Նախնական տվյալներով, 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում կբարձրանա 27 %-ով
ԱՄՆ դեսպան. Իրանի նկատմամբ ԱՄՆ և միջազգային հանրության պատժամիջոցներն էական են
ՀՀ էներգետիկայի նախարար. Հայաստանի համար Ռուսաստանից գազ ստանալն ավելի շահավետ է, քան` Իրանից
Ամերիաբանկը ՓՄՁ ոլորտին առաջարկում է նոր վարկային փաթեթ
Ամերիաբանկն ավանդատուներին հնարավորություն է տալիս ինքնուրույն ՙկառուցել՚ իրեց հարմար ավանդը
ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տվյալ պահին իրատեսական չէ
Ընդդիմադիր գործիչ. ՀՀ կառավարության կենացները քաղցրանում են
ՀԱԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ կառավարության ծրագրին
Նախկին վարչապետ. Իրականում Հայաստանի բյուջեի եկամտային մասի ոչ մի աճ չկա
ԱՄՆ Պետդեպ. Հայաստանում սահմանափակվում են կրոնական ազատությունները
Երթուղային ավտոբուսի մեջ նռնակ է հայտնաբերվել
Երևանում տեղի կունենա հայ և թուրք կինոգործիչների հանդիպումը
Արմավիրի մարզի բանկիչներն անհապաղ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի կամ վարչապետի հետ
ՙԺառանգություն՚ կուսակցությունը դատապարտել է բանակում առկա իրավիճակը
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի
Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:
ՙԱդրբեջանը դարձել է սեփական ապաշնորհ արտաքին քաղաքականության պատանդը, հույս փայփայելով, որ Իրանի գործերին Արևմուտքի ռազմական միջամտության դեպքում ինքը հնարավորություն կունենա ուժային ճանապարհով լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը՚, - լրագրողներին հայտարարել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Սակայն, կարծում է նա, Արևմուտքն Իրանին հարվածելու որոշում չի կայացնում, ուստի Բաքուն նյարդայնանում է: Ադրբեջանում կառավարող վարչակազմը տենդագին ՙպատերազմի պատրվակ է՚ փնտրում, արհեստականորեն լարելով իրավիճակը, որպեսզի Իրանի նյարդերը տեղի տան, և որպեսզի Իսրայելին հրահրի հարվածել` կասպյան տարածաշրջանում իր էներգետիկ շահերը պաշտպանելու նպատակով: Աթանեսյանի կարծիքով, այդպիսին է, կարծես, պաշտոնական Բաքվի դիրքորոշումը, այդպիսին է ադրբեջանական քաղտեխնոլոգների մտահղացումը: ՙԵս ենթադրում եմ, որ այդ մեծ խաղում Բաքուն կդառնա սոսկ ՙխաղազինվոր՚, եթե արդեն չի դարձել, քանի որ, կարելի է փաստել, որ Արևմուտքի արձագանքը բնավ համարժեք չէ ադրբեջանական ՙճուռակների՚ ակնկալիքներին միջազգային քաղաքականությունից: Իրանը բավականաչափ հաստատուն և հուսալի ռեսուրսներ ունի ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում, որպեսզի չդառնա հեշտ ավար այնպիսի չկայացած պետության համար, ինչպիսին, անկասկած, Ադրբեջանն է՚, - նշել է ԼՂՀ ԱԺ պատգամավորը: Կասպյան-սևծովյան տարածությունում ընդհանուր ռազմաքաղաքական և աշխարհառազմավարական իրադրությունն ապակայունացնելու Բաքվի փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման: ՙԺամանակակից աշխարհը կայունության և կանխատեսելիության կարիք ունի, իսկ եթե ինչ-որ տեղ անհանգիստ է, ապա այնտեղ Ադրբեջանի նման երկրներին ոչ ոք թույլ չի տա ոսկե ձկնիկ որսալ պղտոր ջրում: Թուրքիայի օրինակը, որին իր դաշնակիցները դուրս են թողնում մերձավորարևելյան ՙզբոսանավից՚, պետք է ուսանելի լինի Ադրբեջանի համար: Առավել ևս, որ Թուրքիայի և Ադրբեջանի հնարավորությունները միանգամայն անհամեմատելի են՚, - ամփոփել է պատգամավորը: