿ-ը, որտեղ համարում են, որ ներկրումը պայմանավորված է ձեռք բերվող էլեկտրաէներգիայի ավելի էժան գներով: Միայն 2011 թվականին Հայաստանը Վրաստանից ներկրել է 210 մլն.կՎտ.ժամ էլեկտրաէներգիա, նույն ցուցանիշն է գրանցվել նաև 2010 թվականին: Եվ դա այն դեպքում, երբ Վրաստանում, ի տարբերություն Հայաստանի, գոյություն ունի էլեկտրաէներգիայի շուկայական գնագոյացում, ինչը որոշիչ գործոն է հանդիսանում ներդրողների ներգրավման գործում: Եվ պատահական չէ, որ ՙԻնտեր ՌԱՕ՚-ն ՙՌուսհիդրո՚-ին վաճառեց ՙՍևան-Հրազդան Կասկադ՚ ՀԷԿ-ը, որը պարզվեց որ վնասաբեր է և բեռնված է ներդրումային խոշոր ծրագրերով, ինչը մեծացնում է նրա եկամտաբերության ժամկետը:

Այս ֆոնի ներքո առնվազն տարօրինակ է դիտվում Հայաստանում ատոմակայանի նոր էներգաբլոկի նախագծի իրականացումը: Բնական հարց է ծագում` ինչի՞ համար, եթե էլեկտրաէներգիան գնում ենք արտասահմանից: Մանավանդ, որ ներկա պահին հանրապետությունն ունի սահմանված` 3200 մեգավատ հզորություններ, և դա այն ժամանակ, երբ ՙպիկ՚ ժամանակահատվածներին, այսինքն ձմռանը, օգտագործվում է ընդամենը 1300 մեգավատ: Եթե անգամ առաջիկա 5-6 տարիներին ընդունենք երկրի տնտեսության կրկնակի աճի հնարավորութունը ¥ինչը մեծ կասկածների տեղիք է տալիս¤, միևնույնն է, սպառման առավելագույն մակարդակին հասնել չի ստացվում: Այնուամենայնիվ, էներգետիկ ոլորտի հեռանկարային զարգացման ծրագրի իրականացման հարցում Հայաստանն իր ընտրությունը կանգնեցրել է միջուկային ներուժի զարգացման վրա: Այս փաստը, որպես այդպիսին, կանխատեսելի էր: Անկանխատեսելին ճապոնական ՙՖուկուսիմա-1՚ ատոմակայաին վթարն էր, որն աշխարհում կրկին բարձարցրեց ատոմային էներգաբլոկների անվտանգությունը: Արդյունքում, Գերմանիայի կառավարությունը որոշում ընդունեց իր միջուկային էներգաբլոկներն աստիճանաբար դուրս բերել շահագործումից: Նոր էներգաբլոկի շինարարության նպատակահար լինելու  մասին սկսեց մտորել նաև Չինաստանը: Չէի ցանկանա դիպչէլ հայ միջուկայինների իմիջին, բայց հազիվ թե իրենց մասնագիտական ունակություններով նրանք գերազանցում են ճապոնացիներին կամ գերմանացիներին: Դեպքը մեկ անգամ է պատահում: Ստաժավոր էներգետիկները հիշում են 1980 թվականների սկզբի միջադեպը, երբ Հայկական ԱԷԿ-ում հրդեհ բռնկվեց, որը քիչ մնաց կատաստրոֆայի պատճառ դառնար: Իսկ որտե՞ղ են  երաշխիքները, որ նման պատահարը չի կրկնվի: Հասկանալով այս բոլոր գործոնները, Եվրամիությունը պնդում է, որ Հայաստանի ատոմակայանը շուտափույտ կերպով պետք է փակվի: Ավելին, ՙԵվրոատոմ՚-ը պատրաստ է 200 մլն.եվրո փոխառություն տրամադրել փակման համար: Հետաքրքրական է նաև, որ ԵՄ պատրաստ չէ խթանել Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարության նախագիծը:

Քաղաքական առումով Հայաստանի իշխանությունների մտադրությունները հասկանալի են ու պարզ: Միջուկային տեխնոլոգիաների առկայությունը երկրում թույլ է տալիս լինել միջուկային ակումբի մասնակից, այստեղից բխող բոլոր հետևանքներով: Տնտեսական նպատակահարմարության առումով բազմաթիվ հարցեր են առաջանում: Ճապոնական ՙՖուկուսիմա-1՚-ի ողբերգական իրադարձություններից հետո ԱԷԿ-ի նկատմամբ պահանջները խստացվեցին: Նոր էներգաբլոկի շինարարությունը գնահատվում է 5 մլրդ, դոլար, ինչը ծանրագույն բեռ կարող է հանդիսանալ Հայաստանի տնտեսության համար, քանի որ ներդրողները կստիպեն բարձրացնել արտադրվող էլեկտրաէներգիայի սակագները, որպեսզի առավելագույնս կարճ ժամկետներում ետ ստանան իրենց կողմից ներդրված միջոցները: Փոխարենը` ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚-ն էլ կպահանջեն մարժայի փոփոխություն` դեպի աճի կողմը: Սակայն այս փաստն էլ չի կարող ունենալ էական նշանակություն: Գլխավոր հարցը կայանում է նրանում, թե ի՞նչ անել ավելորդ էլեկտրաէներգիայի հետ: Վրաստանին այն պետք չէ: Իրանը զարգացնում է սեփական ներուժը, առաջիկայում նախատեսելով 20 միջուկային և ջերմային էլեկտրակայանների կառուցում: Թուրքիան զարգացնում է սեփական ԱԷԿ-ը կառուցելու պլանները: Բացի այդ, լինելով իրանական, ռուսական և ադրբեջանական գազի գնորդ, Անկարան ակտիվորեն զարգացնում է իր սեփական ջերմային- և հիդրոէներգետիկան: Մինէներգո-ի հիմնավորումները, որ Հայաստանն ի վիճակի չէ վերականգնվող և այլընտրանքային  աղբյուրների միջոցով ամբողջովին իրեն ապահովել բազիսային էլեկտրաէներգիայով, որոշակի կասկածների տեղիք են տալիս, որոնք առաջին հերթին պայմանավորված են երկրի տնտեսության պահանջներով: Ասենք թե կառուցեցինք Երևանի էլեկտրական ենթակայանը, իսկ պահանջարկը, ինչպես հետո պարզվեց, դեռ չկա: Աճի ներկայիս պայմաներում հանրապետությանն անհրաժեշտ է ունենալ ինչպես ներկայիս ներուժը, այնպես էլ նոր ՀԷԿ-երի նախագծերը, ի դեմս Մեղրիի, Շնոխի և Լոռի-Բերդի էլեկտրակայաների, եթե իհարկե դրանք իրականացվեն, որոնց ընդհանուր հզորությունը կարող է մոտենալ Հայկական ԱԷԿ-ի ներկայիս գործող երկրորդ բլոկի հզորությանը: Այս նախագծին ավելացնենք նաև երկրում փոքր ՀԷԿ-երի շինարարությունը, որոնց ընդհանուր արտադրողականությունն առաջիկա 4-5 տարիներին կաճի 2 անգամ, մինչև 900 մլն. կՎտ. ժամ, 2011-ի 480 մլն.կՎտ.ժամի փոխարեն:

Սովորաբար աշխարհում էներգետիկ պլաներ մշակելիս, առաջին հերթին, հաշվի են առնվում տնտեսության հնարավոր աճը: Կա՞ արդյոք երկրի տնտեսոթյան զարգացման ծրագրի նման ծրագիր: Սա հարց է, որը պետք է գտնի իր պատասխանը: Տուրիզմի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար այդպիսի հզորություններ չեն ստեղծվում: Դրա համար հարկավոր է գործարկել ՙՆաիրիտ՚ գործարանի, դողերի գործարանի, Հայքիմմաշ գործարանի և մնացած 1400 ձեռնարկությունների բոլոր հզորությունները, որոնք մոնոպոլ դիրք էին գրավել խորհրդային տարածաշրջանում, և որոնք ներկայումս կամ չեն աշխատում, կամ էլ ՙմոռացվել՚ են:

Մի խոսքով, ինչպես ժամանակին ասում էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ԱԷԿ-ը տաքսի չէ, որ որտեղ հասնի ու երբ հասնի կանգնեցվի: ԱԷԿ-ը բարդագույն մեխանիզմ է, որը մանրազնին հսկողության և ճշգրտման կարիքն ունի: Մնում է հուսալ, որ այդպես էլ կլինի:

Ուղարկել ընկերոջը

Ու՞մ (Էլ. փոստ)


Ձեր անունը


Հաղորդագրություն


Մեկնաբանություններ

Նայել մեկնբանությունները (1)
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

vanuhi

30kilometr sharavkhov piti anvchar energia stanayin,da chi gorcum,elchasen vor bolorn HIVAD EN

Չորեքշաբթի, 23 մայիսի 19:37

* Ցույց է տալիս պարտադիր դաշտերը
Օրվա նկարը
Dinosaur